«Թալիբան»-ի խոսնակը հայտարարել է, որ ամենից շատ Թուրքիայի կարիքն ունեն Աֆղանստանի վերակագնման համար

Լուրեր

14.11.2026 | 16:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումներն ու խաղաղության գործընթացի առաջընթացը
14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
14.11.2026 | 15:36
Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է TRIPP-ն ու տեխնոլոգիական համագործակցությունը
14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրա՞ստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
Բոլորը

«Թալիբան»-ի խոսնակ Սուհայիլ Շահենը հայտարարել է, որ  իրենց նպատակն է Աֆղանստանի վերականգնումը և նրանք այդ գործընթացում ամենաշատը Թուրքիայի կարիքն ունեն։

«Մեր ամբողջ ենթակառուցվածները ավերված են։ Մենք կվերակառուցենք Աֆղանստանը բոլոր ոլորտներում  և մենք ունենք դրանում ամենաշատը Թուրքիայի կարիքը»,- ասել է Շահենը թուրքական իշխանամետ  daily Türkiye հետ հարցազրույցում։

Հարցին, թե արդյոք կա հատուկ պատճառ կամ ռազմավարություն  «Թալիբան»-ի՝ «Թուրքիայի նկատմամբ առանձնահատուկ դիրքորոշման երբ բանակցություններ է վարում Ռուսաստանի, Իրանի ու Չինաստանի հետ», Շահենը պատասխանել է․

«Անկախ նրանից, ինչ է հայտնի՝ մենք սերտհարաբերություններ ենք ունեցել Թուրքիայի հետ»։

Նա նշել է, որ Թուրքիան շատ կարևոր դերակատար է Թալիբանի համար։

«Այն աշխարհում հարգված ու ուժեղ երկիր է և ունի հատուկ տեղը մահմեդական համայնքում։ Թուրքիայի կապերը Աֆղանստանի հետ չեն համեմատվի այլ երկրի հետ։ Ես պարզ ասում եմ՝ մենք Թուրքիայի ընկերության, աջակցության ու համագործակցության կարիքն ամենաշատն ունենք»,- ասել է Շահենը։

Նա նաև ասել է, որ Աֆղանստանի ունի հարուստ ռեսուրսներ, որոնք  իրենք ուժ չունեն շահագործելու համար։

«Մեր բոլոր ենթակառուցվածքները ոչնչացվել են օկուպացիայի ու վարչակազմի պատճառով։ Մենք ցանկանում ենք համագործակցել Թուրքիայի հետ առողջապահության, կրթության, տնտեսության, շինարարության ու էներգետիկայի ոլորտներում, ինչպես նաև բնական պաշարների  արդյունահանման հարցում»-ասել է Թալիբանի խոսնակը։

Էմմա Չոբանյան