Օրենքների խախտումներ՝ թևքանշանի, համազգեստի, մեքենաների դիզայնի ու փարոսիկների շուրջ․ ԻՔՄ

Լուրեր

14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
14.11.2026 | 10:10
ԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին
14.11.2026 | 09:56
Փաշինյանը դեկտեմբերին երեք անգամ կմեկնի Ռուսաստան․ «Մեր նպատակը չէ խնդիրներ ստեղծել ՌԴ-ի համար»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
Բոլորը

«Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև․

«Հուլիսի 7-ից ոստիկանության նոր Պարեկային ծառայությունը փոխարինեց ոստիկանության Երևանի վարչության Պարեկապահակակետային ծառայության գնդին և Ճանապարհային ոստիկանության Երևանի գումարտակին։ Ծառայողների ընդունելության կարգից, կրթությունից, գործառույթներից բացի, փոխվել են նաև ոստիկանների համազգեստն ու մեքենաները, որոնց դիզայնի և տարբերանշանի շուրջ առաջին իսկ օրվանից մեծ աղմուկ բարձրացավ:

Հանրային տիրույթում քննադատության արժանացավ մեքենաների ու թևքանշանների դիզայնը, մասնավորապես դրանում «Լեզվի մասին» ՀՀ օրենքի պահանջի խախտումը (օտար լեզվով գրվածը ավելի մեծ տառաչափով է, քան հայերենը): Շաբաթներ առաջ «Իրազեկ քաղաքացիների միավորումն» արդեն անդրադարձել էր այն խնդրին, որ մեքենաների ու թևքանշանների դիզայնը տարբերվում է այն տարբերակներից, որոնք հաղթել էին ոստիկանության և ապա նաև ԱՄՆ դեսպանատան հայտարարած մրցույթների արդյունքում։

Քանի դեռ փորձում էինք բացահայտել, թե որքան է արժեցել մեր հարկատուների համար այդ խախտումը, ի հայտ եկավ մեկ այլ՝ ոչ պակաս ապշեցնող անօրինություն ևս։

Հուլիսի 7-ին բոլորս տեսանք նոր Պարեկային ծառայության թևքանշանները («шеврон») և մեքենաների գունագրաֆիկ ձևավորման դիզայնը, որն ակնհայտորեն հակասում է ՀՀ Սահմանադրության և «Լեզվի մասին» ՀՀ օրենքին, ինչի մասին հայտարարել է նաև Լեզվի պետական կոմիտեն:

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» հարցման միջոցով փորձեց պարզել, թե ով է պատասխանատու դիզայնի այս օրինախախտման համար և ինչպես է հաստատվել մեքենայի տարբերանշանի և թևքանշանի դիզայնը։ Ուսումնասիրության ընթացքում մենք նաև բացահայտեցինք օրենքի խախտումներ կապված առկայծող փարոսիկների ու համազգեստի հետ:

Գոյություն չունեցող թևքանշաններ

Նախ արձանագրենք, որ համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի՝ ոստիկանության ծառայողների համազգեստի նկարագիրը սահմանում է ՀՀ կառավարությունը: Իսկ կառավարության 2013 թ․ դեկտեմբերի 12-ի N 1446-Ն որոշումը տալիս է ոստիկանության ծառայողի համազգեստի մանրամասն նկարագիրը: Գործադիրի այդ որոշման 1-ին հավելվածի 93-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները համազգեստի վրա կրում են ծառայության բնույթը խորհրդանշող համապատասխան թևքանշաններ և կրծքանշաններ, որոնց նկարագրերը սահմանում է ոստիկանության պետը:

Մի կողմ թողնելով կառավարության վերոնշյալ որոշման իրավաչափությունն այն առումով, որ օրենքի համաձայն համազգեստի նկարագիրը պետք է հենց կառավարությունը սահմանի, և հետևապես, տրամաբանորեն, չի կարող դրա մի մասը թողնել ոստիկանապետին, այդուհանդերձ արձանագրենք, որ ծառայության բնույթը խորհրդանշող թևքանշանները պետք է սահմանված լինեն առնվազն ոստիկանության պետի որոշմամբ:

Սակայն ոստիկանության պետի համապատասխան (2014 թ․ թիվ 1-Ն) հրամանում փոփոխություններ դեռ չեն կատարվել, և Պարեկային ծառայության թևքանշանները սահմանված չեն, ինչը հաստատեց նաև ոստիկանության շտաբի պետը՝ ի պատասխան «Իրազեկ քաղաքացիների միավորման» գրության։

Այլ կերպ ասած՝ ոստիկանության Պարեկային ծառայության ավելի քան 700 ծառայողների համար պատվիրվել և պատրաստվել է մի թևքանշանով համազգեստ, որը, ի հեճուկս ոստիկանությունում ծառայության մասին օրենքի 27-րդ հոդվածի, սահմանված չէ:

Այսպիսով, պարեկային ծառայողների համազգեստի վրա գերակայում է օտար լեզուն, որը հակասում է ՀՀ Սահմանադրության 20-րդ հոդվածին, ինչպես նաև «Լեզվի մասին» ՀՀ օրենքին, և այդ չսահմանված (հետևաբար՝ ֆորմալ գոյություն չունեցող) թևքանշանը պարեկային ծառայողներն առ այսօր կրում են վերոնշյալ օրինախախտումներով հանդերձ։

Ո՞վ է մեքենաների դիզայնի պատասխանատուն

Բացի թևքանշանից, նույն տարբերանշանը պատկերված է նաև շուրջ 150 պարեկային ավտոմոբիլների վրա: Այդ մեքենաների վրա «Լեզվի մասին» օրենքի խախտմամբ են նաև կողային դռների գրառումները (անգլերենը գերակա է հայերեն տառաչափին):

Ոստիկանության պետին ուղղված հարցման միջոցով փորձեցինք պարզել, թե ու՞մ կողմից և ո՞ր իրավական ակտով է սահմանվել Պարեկային ծառայության մեքենաների գունագրաֆիկ ձեւավորման դիզայնը, սակայն ի պատասխան ստացանք, որ «Պարեկային ծառայության ավտոմեքենաների գունագրաֆիկ ձևավորման դիզայնն առանձին իրավական ակտով սահմանված չէ»: Այդուհանդերձ, բնականաբար, ինչ-որ մեկը որոշել է պարեկային մեքենաների գունագրաֆիկ ձևավորման դիզայնը և փոխանցել այն «Շկոդայի» հայաստանյան ներկայացուցիչ «Չեխ Ավտո» ՍՊԸ-ին: Եվ դա որոշած անձը (անձինք) խախտել են «Լեզվի մասին» օրենքի պահանջները, որի արդյունքում, հավանաբար, շուրջ 150 մեքենաների գունագրաֆիկ ձևավորումը պետք է փոփոխվի:

Ընդ որում, թեև պարեկային մեքենաների գունագրաֆիկ ձևավորումը ներառված է եղել դրանց գնի մեջ և իրականացվել է «Չեխ Ավտո» ՍՊԸ-ում, սակայն դրա փոփոխությունը, բնականաբար, անվճար չի լինելու: Մենք ուսումնասիրեցինք նախկինում ոստիկանության կողմից պատվիրված համանման ծառայությունները և պարզեցինք, որ ՃՈ մեքենաների գունագրաֆիկ ձևավորումն արժեցել է 25-ից 30 հազար դրամ։ Այսինքն, Պարեկային ծառայության Երևանի գնդի շուրջ 150 մեքենաների գունագրաֆիկ վերաձևավորումը կարժենա մոտ 4 միլիոն դրամ:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։