Ավագանու ՀՀԿ-ական անդամները «փիս նեղված են». Պյոտր Սվիտալսկին հանդիպել է Մարինա Խաչատրյանի հետ. «Հրապարակ»

Լուրեր

13.11.2026 | 14:40
Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հրամանատարաշտաբային զորավարժությունները
13.11.2026 | 14:31
Երևանում սպանության փորձի համար հետախուզվող 48-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել
13.11.2026 | 14:20
Եվրոպայի շուրջ 40 երկրներ անվտանգության սկզբունքների «խարտիա» են ստեղծել․ ՀՀ-ն չի միացել փաստաթղթին
13.11.2026 | 14:12
Ռոնալդուի որդին նորամուտն է նշել Պորտուգալիայի Մ-17 հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:06
Ձայներ ընդդեմ մոռացության. կինը պատմում է Ցեղասպանություն վերապրած հոր պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:00
Մահացել է ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը
13.11.2026 | 13:53
Մոսկվայում ավտոմեքենա է պայթել. ըստ տեղեկությունների՝ ղեկին եղել է Ուկրաինայի նախկին վարչապետի մամուլի քարտուղարը
13.11.2026 | 13:45
Ռուսական կողմը հայտնել է ուկրաինական ամենազանգվածային՝ ավելի քան 1000 ԱԹՍ-ի գրոհի մասին
13.11.2026 | 13:36
ՔՊ-ն երեք համայնքում մրցակից չունի․ ցուցակները գլխավորում են գործող համայնքապետերը
13.11.2026 | 13:33
Առաջիկա օրերին եղանակը կտաքանա․ լեռնային շրջաններում գիշերը ձյուն կտեղա
13.11.2026 | 13:28
Թուրք պաշտոնյաները Կարսի շրջանում ծանոթացել են Թուրքիա-Հայաստան երկաթուղու շինաշխատանքներին
13.11.2026 | 13:21
«Զվարթնոց» ժամանող 2 չվերթ չեղարկվել է, 3-ը ուշանում է
13.11.2026 | 13:11
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել ու պարտվել է Անիշ Գիրիին
13.11.2026 | 13:00
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը կանչվել է ԱՄՆ Կոնգրես՝ լրտեսության մեջ կասկածվող չինուհու հետ կապերի պատճառով
13.11.2026 | 12:51
Ադրբեջանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել․ այն ենթադրում է նաև պաշտպանական ոլորտում համագործակցություն
Բոլորը

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երևանի ավագանու ՀՀԿ-ական անդամները «փիս նեղված» են, որ Պյոտր Սվիտալսկին հանդիպել է Մարինա Խաչատրյանի հետ, որպես «հերոսուհու»՝ ծաղիկներ նվիրել նրան: Նրանք ենթատեքստ են փնտրում այս հարաբերություններում։

«Դեսպաններ Միլսի ու Սվիտալսկու սատարումն ու հայ ազգի հերոս Վազգեն Սարգսյանի փողոցը Վուդրո Վիլսոնի անունով անվանափոխելն ուղիղ կապ ունեն իրար հետ, բան չունենք ասելու՝ Վիլսոնն էլ քիչ ամագ չունի Հայաստանի վրա, բայց Վազգեն Սարգսյանի հետ նման «բարտերը» վիրավորական է մեզ համար»,- ասում են նրանք:

Հիշեցնենք, որ այս առաջարկին դեմ է եղել անգամ «Ելք» խմբակցությունը, սակայն առաջարկը բացասական կարծիքով մտնելու է մարտի 19-ի ավագանու նիստ, հարակից զեկուցողը կլինի «Ելքից» Արայիկ Հարությունյանը:

Իսկ ի՞նչ է սպասվում այդ նիստին՝ էլի՞ ակցիաներ, ծեծկռտուք կլինի՝ հարցրինք ավագանու ՀՀԿ-ական ներկայացուցչին: «Բոլոր տարբերակներն էլ մշակել ենք, ինչ անեն, ինչ ասեն, ինչ ձեռնարկեն` ձեն չենք հանելու, թողնելու ենք, ոնց որ Վանոն կասեր, իրենց խելագարության հետ մնան միայնակ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: