«Ապրիլյան պատերազմից հետո Ռուսաստանը Ադրբեջանին նախկին ծավալներով չի վաճառում իր զենքը»․ ՌԴ պաշտոնյա. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
Բոլորը

Հայաստանում գտնվող ՌԴ Դաշնային խորհրդի պատվիրակության ղեկավար Կոնստանտին Կոսաչովը նույն հարթության մեջ չէր դիտարկի Ուկրաինային վաճառվող ամերիկյան զենքը և Ադրբեջանին վաճառվող ռուսական զենքը. «Խոսքն այս դեպքում այն մասին է, որ Ուկրաինայում ակտիվ կոնֆլիկտ է, այնտեղ զենքն այսօր էլ կրակում է, իսկ Լեռնային Ղարաբաղում ակտիվ ռազմական գործողություններ չկան։ Մենք հասկանում ենք, որ այնտեղ իրավիճակը պայթյունավտանգ է»։

Պարոն Կոսաչովը վստահեցնում է, որ Ռուսաստանն ընդամենը կատարում է Ադրբեջանի հանդեպ պայմանագրային պարտավորությունները, որոնք կնքվել են մինչեւ 2016-ի ապրիլյան պատերազմը, Ռուսաստանը պարտավոր է իրականացնել դրանք, բայց հետևություններ է արել ապրիլյան պատերազմից․ «Իմ ունեցած տեղեկություններով այդ զենքի վաճառքը չի իրականացվի նախկին ծավալներով, որոնք եղել են մինչև ապրիլյան պատերազմը»։

Հիշեցնենք, որ անցյալ տարվա սեպտեմբերին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չէր ողջունել Ուկրաինային զենք վաճառելու ամերկացիների քայլը` նկատելով, որ կոնֆլիկտի մեջ գտնվող երկրին զենք վաճառելը ճիշտ չէ, փոխարենը 2011-ից մեր հյուսիսային հարևանը Լեռնային Ղարաբաղի հետ հակամարտության մեջ գտնվող Ադրբեջանին վաճառել է մոտ 5 միլիարդ դոլարի զենք։ Ռուսաստանի հետ թնջուկներին կցանկանար անդրադառնալ պարոն Կոսաչովի հայ կոլեգան:

«Անգամ ամենաերջանիկ ընտանիքների դեպքում, եթե օրինակը բերենք կենցաղից, շատ կարևոր է, որ ընտանիքի բոլոր անդամները կարողանան գնահատել իրար և կարողանան աշխատել այդ երջանկության վրա։ Առավել ևս քաղաքականության մեջ գործընկերության և ռազմավարական դաշնակցության մեջ շատ կարևոր է հայ-ռուսական քաղաքական ուղիղ երկխոսությունը և այս խորհրդարանական ձևաչափը հենց միտված է նրան, որ որևէ փակ թեմա, որը հուզում է մեր ռուս կամ հայ գործընկերներին, չմնա չքննարկված»,- ասում է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը։

Լրագրողները պարոն Կոսաչովից հետաքրքրվեցին, թե վարչապետ դառնալ պատրաստվող Սերժ Սարգսյանին որքանո՞վ է հավասար գործընկեր դիտարկում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։ Պարոն Կոսաչովը նախ նկատում է, որ Սերժ Սարգսյանին վարչապետ ընտրելը Հայաստանի ներքին գործն է, այնուհետև ինքն էլ է ժպտում իր այն մտքի վրա, որ Հայաստանում մինչ այդ ժողովրդավարական սահմանադրական բարեփոխումներ են իրականացվել․ «Դրանք վայելում էին Հայաստանի ժողովրդի աջակցությունը և ցույց էին տալիս ժողովրդական կամարտահայտությունը և այդ իմաստով դա Հայաստանի ընտրությունն է, որը Ռուսաստանն անվերապահորեն հարգում է։ Ինչ վերաբերվում է կադրային լուծումներին, Ռուսաստանը դրանք չի մեկնաբանի, քանի դեռ դրանք չեն կայացել, և դա նույնպես Հայաստանի գործն է»։

Ռուս քաղաքական գործիչը Դաշնային խորհրդի պատվիրակության հետ Հայաստանում է մարտի 13-ից։ Այստեղ պատվիրակությունը մասնակցում է խորհրդարանական համատեղ նիստի, որի ժամանակ քննարկվում են երկու երկրների անվտանգությանը, ռազմավարական գործընկերությանը և միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող հարցեր։

Մհեր Արշակյան