Արմեն Սարգսյանին շնորհավորել են ԵԽ Գլխավոր քարտուղարը

Լուրեր

13.11.2026 | 14:00
Մահացել է ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը
13.11.2026 | 13:53
Մոսկվայում ավտոմեքենա է պայթել. ըստ տեղեկությունների՝ ղեկին եղել է Ուկրաինայի նախկին վարչապետի մամուլի քարտուղարը
13.11.2026 | 13:45
Ռուսական կողմը հայտնել է ուկրաինական ամենազանգվածային՝ ավելի քան 1000 ԱԹՍ-ի գրոհի մասին
13.11.2026 | 13:36
ՔՊ-ն երեք համայնքում մրցակից չունի․ ցուցակները գլխավորում են գործող համայնքապետերը
13.11.2026 | 13:33
Առաջիկա օրերին եղանակը կտաքանա․ լեռնային շրջաններում գիշերը ձյուն կտեղա
13.11.2026 | 13:28
Թուրք պաշտոնյաները Կարսի շրջանում ծանոթացել են Թուրքիա-Հայաստան երկաթուղու շինաշխատանքներին
13.11.2026 | 13:21
«Զվարթնոց» ժամանող 2 չվերթ չեղարկվել է, 3-ը ուշանում է
13.11.2026 | 13:11
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել ու պարտվել է Անիշ Գիրիին
13.11.2026 | 13:00
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը կանչվել է ԱՄՆ Կոնգրես՝ լրտեսության մեջ կասկածվող չինուհու հետ կապերի պատճառով
13.11.2026 | 12:51
Ադրբեջանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել․ այն ենթադրում է նաև պաշտպանական ոլորտում համագործակցություն
13.11.2026 | 12:40
«Ուժեղ Հայաստանը» նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններում միայն մեկ համայնքում է առաջադրվել
13.11.2026 | 12:29
Ուկրաինայի շրջաններին ռուսական հարվածների հետևանքով զոհեր կան
13.11.2026 | 12:21
ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել «Սևանավանք» արծաթե հուշադրամը
13.11.2026 | 12:10
Ավտոբուսի վարորդը ղեկին մահացել է // Եվրոպացի առաջնորդները ՀՀ-ի վերաբերյալ հայտարարություն են տարածել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 12:05
Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Բոլորը

Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը։

«Ձեր ընտրությունը նշանավորում է հսկայածավալ սահմանադրական բարեփոխումների ավարտը, որը իշխանություններն իրականացրել են Եվրոպայի խորհրդի հետ սերտ խորհրդատվությամբ և համագործակցությամբ։

Պետության համար այս պատմական ժամանակահատվածում, հատկապես՝ խորհրդարանական հանրապետությանը անցման շրջանում, ցանկանում եմ վստահեցնել Ձեզ՝ Ձեր երկրի կառույցներին Եվրոպայի խորհրդի շարունակական աջակցության մեջ։

Մաղթում եմ Ձեզ ամենայն հաջողություն՝ Ձեր նոր գործառույթների իրականացման հարցում»,-ասված է ուղերձում։

Ընտրված նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորել են նաև Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի անդամ, Հայաստանի հետ բարեկամության խորհրդարանական խմբի նախագահ Ստեֆան Փաունդը, բարոնուհի Քերոլայն Քոքսը, Համաշխարհային առաջնորդության հիմնադրամի (Global Leadership Foundation) նախագահ Ֆրեդրիկ Վիլլեմ դե Կլերկը։