Ադրբեջանը դիմում է և կդիմի պրովոկացիաների, որ մարդիկ մտածեն՝ ավելի լավ է դուրս գալ Արցախից․ Դավիթ Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

28.10.2026 | 14:26
Իսպանիայում արագընթաց գնացքների բախման հետևանքով առնվազն 46 մարդ է զոհվել
28.10.2026 | 14:23
Հայաստանը մեկ մեդալ է նվաճել բռնցքամարտի երիտասարդական ԱԱ-ում
28.10.2026 | 14:17
Փոխանակ ասեք՝ Спасибо, многоуважаемые коллеги, եկել եք ասում եք՝ «արտահանումը նվազել է»․ Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:13
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
28.10.2026 | 14:13
ԱՄՆ-ը դիտարկում է Կիրիլ Դմիտրիևի հիմնադրամի նկատմամբ պատժամիջոցները վերացնելու ուղիները․ NYT
28.10.2026 | 14:07
Պատմության մեջ ամենամեծ առևտրային դեֆիցիտը այս տարի է․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:00
Մեր վերադարձը ՀԱՊԿ չենք տեսնում. Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 13:56
Հայաստանն իր օրինակով ցույց է տալիս, թե ինչպես պետք է առաջ ընթանալ. Սլովենիայի ԱԳ նախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 13:50
Ալիևը հայտարարել է «օկուպացիայի ժամանակ ստացված ապօրինի եկամուտները միջազգային ֆինանսական ուղիներով օրինականացնելու» մասին
28.10.2026 | 13:44
62 կողմ, 34 ձեռնպահ․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ընտանեկան բռնության կանխարգելման փոփոխությունները
28.10.2026 | 13:41
ՊԵԿ-ը Լեհաստանի ներկայացուցիչների հետ քննարկել է մաքսային և հարկային համագործակցության ընդլայնումը
28.10.2026 | 13:33
«Ռուբեն թրեվըլ» տուրիստական գործակալությունից տպավորությունը չի փոխվում․ Էդգար Ղազարյանը՝ Ռուբինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 13:24
90 կողմ, 0 դեմ․ ԱԺ-ն վավերացրեց Խաղաղության խորհրդի կանոնադրությունը
28.10.2026 | 13:23
Ozon-ը 30 միլիարդ ռուբլի է կորցրել իր պահեստների վրա ուկրաինական հարձակումների պատճառով
28.10.2026 | 13:18
ԱԺ-ն վավերացրեց TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության համաձայնագիրը
Բոլորը

Արցախում տիրող իրավիճակի, անվտանգության, կարգավիճակի և այլ հարցերի մասին Factor TV-ն զրուցել է  Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի հետ։

— Պարոն Բաբայան, Ադրբեջանի զինված ուժերը պարբերաբար կրակում են Արցախի շփման գծի, Շուշիի և այլ հատվածների ուղղությամբ։ Եթե հնարավոր է՝ բացեք, թե ինչ հակազդեցություն է լինում հայկական կողմից այդ միջադեպերին։

— Հակազդեցություն լինում է։ Բնական է, որ նրանք դիմում են այդպիսի արկածախնդրության, և եթե որևէ բան չլինի, ախորժակն է՛լ ավելի է բացվում, առավել ևս հիմա, երբ իրենք իրենց զգում են աշխարհի տեր։ Բայց քանի որ և՛ մեր տղաներն են կանգնած, և՛ ռուս խաղաղապահ առաքելությունը, Արցախում լայնածավալ պատերազմի հավանականությունը գրեթե զրոյական է։

Բայց Ադրբեջանը դիմում է և կդիմի տարբեր տիպի այսպիսի պրովոկացիաների՝ նպատակ ունենալով հոգեբանական ճնշում գործադրել արցախցիների վրա, հոգեբանորեն ազդել նրանց աշխարհայացքի և հաստատակամության վրա, որպեսզի մարդիկ լինեն, որոնք կմտածեն, որ ավելի լավ է դուրս գալ Արցախից, ապագան կանխատեսելի չէ և այլն։

Մի փամփուշտով կրակելը 400-500 դրամ է, նույնիսկ եթե օգտագործում է անօդաչու թռչող սարքեր, էլի ծախսն այդքան մեծ չէ։ Բայց արձագանքը և հոգեբանական ազդեցությունը նրանք գտնում են, որ ավելի մեծ է։ Եվ դա կարող է դառնալ արցախահայության՝ Արցախը լքելու հիմքերից մեկը։

— Որո՞նք են այն առաջնային խնդիրները, որոնք լուծում են պահանջում, որպեսզի արցախցիները նախ վերադառնան Արցախ, ապա հետագայում էլ չլքեն Արցախը։

— Ընդհանրապես այդ գործընթացը շատ բազմաշերտ է, և համապարփակ պետք է մոտենալ դրան։ Բնական է, որ առաջին փուլն այն է, որ գոնե տներով ապահովենք մարդկանց, որ դարձել են ներքին տեղահանվածներ կամ փախստականներ։ Սա սարսափելի երևույթ է, այդպիսի շատ մարդիկ կան։

Եվ սա առաջին փուլն է՝ ապահովել մարդկանց հասարակ կենցաղային պայմաններով, ինչ-որ տեղ նաև նպաստներ տալ, որովհետև մարդ կարող է, ասենք, ինչ-որ մի հանրակացարանում օթևան գտնել, ինչ-որ կերպ ապրել, բայց նրան պետք է աշխատանք։ Այդ աշխատանքը պետք է լինի մշտական։

Մշտական աշխատանք ունենալու համար պետք է տնտեսությունը համապատասխան զարգացում ապրի։ Տնտեսության համար նոր իրավիճակ է ստեղծվել։ Օրինակ՝ գյուղատնտեսությունը հիմա պետք է լրիվ ինտենսիվ ձևով զարգանա։ Արդեն չունենք ազատ տարածքներ, արոտավայրեր բավական քանակությամբ, որ եղել է ժամանակին։ Այսինքն՝ լուրջ տեղաշարժ է պետք։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան