Արցախում սկսվել է խորքային հորերի հորատումը. 900 հա կդառնա ոռոգելի

Լուրեր

13.11.2026 | 13:21
«Զվարթնոց» ժամանող 2 չվերթ չեղարկվել է, 3-ը ուշանում է
13.11.2026 | 13:11
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել ու պարտվել է Անիշ Գիրիին
13.11.2026 | 13:00
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը կանչվել է ԱՄՆ Կոնգրես՝ լրտեսության մեջ կասկածվող չինուհու հետ կապերի պատճառով
13.11.2026 | 12:51
Ադրբեջանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել․ այն ենթադրում է նաև պաշտպանական ոլորտում համագործակցություն
13.11.2026 | 12:40
«Ուժեղ Հայաստանը» նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններում միայն մեկ համայնքում է առաջադրվել
13.11.2026 | 12:29
Ուկրաինայի շրջաններին ռուսական հարվածների հետևանքով զոհեր կան
13.11.2026 | 12:21
ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել «Սևանավանք» արծաթե հուշադրամը
13.11.2026 | 12:10
Ավտոբուսի վարորդը ղեկին մահացել է // Եվրոպացի առաջնորդները ՀՀ-ի վերաբերյալ հայտարարություն են տարածել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 12:05
Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 11:55
Թրամփը հայտարարել է, որ Պարսից ծոցի դաշնակիցները խնդրել են իրեն՝ զերծ մնալ Իրանին հետագա հարվածներից
13.11.2026 | 11:46
Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան
13.11.2026 | 11:36
Microsoft-ի ծառայություններում գլոբալ խափանում է տեղի ունեցել
13.11.2026 | 11:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
13.11.2026 | 11:16
Հայհոյանքներ ու քաշքշուկ․ միջադեպ՝ թիվ 2 տրոլեյբուսի վարորդի հետ․ news.am
13.11.2026 | 11:08
Հարի Քեյնը ևս մեկ ռեկորդ է սահմանել Անգլիայի հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հայաստան» համահայկական հիմնադրամի խորքային հորերի հորատման ծրագրով Արցախում արդեն սկսված են չորս հորի փորման աշխատանքները:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այդ մասին ասել է ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը՝ նշելով, որ, ընդհանուր առմամբ, Հիմնադրամի միջոցներով նախատեսվում է 37 խորքային հորերի հորատում:

Արդյունքում նախատեսվում է լրացուցիչ շուրջ 900 հա տարածք դարձնել ոռոգելի. դրանից, նախնական տվյալներով, օգտվելու է 850 ընտանիք:

«Ընտրել ենք այնպիսի տարածքներ, որոնք սակավաջուր են, եւ մակերեւույթային ջրերը հասանելի չեն: Ընդհանուր առմամբ՝ մեր մակերեւույթային ջրերով տեսականորեն հնարավոր է ոռոգել 16 հազար հա գյուղատնտեսական նշանակության տարածք՝ հիմնականում վարելահողեր եւ այգիներ: Սակայն 16 հազար հա-ը խիստ հարաբերական է: Այն պայմանավորված է տվյալ տարվա մեջ հանրապետությունում տեղումների քանակով եւ գետերում ու ջրամբարներում ջրի պաշարով: Հետեւաբար, մակերեւութային ջրերը հեռահար ծրագրերի եւ, մանավանդ, ջրամբարներից հեռու տարածքների համար փոքր-ինչ ռիսկային են: Խորքային հորերի մասով պաշարներն ավելի կայուն են եւ ծրագրերի համար ավելի կանխատեսելի», – մանրամասնել է Ժ. Միրզոյանը:

Նախարարը տեղեկացրել է նաեւ, որ 37 խորքային հորերը հիմնականում նախատեսած են Մարտունու շրջանում, որտեղ մակերեւույթային ջրեր գրեթե չկան կամ չափազանց քիչ են, Ասկերանի շրջանի այն հատվածներում, որտեղ հասանելի չեն շրջանի տարածքով հոսող հիմանական գետերի՝ Կարկառի եւ Խաչենի ջրերը, ինչպես նաեւ մեկը՝ Հադրութի շրջանում:

«Փորձել ենք հանրապետությունում այս կերպ պահպանել գյուղատնտեսության մեջ աշխուժության համաչափությունը: Ունենալով խորքային հորեր՝ մենք ակնկալում ենք բերքատվության մոտ 2 անգամ բարձրացում: Նշված հողատարածքներում ջրի պաշարների բավարարման դեպքում՝ կշարունակենք ընդլայնել ոռոգովի տարածքները»,- ընդգծել է գյուղնախարարը: