Կապիկություն էին անում որոշ քաղաքական ուժերի առաջադրած վարչապետի թեկնածուներ հոկտեմբերի 27-ի առիթով․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

«Սա ի՞նչ թատրոն է, ինչի՞ց եք վախենում։ Վախ չափելու բազմաթիվ ձևեր կան, ԱԺ դարպասները բացել էիք, ԱԺ տարածքը իբր վերադարձրել քաղաքացիներին, ի՞նչ է փոխվել… Ազգային ժողովը՝ որպես պետական ինստիտուտ, իմ տպավորությամբ, փաստացի ազատազրկվել է՝ պատգամավորներով, լրագրողներով։ Ի՞նչ եք մտածում, երբ եք պատրաստվում վերջ տալ այս ԱԺ ազատազրկմանը, էս կապիկությանը»,- ԱԺ նիստում այս մասին նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը նշեց. «Մենք բոլորս գիտենք, որ որոշ քաղաքական ուժերի առաջադրած վարչապետի թեկնածուներ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի առիթով կապիկություն էին անում՝ ասելով, որ այդ մարդիկ, ովքեր գլխատել են ՀՀ-ն, ռոմատիկներ են։ Եվ այդ ռոմանտիկները կոնկրետ քաղաքական ուժերի հետ կոնկրետ առնչություններ ունեին։ Էդ քաղաքական ուժն ասում ա, որ իրենք նախկին չեն լինում։ Եվ եթե որոշ մարդիկ նեղված են, որ հերթական «ռոմանտիզմը» ցուցաբերելու հնարավորությունից զրկված են, էդ էն ուժերի մասին է, ովքեր ասում են, որ ժողովուրդը չի կարող դատավճիռ կայացնել, բայց իրենք իրենց փոքր խմբակներով մարդկանց գնդակահարելու, կախաղաններ հանելու դատավճիռներ էին կայացնում։

ՀՀ ժողովրդի կամքով ձևավորված ինստիտուտները պաշտպանված են լինելու միանշանակ։ Եվ որևէ մեկը թող կապկային սեթևեթանքներ չանի։

ՀՀ կառավարությունը ստացել է շատ հստակ մանդատ և առանց սեթևեթանքների այդ մանդատն իրագործելու է։

Եթե ոմանք վատ են զգում, որ իրենց կուսակցության անդամի շապիկը պատռել են և ոչ թե նրան անզգույշ քաշքշել են մոտակա զուգարանում, որից հետո նրանք տասնամյակներով այդ լռության պայմաններում եղել են այդ նույն իշխանության մաս, դա իրենց պրոբլեմն է»։

Մանրամասները՝ տեսանյութում: