ՊՈւ-ն հայրենիքի 75%-ի մեջ Աղդամը մտցրե՞լ է․ Գևորգ Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

13.11.2026 | 19:16
ԵՄ-ն Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան
13.11.2026 | 19:00
Ի՞նչ անենք, որ ՌԴ-ն չգազազի․ ինքը չպետք է ՀՀ-ի ներքին գործերին խառնվի, մենք ենք որոշում՝ ինչպես շփվել այլ երկրների հետ. Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 18:51
Զելենսկին հայտարարել է, որ Starlink-ի ռազմական տարբերակի արագության նոր սահմանափակման վերաբերյալ «մինչ օրս հստակ բացատրություններ չկան»
13.11.2026 | 18:40
ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է Ռազմական բժշկության միջազգային կոմիտեի 46-րդ համաժողովին
13.11.2026 | 18:30
ՌԴ-ում հասկանում են՝ չեն կարող Ուկրաինային հաղթել մարտի դաշտում․ փորձում են երկիրը ներսից ոչնչացնել․ Կատերինա Բոնդար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 18:20
«Բարսելոնայի» երկրպագուները հնարավորություն կունենան մահվանից հետո «մնալ» «Կամպ Նոու» մարզադաշտում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 18:09
Բաքուն հայտնել է, որ չի միացել Եվրոպական քաղաքական համայնքի երեք փաստաթղթերին
13.11.2026 | 17:59
Քաղավիացիայի կոմիտե նախատեսում է վերանայել կառուցվածքն ու ֆինանսավորման մոդելը․ Գևորգ Թորոսյանն ամփոփել է պաշտոնավարման առաջին ամիսը
13.11.2026 | 17:48
«Դա անխուսափելի էր». Արման Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի ու Դվալիշվիլիի բախման մասին
13.11.2026 | 17:39
«Կարճատև այցով վերադառնում եմ Երևան»․ Փաշինյան
13.11.2026 | 17:31
Կալլասը կոչ է արել Ուկրաինայի շուրջ բանակցություններում «Ռուսաստանի ծուղակները չընկնել»
13.11.2026 | 17:20
Սպիտակում ՔՊ-ի ցուցակը գլխավորող Քաջայր Նիկողոսյանի գրանցումը կարող է անվավեր ճանաչվել․ ԸԸՀ-ն դիմում է դատարան
13.11.2026 | 17:18
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհի 11 կմ հատվածում միջին նորոգում է իրականացվում
13.11.2026 | 17:07
Պենտագոնի ղեկավարը պարգևատրել է իրեն նկատողություն արած զինծառայողին
13.11.2026 | 16:58
Փաշինյանը ցավակցել է Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ
Բոլորը

Կառավարության ծրագրում ներկայացված են բավականին հավակնոտ ցուցանիշներ, թիրախներ, նպատակադրումներ: Այս մասին ԱԺ ամբիոնից ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը:

«Դրանք միտված են առաջիկա 5 տարում մեր բոլորի կյանքը բոլորովին այլ կերպ դարձնելուն: Այդ նպատակադրումներին հասնելու համար առկա են որոշակի թվային ցուցանիշներ: Դրանցից ամենակարևորը ՀՆԱ-ի 7 տոկոս միջին աճ ապահովելն է, որը պետք է հանգեցնի գործազրկության 10 տոկոս մակարդակից իջեցնելուն»,- ասաց Պապոյանը:

Պապոյանը որոշ ցուցանիշներ նշելով՝ վստահեցրեց, որ կառավարության ուղենշած նպատակներն իրատեսական են. «Եթե 2019 թվականի առաջին կիսամյակում իրականացված շինարարության ծավալը կազմել էր մոտ 900 միլիարդ դրամ, ապա 2021 թվականին այն աճել է 15 տոկոսով կամ 135 միլիարդ դրամով: Կամ եթե 2019-ի առաջին կիսամյակում հանքագործական արդյունաբերության և բաց հանքերի շահագործման ծավալը կազմում էր մոտ 159 միլիարդ դրամ, ապա 2021 թվականի առաջին կիսամյակում այդ ծավալը հասել է մոտ 300 միլիարդ դրամի կամ աճել է 89 տոկոսով»:

Պապոյանն անդրադարձավ նաև ԱԺ-ում այսօր հնչած որոշ քաղաքական գնահատականների:

«Քաղաքացիներից նամակներ եմ ստացել, որտեղ ասում են՝ շատ մի՛ ջղայնացեք էդ խեղճ հարիֆներից, նրանց դրա համար են բերել ԱԺ, որ ձեռքները հարցեր տան, նրանք էլ բարձրաձայնեն:

Իմ տպավորությամբ՝ այս մարդիկ այդքան էլ խեղճ չեն, առավել ևս հարիֆ, հատկապես երբ ուսումնասիրում ենք նրանց հայտարարագրերը… Մեր ընդդիմությունն իր փողոցային խոստումներից հետո իր դեմքը փրկելու խնդիր ունի, ես  որոշ սրացումներ պայմանավորում եմ այդ հանգամանքով:

Եվ երկրորդ՝ այստեղ շատ է խոսվում Արցախի 75 տոկոսի կորոստի մասին: Հարց է առաջանում՝ այդ 45 տոկոսի մեջ իրենք Աղդամը մտցրե՞լ են, թե՞ ոչ… Լավ կլինի ճշգրտեն իրենց միասնական դիրքորոշումը՝ Աղդամը իրենց հայրենի՞քն է, թե՞ ոչ»,- ասաց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում: