Քաղաքական մեսիջներից մինչև լեզվակռիվ ու սկանդալ․ հայ պաշտոնյաները՝ օնլայն տիրույթում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.08.2026 | 12:18
404 error, խորհրդային թուղթ, ուշացած փաստաթղթեր․Հարություն Մնացականյանը՝ «Հայփոստ»-ի աշխատանքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 12:10
ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքի զրկելու հարց կարող է քննարկվել // Հերթական հարվածը Wildberries-ի պահեստին․ ԼՈՒՐԵՐ
04.08.2026 | 12:03
Հակակոռուպցիոն կոմիտեն մտել է Էկոպարեկային ծառայություն․ կան ձերբակալվածներ
04.08.2026 | 12:01
Ղրիմում զինծառայողը կրակ է բացել իր ծառայակիցների և տեղի բնակիչների վրա․ 4 մարդ զոհվել է
04.08.2026 | 11:56
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 11:50
Եկել եմ ոլորտ, որտեղ շատ գործ կա. Փաշինյանը ներկայացրեց ԲՏԱ նոր նախարարին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 11:42
Գայթակղությունը շատ մեծ է, որ Էդգար Ղազարյանին ասեմ՝ ապրանքը դու ես․ Բաբկեն Թունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 11:34
160 կմ՝ 55 ժամում. լեհ մարզիկը լողալով հատել է Բալթիկ ծովը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 11:26
Արման Անտոնյանը հայտնել է ԿԳՄՍ նախարարի խորհրդականի պաշտոնից հեռանալու մասին
04.08.2026 | 11:18
Ճի՞շտ է, որ ձեր ամուսինն իր Range Rover-ի գույքահարկը չվճարելու համար իրեն կեղծ սնանկության է տարել. Գարիկ Սարգսյանը` Աննա Գրիգորյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 11:12
Երբ տարածքային պահանջները բացառվեն ՀՀ Սահմանադրությունից, Ադրբեջանը վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում խնդիր չի տեսնի․ Հաջիև
04.08.2026 | 11:00
Քննվում է «Առինջ մոլ»-ի կողմից 492 մլն դրամից ավելի հարկ չվճարելու դեպքը․ ՔԿ
04.08.2026 | 10:53
Մերձմոսկվայում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 5 մարդ է զոհվել․ Լենինգրադի մարզում Wildberries-ի պահեստ է հրդեհվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 10:45
Իսլամ Մախաչևն արձագանքել է կարիերան ավարտելու մասին լուրերին
04.08.2026 | 10:40
Ոստիկանների առերևույթ հանցագործությունների վերաբերյալ ՆԳՆ-ն 7 հաղորդում է ներկայացրել
Բոլորը

Ամբողջ աշխարհում քաղաքական գործիչների կողմից օնլայն տիրույթում ներկայանալն ու սոցցանցերի, միկրոբլոգների գործիքները քաղաքական նպատակներով կիրառելը դարձել է սովորական միտում: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն, օրինակ, Twitter-ի, Facebook-ի և Instagram-ի ակտիվ բաժանորդ է: Նախընտրական փուլում Թրամփի թվիթերյան մեկ գրառումն ավելի մեծ ազդեցություն էր ունենում, քան նրա ընդդիմախոսների երկարաշունչ ելույթները, իսկ արդեն նախագահ ընտրվելուց հետո Թրամփի թվիթերյան գրառումները երբեմն ավելի մեծ քաղաքական կրքեր են բորբոքում, քան Սպիտակ տան պաշտոնական հայտարարությունները:

Նրա նախորդը՝ Բարաք Օբաման ևս սոցցանցերի ակտիվ հետևորդ էր: Նա առաջարկում էր օնլայն տիրույթում միասին քննարկել երկրի համար կարևորագույն հարցերը: Իսկ, օրինակ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սոցցանցերից չի օգտվում, ավելին՝ նա մի առիթով նշել է, որ անգամ սմարթֆոն չունի:

Factor.am-ը վերլուծել է, թե հայ պաշտոնյաներից ովքեր են սոցցանցերն օգտագործում քաղաքական նպատակներով, որքանով է այդ պրոցեսն արդյունավետ, մեր քաղաքական գործիչներն արդյոք կարողանո”ւմ են քաղաքացիների հետ օնլայն տիրույթում պահպանել հետադարձ կապը։ Մեր ուսումնասիրությունների արդյունքում, օրինակ, Հայաստանի նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանին սոցցանցերում չհանդիպեցինք։ Թե՛ նրան, թե՛ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին այս առումով հոգեհարազատ է պուտինյան գործելաոճը, եթե հաշվի առնենք, որ երկուսն էլ սոցցանցերում էջ չունեն:

Փոխարենը Facebook-ում բավական ակտիվ է Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը: Նրա պաշտոնական էջում տեղ են գտնում ոչ միայն կառավարության գործունեությանն առնչվող տեղեկություններ, այլև «դրայվով» երգեր: Ռոքի սիրահար վարչապետը հաճախ իր էջում տեղադրում է Լեդ Զեփելինի, Ռոբերտ Փլանտի և այլոց կատարումները:

Սոցցանցերը քաղաքական նպատակներով ակտիվ կիրառողների թվում են նաև Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը, Հայաստանի նախկին վարչապետ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հրանտ Բագրատյանը, «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, ավելի վաղ նաև՝ «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը։ Նրանք օգտվում են և գրառումներ անելու, լուսանկարներ, տեսանյութեր տարածելու, և ուղիղ եթեր մտնելու և քաղաքացիների հետ հետադարձ կապ ապահովելու հնարավորություններից։

Factor.am-ը առանձնացրել է նաև այն պաշտոնյաներին, որոնք սոցցանցերում տարբեր տարիներին հայտնվել են սկանդալների կիզակետում։ Նրանց թվում են ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանը, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանն ու Արմեն Աշոտյանը՝ հաճախ լեզվակռվի հասնող աղմկահարույց բանավեճերով։

Ֆեյսբուքյան սկանդալներ հրահրողների թվում առանձնացրել ենք նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կնոջը՝ Ռուզաննա Խաչատրյանին, ով, թեև պաշտոնյա չէ, սակայն նրա գրառումները հաճախ մեծ իրարանցումներ են առաջացնում քաղաքական դաշտում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան