ԵՄ հետ համագործակցող Արթուր Ղազինյանը Նավալնու քաղբանտարկյալ լինելու մասին հարց է տալիս. Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
Բոլորը

Հերթական անգամ մեր գործընկերները ԱԺ ամբիոնն օգտագործեցին քաղաքական դիվիդենտներ շահելու համար: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների ելույթներին:

Արման Եղոյանն անդրադարձավ Հայկ Մամիջանյանի՝ «տրիոյի» վերաբերյալ հարցին, Արթուր Ղազինյանի հարցադրմանը՝ Նավալնին քաղբանտարկյա՞լ է, թե՞ ոչ:

Դիմելով Ղազինյանին, ով պատրաստվում էր դուրս գալ դահլիճից, Եղոյանը հորդորեց մնալ. «Պարո՛ն Ղազինյան, դուք էլ կարող եք մնալ, որ վերջապես իմանաք՝ Նավալնին քաղբանտարկյա՞լ է, թե՞ չէ»:

«Չեմ կարողանում հասկանալ որոշ գործընկերների այդ գործելաոճը, թե ինչպես կարող է Հայաստանը ներկայացնող մարդը՝ պատգամավորը, մեկ այլ պատգամավորի այս ամբիոնից հարցնել՝ ի՞նչ եք կարծում՝ Նավալնին քաղբանտարկյա՞լ է, թե՞ ոչ: Ու այդ մարդը՝ Արթուր Ղազինյանը, Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավարն է, երկար տարիներ համագործակցել է ԵՄ հետ, ԵՄ աջակցությամբ է բացվել այդ կենտրոնը, և «եվրոպագիտություն» առարկան կառավարության որոշմամբ դարձել է պաշտոնապես դասավանդվող առարկա, և նա այդ հարցը տալիս է՝ հույս ունենալով ի՞նչ, որ այդ պատգամավորը կսայթաքի, մի սխալ բան կասի այս ամբիոնից, ու Հայաստանը կհայտնվի անհարմար վիճակի մե՞ջ: Եթե պարոն Ղազինյանի նպատակը օգնելն էր, հուշելն էր այդ հարցի պատասխանը, կարող էր մոտենալ և որպես փորձառու եվրոպագետ խորհուրդ տալ, թե ինչ պատասխան տալ, եթե միջազգային ատյաններում այսպիսի հարց հնչի, և ոչ թե գալ, այս ամբիոնից հարցնել՝ Նավալնին քաղբանտարկյա՞լ է, թե՞ քաղբանտարկյալ չէ. դա ի՞նչ հարց է»,- նշեց Եղոյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: