Արդարադատության փոխնախարարի պաշտոնակատար Վահե Դանիելյանն ազատվել է պաշտոնից
Քաղաքականություն
11.08.2021 | 17:06Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ օգոստոսի 11-ին, որոշում է ստորագրել, համաձայն որի՝ Արդարադատության փոխնախարարի պաշտոնակատար Վահե Դանիելյանն ազատվել է պաշտոնից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Վահե Դանիելյանին ազատել արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից»,-ասվում է որոշման մեջ: