Սերժ Սարգսյանը վերաբացում է «Մարտի 1»-ի գործը. որքանո՞վ էր ԶՈՒ-ն ներգրավված դեպքերին. «Ժողովուրդ» 

Լուրեր

13.11.2026 | 14:40
Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հրամանատարաշտաբային զորավարժությունները
13.11.2026 | 14:31
Երևանում սպանության փորձի համար հետախուզվող 48-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել
13.11.2026 | 14:20
Եվրոպայի շուրջ 40 երկրներ անվտանգության սկզբունքների «խարտիա» են ստեղծել․ ՀՀ-ն չի միացել փաստաթղթին
13.11.2026 | 14:12
Ռոնալդուի որդին նորամուտն է նշել Պորտուգալիայի Մ-17 հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:06
Ձայներ ընդդեմ մոռացության. կինը պատմում է Ցեղասպանություն վերապրած հոր պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:00
Մահացել է ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը
13.11.2026 | 13:53
Մոսկվայում ավտոմեքենա է պայթել. ըստ տեղեկությունների՝ ղեկին եղել է Ուկրաինայի նախկին վարչապետի մամուլի քարտուղարը
13.11.2026 | 13:45
Ռուսական կողմը հայտնել է ուկրաինական ամենազանգվածային՝ ավելի քան 1000 ԱԹՍ-ի գրոհի մասին
13.11.2026 | 13:36
ՔՊ-ն երեք համայնքում մրցակից չունի․ ցուցակները գլխավորում են գործող համայնքապետերը
13.11.2026 | 13:33
Առաջիկա օրերին եղանակը կտաքանա․ լեռնային շրջաններում գիշերը ձյուն կտեղա
13.11.2026 | 13:28
Թուրք պաշտոնյաները Կարսի շրջանում ծանոթացել են Թուրքիա-Հայաստան երկաթուղու շինաշխատանքներին
13.11.2026 | 13:21
«Զվարթնոց» ժամանող 2 չվերթ չեղարկվել է, 3-ը ուշանում է
13.11.2026 | 13:11
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել ու պարտվել է Անիշ Գիրիին
13.11.2026 | 13:00
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը կանչվել է ԱՄՆ Կոնգրես՝ լրտեսության մեջ կասկածվող չինուհու հետ կապերի պատճառով
13.11.2026 | 12:51
Ադրբեջանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել․ այն ենթադրում է նաև պաշտպանական ոլորտում համագործակցություն
Բոլորը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Մարտի 1»-ի սպանդից տասը տարի անց այս քրեական գործով ուշագրավ տեղաշարժ է սկսվել: Այս թեմայի վրա տեւական ժամանակ տաբու էր դրված: Բայց այդ իրադարձությունների տասներորդ տարելիցին ընդառաջ` նախ խորհրդարանում այդ թեմայով անցկացվեցին լսումներ, ԱԺ առաջիկա քառօրյայում էլ նախատեսված են այդ թեմայով «Ելք» խմբակցության հեղինակած ԱԺ հայտարարության նախագծի քննարկումները:

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ գլխավոր դատախազությունից հետաքրքրվել էր, թե ինչ է անելու դատախազությունը 2008 թվականի Մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող փաստահավաք խմբի անդամներ Անդրանիկ Քոչարյանի եւ Սեդա Սաֆարյանի զեկույցի հետ, ինչի մասին ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը գրել էր իր դիմումում: Ի պատասխան մեր հարցման` դատախազությունը պաշտոնապես տեղեկացրեց, որ այդ զեկույցը ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Հիշեցնենք, որ այն վերնագրված է «Բանակի ներգրավվածությունը Մարտի 1-ի իրադարձություններին»: Ստացվում է՝ իշխանությունները համաձայնել են իրավական քննության առարկա դարձնել ներքաղաքական իրադարձություններին զինված ուժերի ներգրավման թեման` կասկածի տակ դնելով այդ օրերին գործող իշխանության քայլերի օրինականությունն ու սահմանադրականությունը, մանավանդ, որ նախկին փաստահավաք խմբի անդամներն անառարկելի փաստեր ու հիմնավորումներ էին ներկայացրել:

Սա, ինքներդ եք հասկանում, պատահական չէ. ե՛ւ ԱԺ-ում լսումները, ե՛ւ հիմա դատախազության քայլը չէր կարող տեղի ունենալ առանց Սերժ Սարգսյանի իմացության ու համաձայնության: Ու ստացվում է՝ Սերժ Սարգսյանը, որ դեռ 2011թ. ապրիլին «Հայ ազգային կոնգրեսի» պահանջով հանձնարարել էր վերանայել Մարտի 1-ի գործը, նորից վերաբացում է այդ թեման: Այն ժամանակ այդպես էլ առարկայական քայլեր չարվեցին: Բայց հիմա միայն փաստահավաք խմբի զեկույցն ուսումնասիրության առարկա դարձնելը կարեւոր իրողություն է: Հավանաբար սա արվում է նաեւ սլաքները Ռոբերտ Քոչարյանի կողմն ուղղելու եւ պատասխանատվությունը նրա վրա դնելու համար. չէ՞ որ այդ օրերին ԶՈՒ գլխավոր գերագույն հրամանատարը Քոչարյանն էր, հետեւաբար բոլոր իրադարձությունները տեղի են ունեցել նրա հրամաններով:

Հիշեցնենք, որ այն ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարը Միքայել Հարությունյանն էր, իսկ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը՝ Սեյրան Օհանյանը՝ այսօրվա ընդդիմադիր գործիչը:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: