Անակնկալ նշանակումներ, հանկարծակի պաշտոնանկություններ. Փաշինյանը ժողովրդին հաշվետու չէ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.11.2024 | 11:12
Ռուբլու փոխարժեքը շարունակում է իջնել
24.11.2024 | 10:32
Այս տարի Ավանում 14,000 քմ բակային տարածքներ ազատել ենք ավտոտնակներից և անօրինական շինություններից. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2024 | 10:17
Հրդեհ ավտոտնակում․ այրվել է երկու ավտոմեքենա
24.11.2024 | 10:01
Փակ է «Ամբերդ» կայանից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը
23.11.2024 | 20:00
Չի ներկայացվել գույքի և ունեցվածքի 509 հայտարարագիր՝ 4 տարում․ ի՞նչ է սպասվում օրինախախտներին. ՔՆՆԱՐԿՈՒՄ
23.11.2024 | 19:28
Ֆուտբոլի կանանց ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել ընկերական խաղերին
23.11.2024 | 19:17
Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
23.11.2024 | 19:00
Այսօր չկան կիրթ մեկենասներ, հայ կոմպոզիտորները ճանաչելի չեն դրսում, պետությունը մեծ անելիք ունի. Սաթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 18:09
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23.11.2024 | 17:33
Նոյեմբերի 25-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2024 | 17:07
ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին․ ՆԳ նախարար
23.11.2024 | 16:53
ՏԿԵ նախարարն այցելել է Նոր Հաճնի կամուրջ, հանձնարարականներ տվել շինարարներին
23.11.2024 | 16:35
Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը հանդիպում են անցկացրել անվտանգության հարցերի շուրջ
23.11.2024 | 15:55
Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Բեյրութի կենտրոնին ու արվարձաններին
23.11.2024 | 15:30
ՄԻՊ-ը փաստաբանական գործունեության հարկման հետ կապված դիմել է ՍԴ
Բոլորը

Բաց և թափանցիկ կառավարման խոստումներով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը վստահեցնում էր՝ ժողովուրդը Հայաստանի բարձրագույն իշխանությունն է և մասնակից է լինելու կառավարության առանցքային որոշումների կայացմանը:

Հանրապետության հրապարակը ժողովրդական իշխանության բարձրագույն մարմին հռչակած Փաշինյանի իշխանությունը, սակայն, կարճ ժամանակ անց որոշեց ժողովրդին հաշվետու չլինել այս կամ այն բարձրաստիճան պաշտոնյային հանկարծակի պաշտոնից ազատելու կամ այլ կարևոր պաշտոնի նշանակելու պատճառների մասին:

Ժողովրդին մնաց անակնկալ պաշտոնանկությունների և տեղափոխումների մասին ենթադրություններ, կռահումներ անել կամ կարդալ մամուլում հրապարակված ոչ պաշտոնական տեղեկությունները:

Այսպես՝ մինչ այսօր հայտն չէ, թե ինչու պատերազմի թեժ պահին ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատվեց հետհեղափոխական Հայաստանում մեկ տասնյակի հասնող պաշտոններ զբաղեցրած Արգիշտի Քյարամյանը: Նիկոլ Փաշինյանը նրան պաշտոնանկ արեց 2020 թվականի հոկտեմբերի 8-ին՝ մինչ այդ հայտարարելով, որ դավաճաններ կան, որոնք առաջնագծում հայտարարում են, թե «Նիկոլը հողերը ծախել է»: Հատուկ ծառայության ղեկավարին ազատելու վերաբերյալ Փաշինյանը մանրամասներ չհայտնեց, իսկ քաղաքացիները ստիպված եղավ սեփական հետևություններն անել:

Արգիշտի Քյարամյանը փոխարինեց Հայկ Գրիգորյանին և դեռ շարունակում է աշխատել ՔԿ նախագահի պաշտոնում: Նիկոլ Փաշինյանը որևէ պարզաբանում չներկայացրեց, թե ինչով է պայմանավորված այս փոփոխությունը: Փաշինյանը Հայկ Գրիգորյանին առաջիկայում այլ պաշտոնի է նշանակելու, ինչն էլ ենթադրում է, որ նրա աշխատանքը վարչապետի պաշտոնակատարի համար գոհացուցիչ է:

Չմեկնաբանված ու չպարզաբանված պաշտոնակությունների և նշանակումների ցանկը շարունակելով՝ հիշեցնենք, որ հուլիսի 20-ին աշխատանքից ազատվեց Պաշտպանության նախարարությունն ութ ամիս եղավարած Վաղարշակ Հարությունյանը: Նա այդ պաշտոնին նշանակվել էր 44-օրյա պատերազմից հետո: Նույն օրը պաշտոնից ազատվեց և Վաղարշակ Հարությունյանի փոխարեն պաշտպանության նախարարի առաջին տեղակալ նշանակվեց ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ Արշակ Կարապետյանը: Չպարզաբանվեց նաև ՊՆ ղեկավարի տեղակալ Սուրեն Սահակյանի պաշտոնակությունը, որն աշխատանքից ազատվեց ՊՆ-ում տեղի ունեցած ղեկավար կազմի փոփոխություններից հետո:

Հուլիսի 14-ին Արմեն Գրիգորյանը, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, ազատվեց ԱԽ քարտուղարի պաշտոնից և նշանակվեց ԱԳ նախարարի առաջին տեղակալ: Պաշտոնական պարզաբանում չեղավ, բայց ենթադրելի է, որ ԱԳՆ ղեկավար կազմի բոյկոտից և հրաժարականի դիմումներ ներկայացնելուց հետո քաղաքական ղեկավարությունը ցանկանում է այս կառույցում վստահելի կադր ունենալ:

Մինչ այս էլ Նիկոլ Փաշինյանն Արայիկ Հարությունյանին ԿԳՄՍ նախարարի պաշտոնից ազատել և նշանակել էր վարչապետի գլխավոր խորհրդական, իսկ որոշ ժամանակ անց՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար, դրանից առաջ էլ Արսեն Թորոսյանին առողջապահության նախարարի պաշտոնից ազատել և նշանակել էր վարչապետի աշխատակազմի ղեկավար: Թորոսյանն ազատվեց աշխատանքից ԱԺ պատգամավոր ընտրվելուց հետո:

Շրջանառվում են նաև տեղեկություններ, որ կառավարության նոր կազմում չի լինելու 2019 թվականից արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցրած Ռուստամ Բադասյանը․ նա նշանակվելու է ՊԵԿ նախագահ՝ փոխարինելով իր ընկեր Էդվարդ Հովհաննիսյանին:

Նախկինում արված պաշտոնակությունների վերաբերյալ կառավարությունը ևս հանրությանը հաշվետվություն չէր ներկայացրել: 2020 թվականի հունիսին Նիկոլ Փաշինյանը, կորոնավիրուսից ապաքինվելուց հետո աշխատանքի վերադառնալուն պես, աշխատանքից ազատեց ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին, ոստիկանապետ Արման Սարգսյանին, ԳՇ պետ Արտակ Դավթյանին: Որքան անհասկանալի էր նրանց աշխատանքից հեռացնելը, այնքան էլ անհասկանալի մնաց հետագայում Էդուարդ Մարտիրոսյանին՝ Ատոմակայանի տնօրեն, Արման Սարգսյանին՝ պաշտպանության նախարարի տեղակալ նշանակելը, իսկ Արտակ Դավթյանին կրկին ԳՇ պետի պաշտոնում վերականգնելը:

Պետական կառավարման ոլորտի փորձագետ Արտակ Քյուրումյանը շեշտում է՝ պաշտոնյաների նշանակումների և պաշտոնակությունների պատճառների մասին հիմնավոր տեղեկություն չտրամադրելը հակասում է թափանցիկ աշխատելաոճի խոստումներին:

Արտակ Քյուրումյանը նշում է՝ ենթադրելի է, որ պաշտոնակությունների պատճառը հիմնականում վատ աշխատանքն է: Սակայն փորձագետը կարևորում է, որ հիմնական պատճառները հրապարակվեն:

Առաջիկայում գործադիրում նոր պաշտոնակություններ և նշանակումներ են լինելու՝ պայմանավորված կառավարության նոր կազմի ձևավորմամբ: Հաշվի առնելով արդեն իսկ ունեցած նախադեպերը՝ հավանական է, որ Նիկոլ Փաշինյանն այս անգամ էլ որևէ հիմնավորում չի ներկայացնի իր որոշումների վերաբերյալ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան