Թալիբները մոտենում են Աֆղանստանի մայրաքաղաքին․ նրանք Քաբուլից 50 կմ հեռավորության վրա են

Լուրեր

13.11.2026 | 19:45
Մահ՝ բուժզննումից մեկ ժամ անց․ ո՞վ է ստուգում ավտոբուսի վարորդների առողջական վիճակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 19:38
Արսեն Գևորգյանին 2 ամսով կալանավորած դատավորը բուն գործով ինքնաբացարկ է հայտնել
13.11.2026 | 19:28
Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով
13.11.2026 | 19:16
ԵՄ-ն Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան
13.11.2026 | 19:00
Ի՞նչ անենք, որ ՌԴ-ն չգազազի․ ինքը չպետք է ՀՀ-ի ներքին գործերին խառնվի, մենք ենք որոշում՝ ինչպես շփվել այլ երկրների հետ. Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 18:51
Զելենսկին հայտարարել է, որ Starlink-ի ռազմական տարբերակի արագության նոր սահմանափակման վերաբերյալ «մինչ օրս հստակ բացատրություններ չկան»
13.11.2026 | 18:40
ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է Ռազմական բժշկության միջազգային կոմիտեի 46-րդ համաժողովին
13.11.2026 | 18:30
ՌԴ-ում հասկանում են՝ չեն կարող Ուկրաինային հաղթել մարտի դաշտում․ փորձում են երկիրը ներսից ոչնչացնել․ Կատերինա Բոնդար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 18:20
«Բարսելոնայի» երկրպագուները հնարավորություն կունենան մահվանից հետո «մնալ» «Կամպ Նոու» մարզադաշտում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 18:09
Բաքուն հայտնել է, որ չի միացել Եվրոպական քաղաքական համայնքի երեք փաստաթղթերին
13.11.2026 | 17:59
Քաղավիացիայի կոմիտե նախատեսում է վերանայել կառուցվածքն ու ֆինանսավորման մոդելը․ Գևորգ Թորոսյանն ամփոփել է պաշտոնավարման առաջին ամիսը
13.11.2026 | 17:48
«Դա անխուսափելի էր». Արման Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի ու Դվալիշվիլիի բախման մասին
13.11.2026 | 17:39
«Կարճատև այցով վերադառնում եմ Երևան»․ Փաշինյան
13.11.2026 | 17:31
Կալլասը կոչ է արել Ուկրաինայի շուրջ բանակցություններում «Ռուսաստանի ծուղակները չընկնել»
13.11.2026 | 17:20
Սպիտակում ՔՊ-ի ցուցակը գլխավորող Քաջայր Նիկողոսյանի գրանցումը կարող է անվավեր ճանաչվել․ ԸԸՀ-ն դիմում է դատարան
Բոլորը

ՆԱՏՕ-ի խորհուրդն այսօր արահերթ նիստ է հրավիրել Աֆղանստանում ստեղծված իրավիճակի պատճառով, հայտնում է  AFP-ն՝ հղում կատարելով դաշինքի գրասենյակում սեփական աղբյուրին։

ԶԼՄ-ներում հայտնված տեղեկությունների համաձայն՝ «Թալիբան» արմատական շարժման զինյալները մոտենում են Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլին։ Այժմ նրանք գտնվում են քաղաքից 50 կմ հեռավորության վրա։

«Մենք շատ անհանգիստ ենք, քանի որ թալիբները Քաբուլից 50 կմ հեռավորության վրա են գտնվում։ Այս առավոտյան նրանք կտրել են հոսանքի լարերը, քաղաքը գրեթե մեկուսացած է»,- հայտարարել է Pangea իտալական մարդասիրական կազմակերպության նախագահ Լուկա Լո Պրեսթին։

Նրա խոսքով՝ հասարակական կազմակերպության աշխատակիցները հնարավորություն չունեն լիցքավորելու հեռախոսները, այդ պատճառով էլ հոսանքազրկման ծավալները դեռևս հայտնի չէ։

Լո Պրեսթին հայտնել է, որ 22 աֆղան կին աշխատակիցներ շարունակում են մնալ Քաբուլում ՝ օգնելով «հազարավոր տեղի բնակիչներին, հիմնականում՝ կանանց և երեխաներին:

Կազմակերպության ղեկավարն ասում է, որ աշխատակիցները չեն պատրաստվում լքել Աֆղանստանը։ Սրա հետ մեկտեղ Քաբուլի գրավումը նա անդառնալի է համարում։

Տեղի իշխանությունների ներկայացուցիչը հաստատել է թալիբների կողմից Քաբուլից 50 կմ հեռավորության վրա գտնվող Լոգար նահանգի Պուլի-Ալամ քաղաքի գրավումը։

Տաթև Ֆռանգյան