Covid-19-ի դեմ կոլեկտիվ իմունիտետի հասնել հնարավոր չէ, եթե գերիշխող լինի կորոնավիրուսի «Դելտա» տարատեսակը․ The Guardian

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Կոլեկտիվ իմունիտետի հասնել «հնարավոր չէ» , եթե գերիշխող լինի կորոնավիրուսի «Դելտա» տարատեսակը։ Այս մասին The Guardian-ի հաղորդմամբ հայտնել են փորձագետները։

Օքսֆորդի պատվաստումների խմբի ղեկավար, պրոֆեսոր Էնդրյու Փոլարդն այս գաղափարը «միֆ» է անվանել ու զգուշացրել է, որ պատվաստումների գործընթացը չպետք է կառուցվի այս գաղափարին հասնելու շուրջ։

Կոլեկտիվ իմունիտետ է ձեռք բերվում, երբ բավարար թվով մարդիկ դիմադրողականություն են ձեռքբերում պատվաստման կամ վարակվելու ու առողջանալու միջոցով, այնպես որ այն դադարում է զգալիորեն տարածվել բնակչության շրջանում։

«Մենք հստակ գիտենք, որ կորոնավիրուսի «դելտա» տարբերակը վարակում է նաև պատվաստված մարդկանց, իսկ դա նշանակում է, որ դեռևս չպատվաստված ցանկացած մարդ, ինչ-որ մի պահի կհանդիպի վիրուսին»,- ասել է Փոլարդը։

Նա հայտարարել է, որ պատվաստանյութերը կարող են միայն դանդաղեցնել վիրուսի տարածման գործընթացը, սակայն դրանք չեն կարող ամբողջությամբ դադարեցնել դրա տարածումը։
Նա կանխատեսել է, որ հաջորդը կարող է լինել «վիրուսի տարատեսակ, որը գուցե նույնիսկ ավելի լավ կփոխանցվի պատվաստված բնակչության շրջանում»:

Տաթև Ֆռանգյան