Պատերազմի մասին այս ամբիոնից հայտարարել է ձեր ընտրած Սերժ Սարգսյանը․ Փաշինյանը՝ Ռուստամյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 19:16
ԵՄ-ն Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան
13.11.2026 | 19:00
Ի՞նչ անենք, որ ՌԴ-ն չգազազի․ ինքը չպետք է ՀՀ-ի ներքին գործերին խառնվի, մենք ենք որոշում՝ ինչպես շփվել այլ երկրների հետ. Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 18:51
Զելենսկին հայտարարել է, որ Starlink-ի ռազմական տարբերակի արագության նոր սահմանափակման վերաբերյալ «մինչ օրս հստակ բացատրություններ չկան»
13.11.2026 | 18:40
ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է Ռազմական բժշկության միջազգային կոմիտեի 46-րդ համաժողովին
13.11.2026 | 18:30
ՌԴ-ում հասկանում են՝ չեն կարող Ուկրաինային հաղթել մարտի դաշտում․ փորձում են երկիրը ներսից ոչնչացնել․ Կատերինա Բոնդար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 18:20
«Բարսելոնայի» երկրպագուները հնարավորություն կունենան մահվանից հետո «մնալ» «Կամպ Նոու» մարզադաշտում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 18:09
Բաքուն հայտնել է, որ չի միացել Եվրոպական քաղաքական համայնքի երեք փաստաթղթերին
13.11.2026 | 17:59
Քաղավիացիայի կոմիտե նախատեսում է վերանայել կառուցվածքն ու ֆինանսավորման մոդելը․ Գևորգ Թորոսյանն ամփոփել է պաշտոնավարման առաջին ամիսը
13.11.2026 | 17:48
«Դա անխուսափելի էր». Արման Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի ու Դվալիշվիլիի բախման մասին
13.11.2026 | 17:39
«Կարճատև այցով վերադառնում եմ Երևան»․ Փաշինյան
13.11.2026 | 17:31
Կալլասը կոչ է արել Ուկրաինայի շուրջ բանակցություններում «Ռուսաստանի ծուղակները չընկնել»
13.11.2026 | 17:20
Սպիտակում ՔՊ-ի ցուցակը գլխավորող Քաջայր Նիկողոսյանի գրանցումը կարող է անվավեր ճանաչվել․ ԸԸՀ-ն դիմում է դատարան
13.11.2026 | 17:18
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհի 11 կմ հատվածում միջին նորոգում է իրականացվում
13.11.2026 | 17:07
Պենտագոնի ղեկավարը պարգևատրել է իրեն նկատողություն արած զինծառայողին
13.11.2026 | 16:58
Փաշինյանը ցավակցել է Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ
Բոլորը

Հայտարարել էիք, որ այնպիսի լուծում պետք է լինի, որը բավարարի Հայաստանին, Ղարաբաղին Ադրբեջանին, հետո ունեցանք մի լուծում, որը բավարարեց միայն Ադրբեջանին։ Այս մասին այսօր ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

«Դուք եկաք ու խոսեցիք անկախության տեսակետից, որ չեք կարող ներկայացնել Ղարաբաղը, որովհետև Ղարաբաղի կողմից չեք ընտրվել, և, որ Ղարաբաղը պետք է մասնակցի բանակցություններին որպես հավասար կողմ, հետո ասացիք՝ Ղարաբաղը Հայաստանն է և վերջ։ Այսինքն՝ միաժամանակ միացումն ու անկախացումն իրար հակադրվում են»,- իր խոսքում նշեց Ռուստամյանը։

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ այդ հարցի առնչությամբ հակասությունները եղել են նաև նախորդ իշխանության օրոք. «Այդ ո՞նց է, որ մի կողմից Արցախի ընդունված Սահմանադրությամբ այդ տարածքները համարվում են Արցախի Հանրապետության մաս, իսկ ՀՀ օրենսդրությամբ համարվում են Ադրբեջանի մաս։ Այսինքն՝ այդ հակասություններն ի վերջո հասել են կուլմինացիայի։ Պատերազմն, այո, մեր ժամանակ է եղել, բայց դրա մասին այս ամբիոնից հայտարարել է ձեր ընտրած Սերժ Սարգսյանը՝ այս ամբիոնից 2018 թվականի ապրիլի 17-ին հայտարարելով 2 բան, որ բանակցային գործընթացը կանգնած է, և լավատեսություն չի ներշնչում, որովհետև Ադրբեջանի ակնկալիքները բանակցային գործընթացից անիրատեսական են և անընդունելի են մեզ համար, և երկրորդ արձանագրումը, որ այլևս երկար ժամանակ մենք չպետք է հույս ունենանք, որ Ադրբեջանը թողնելու է ռազմական ճանապարհով հարցը լուծելու իր մոտեցումը։ Իմ ժամանակ այդ հակասություններն, այո՛, եկել ու հասել են կուլմինացիայի»։

Ռուստամյանն արձագանքեց՝ ընդգծելով, որ ներկայիս կառավարությունը պետք է ուսումնասիրեր այն ժառանգությունը, որն իրեն թողել էին:

«Այն, ինչ տեղի է ունեցել, եղել է Ադրբեջանի օգտին, որովհետև հիմա տարածքները վերահսկում է Ադրբեջանը, Արցախը կարգավիճակ չունի։ Գլխավոր հաղթաթուղթը մենք կորցրել ենք և կորցրել ենք ձեր իշխանության օրոք»,- ասաց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում: