Լիտվայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Լուրեր

13.11.2026 | 18:30
ՌԴ-ում հասկանում են՝ չեն կարող Ուկրաինային հաղթել մարտի դաշտում․ փորձում են երկիրը ներսից ոչնչացնել․ Կատերինա Բոնդար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 18:20
«Բարսելոնայի» երկրպագուները հնարավորություն կունենան մահվանից հետո «մնալ» «Կամպ Նոու» մարզադաշտում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 18:09
Բաքուն հայտնել է, որ չի միացել Եվրոպական քաղաքական համայնքի երեք փաստաթղթերին
13.11.2026 | 17:59
Քաղավիացիայի կոմիտե նախատեսում է վերանայել կառուցվածքն ու ֆինանսավորման մոդելը․ Գևորգ Թորոսյանն ամփոփել է պաշտոնավարման առաջին ամիսը
13.11.2026 | 17:48
«Դա անխուսափելի էր». Արման Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի ու Դվալիշվիլիի բախման մասին
13.11.2026 | 17:39
«Կարճատև այցով վերադառնում եմ Երևան»․ Փաշինյան
13.11.2026 | 17:31
Կալլասը կոչ է արել Ուկրաինայի շուրջ բանակցություններում «Ռուսաստանի ծուղակները չընկնել»
13.11.2026 | 17:20
Սպիտակում ՔՊ-ի ցուցակը գլխավորող Քաջայր Նիկողոսյանի գրանցումը կարող է անվավեր ճանաչվել․ ԸԸՀ-ն դիմում է դատարան
13.11.2026 | 17:18
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհի 11 կմ հատվածում միջին նորոգում է իրականացվում
13.11.2026 | 17:07
Պենտագոնի ղեկավարը պարգևատրել է իրեն նկատողություն արած զինծառայողին
13.11.2026 | 16:58
Փաշինյանը ցավակցել է Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ
13.11.2026 | 16:47
Հայտնի է բռնցքամարտի Հայաստանի Մ-23 հավաքականի կազմը ԵԱ-ում
13.11.2026 | 16:38
ՌԴ-ն պահանջում է ՆԱՏՕ-ից Ֆինլանդիայի հեռացումն ու ամբողջ Դոնբասը․ BILD
13.11.2026 | 16:28
Շաքի ներխուժած ադրբեջանցու գործով նախաքննությունն ավարտվել է
13.11.2026 | 16:19
Մաուրիսիո Պոչետինոն` «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ
Բոլորը

Լիտվայի վարչապետ Ինգրիդ Սիմոնիտեն շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Շնորհավորական ուղերձում ասված է.

«Կցանկանայի հղել ամենաջերմ շնորհավորանքներս՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում Ձեր վերանշանակման կապակցությամբ:

Ընտրողների կողմից վերջին ընտրություններին Ձեզ տրված մանդատը ցույց տվեց հայ ժողովրդի զորավոր աջակցությունն այն բարեփոխումներին, որոնք ձեր երկիրը ձեռնարկել էր վերջին մի քանի տարիների ընթացքում: Չկա այլընտրանք ժողովրդավարական սկզբունքներին և բարեփոխումներին` բարգավաճ, ապահով և ժողովրդավար Հայաստան կառուցելու մղման մեջ: Թույլ տվեք վերահաստատել Լիտվայի՝ Հայաստանին այս ճանապարհին աջակցելու վճռականությունը: Լիտվան մշտապես ոգևորված է եղել Հայաստանի և մնացյալ Եվրոպայի միջև առավել ամուր կապերով: Այս տարի ուժի մեջ մ? ?ած Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կնքումը կարող է հայ հասարակությանը բերել ժողովրդավարության առավել բարձր չափանիշներ` առավել կանաչ միջավայր, ինչպես նաև բիզնեսի և կրթության ավելի լավ հնարավորություններ: Վստահ եմ, որ ձեր երկրի առաջընթացը, ինչպես նաև երկարաժամկետ նպատակները կհաստատվեն աշնանը կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ընթացքում:

Լիտվան վայելում է Հայաստանի հետ բարեկամական հարաբերություններ: Այս տարի նշելով Լիտվայի՝ որպես Հայաստանի անկախությունը ճանաչած աշխարհում առաջին պետության և երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, մենք վճռական ենք շարունակելու ամրապնդել մեր ժողովուրդների միջև առավել ամուր կապերն ու բարեկամությունը: Համոզված եմ, որ առկա են բազմաթիվ հնարավորություններ և խթաններ՝ մեր երկու երկրների միջև բիզնեսի, մշակույթի և այլ ոլորտներում հարաբերությունների հետագա զարգացման համար: Վստահ եմ, ո? ? գործընկերությունը, փոխվստահությունը և շահավետ համագործակցությունը Լիտվայի և Հայաստանի միջև կշարունակեն առաջ ընթանալ առավել բարեկամական ոգով: Հուսով եմ, որ մեր հարաբերությունները կարող են ավելի ամրապնդվել մոտ ապագայում՝ Լիտվա ձեր այցով:

Մաղթում եմ Ձեզ և ձեր կառավարությանն ամենայն հաջողություն ձեր նախաձեռնություններում: Ընդունեք խնդրեմ խորին հարգանքիս հավաստիքը»: