Իրաքն իր քաղաքացիներին դուրս է բերում Բելառուսից

Լուրեր

13.11.2026 | 19:45
Մահ՝ բուժզննումից մեկ ժամ անց․ ո՞վ է ստուգում ավտոբուսի վարորդների առողջական վիճակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 19:38
Արսեն Գևորգյանին 2 ամսով կալանավորած դատավորը բուն գործով ինքնաբացարկ է հայտնել
13.11.2026 | 19:28
Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով
13.11.2026 | 19:16
ԵՄ-ն Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան
13.11.2026 | 19:00
Ի՞նչ անենք, որ ՌԴ-ն չգազազի․ ինքը չպետք է ՀՀ-ի ներքին գործերին խառնվի, մենք ենք որոշում՝ ինչպես շփվել այլ երկրների հետ. Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 18:51
Զելենսկին հայտարարել է, որ Starlink-ի ռազմական տարբերակի արագության նոր սահմանափակման վերաբերյալ «մինչ օրս հստակ բացատրություններ չկան»
13.11.2026 | 18:40
ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է Ռազմական բժշկության միջազգային կոմիտեի 46-րդ համաժողովին
13.11.2026 | 18:30
ՌԴ-ում հասկանում են՝ չեն կարող Ուկրաինային հաղթել մարտի դաշտում․ փորձում են երկիրը ներսից ոչնչացնել․ Կատերինա Բոնդար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 18:20
«Բարսելոնայի» երկրպագուները հնարավորություն կունենան մահվանից հետո «մնալ» «Կամպ Նոու» մարզադաշտում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 18:09
Բաքուն հայտնել է, որ չի միացել Եվրոպական քաղաքական համայնքի երեք փաստաթղթերին
13.11.2026 | 17:59
Քաղավիացիայի կոմիտե նախատեսում է վերանայել կառուցվածքն ու ֆինանսավորման մոդելը․ Գևորգ Թորոսյանն ամփոփել է պաշտոնավարման առաջին ամիսը
13.11.2026 | 17:48
«Դա անխուսափելի էր». Արման Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի ու Դվալիշվիլիի բախման մասին
13.11.2026 | 17:39
«Կարճատև այցով վերադառնում եմ Երևան»․ Փաշինյան
13.11.2026 | 17:31
Կալլասը կոչ է արել Ուկրաինայի շուրջ բանակցություններում «Ռուսաստանի ծուղակները չընկնել»
13.11.2026 | 17:20
Սպիտակում ՔՊ-ի ցուցակը գլխավորող Քաջայր Նիկողոսյանի գրանցումը կարող է անվավեր ճանաչվել․ ԸԸՀ-ն դիմում է դատարան
Բոլորը

Վերջին երկու օրվա ընթացքում ավելի քան 300 իրաքցի Մինսկից Բաղդադ է մեկնել Իրաքի իշխանությունների կազմակերպած չվերթներով: Օդանավերը Քաբուլից Մինսկ են հասել դատարկ և տարել են օգոստոսի 9-ին 80, իսկ օգոստոսի 10-ին՝ Իրաքի 240 քաղաքացի, ովքեր ավելի վաղ ժամանել էին Բելառուս՝ ԵՄ երկրներ գնալու մտադրությամբ, սակայն փորձը ձախողվել է, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

Իրաք է տեղափոխվել նաև Բելառուսից Լիտվայի սահմանը հատել փորձելու ժամանակ մահացած տղամարդու մարմինը: Բելառուսից անօրինական փախստականների հոսքի և սահմանին տիրող ճգնաժամային իրավիճակի պատճառով Լատվիան օգոստոսի 11-ից արտակարգ իրավիճակ է մտցրել սահմանամերձ շրջաններում: Ավելի վաղ նման քայլի էր դիմել Լիտվան:

Ինչպես միգրանտները պատմել են լրագրողներին, բելառուս սահմանապահները չեն խոչընդոտել նրանց սահմանը հատելուն, այնուամենայնիվ, լիտվական կողմից սահմանապահները նրանց դիմավորել են շներով, օդ են կրակել և ստիպել են հետ դառնալ:

Բելառուսից Լիտվայի սահմանը 2021 թվականի սկզբից հատել է ավելի քան 4 հազար անօրինական ներգաղթյալ: Նրանք հիմնականում փախստականներ են Իրաքից, Աֆղանստանից, Սիրիայից եւ աֆրիկյան երկրներից: Նրանցից շատերը վերջին երկու ամսում են հայտնվել Լիտվայի տարածքում: Անօրինական միգրանտների հետ կապված իրավիճակն այնքան է լրջացել, որ հուլիսի սկզբին Լիտվայի իշխանությունները հայտարարեցին ծայրահեղ իրավիճակի ռեժիմի սահմանման, ինչպես նաև Բելառուսի հետ սահմանին ցանկապատ տեղադրելու մտադրության մասին:

Տաթև Ֆռանգյան