Ինչո՞ւ եք ստանձնել Սերժ Սարգսյանի փաստաբանը լինելու պարտականությունը. Սիմոնյանը` Արծվիկ Մինասյանին. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդես եկավ արտահերթ ելույթով՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանի պնդմանը, թե երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը 2018թ․-ին հրաժարվել է իրեն օրենքով հասանելիք կառավարական առանձնատնից:

«Պարո՛ն Մինասյան, մարդկանց մոտ ջղաձգում է առաջացնում, երբ, պայմանականորեն, պետությունից 120 մլն դոլար գողացած մարդիկ խոսում են 120 հազար դրամ պարգևավճարից և անվանում են դա կոռուպցիա։ Ջղաձգում է առաջացնում, երբ շենքեր, «ասաբնյակներ» սարքած մարդիկ հեռուստաընկերություններ են գնում և ամեն օր խոսում են վարորդին կամ պահակին 90 հազար դրամ տրված պարգևավճարի մասին։ Ջղաձգում է առաջացնում, երբ դուք ասում եք, որ պաշտոնաթող նախագահները և ղեկավարները պետք է տուն ունենան, իսկ պետությունը չպետք է գործող երկրի ղեկավարին ապահովի տնով»։

Սիմոնյանը հավելեց, որ անկեղծ զարմանում է, որ Մինասյանը եկել, արդարացնում է Սերժ Սարգսյանի՝ ինքն իրեն տուն նվիրելը: «Ինքն իրեն տուն է նվիրել՝ էն կառավարական տունը՝ հարակից տարածքով, որն իր մեջ պարունակում է սաունաներ, լողավազաններ…, հետո մեծահոգաբար վերադարձնում է ու հրաժարվում։ Արծվի՛կ Մինասյան, դուք Դաշնակցության ներկայացուցիչն եք, ես զարմանում եմ, ինչու՞ եք Սերժ Սարգսյանին պաշտապանում։ Ինչու՞ եք դուք ձեր վրա ստանձնել պարտավորություն՝ Սերժ Սարգսյանի փաստաբանը հանդիսանալ»,- ասաց ԱԺ նախագահը:

Մանրամասները՝ տեսանյութում: