Բաքուն ուզում է ամեն ինչ, նահանջելո՞ւ ենք մինչև Երևան․ չի՛ կարող դա լինել․ Տաթևիկ Հայրապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.07.2026 | 00:19
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտը» 10 ֆուտբոլիստով պարտվեց «Կլուժին»
30.07.2026 | 23:29
Խուդաթյանն Իրանի ԱԳ նախարարի տեղակալի հետ քննարկել է էներգետիկ և տրանսպորտային համագործակցությունը
30.07.2026 | 23:14
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է հրամանատարական հավաքի մասնակիցներին
30.07.2026 | 23:07
«Աշխարհի առաջնությունը վաճառքի ենթակա չէ». ՈւԵՖԱ-ի պաշտոնական հայտարարությունը
30.07.2026 | 23:02
Wildberries-ը իրականացրել է տուժած վաճառողներին աջակցող վճարումների երկրորդ փուլը. հայտարարություն
30.07.2026 | 22:43
Հունաստանում անտառային հրդեհները շարունակում են տարածվել․ Կրետեում դրանք տարհանման և հրշեջների մահվան պատճառ են դարձել
30.07.2026 | 22:30
Երևանի և 5 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.07.2026 | 22:26
Միրզոյանն ու Իրանի ԱԳ փոխնախարարը քննարկել են էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում ծրագրերին առնչվող հարցեր
30.07.2026 | 22:16
Քննարկվել է վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարման ընթացքը
30.07.2026 | 22:03
Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն դուրս է գալիս քաղաքականությունից և փակում իր ընդդիմադիր կուսակցությունը
30.07.2026 | 21:52
Կոնֆերենցիաների լիգա. «Փյունիկը» դուրս մնաց պայքարից, «Նոան» շարժվում է առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 21:40
Սարերում քաղաքացին մառախուղի պատճառով մոլորվել է. փրկարարները հայտնաբերել են նրան
30.07.2026 | 21:27
Աջափնյակում ուժեղացված ծառայություն է իրականացվել․ հայտնաբերվել են հրազեն և թմրամիջոց. ՆԳՆ
30.07.2026 | 21:13
Wildberries-ի ներկայացուցիչները վստահեցնում են՝ տուժած վաճառողների փոխհատուցման մեխանիզմները շուտով պատրաստ կլինեն
30.07.2026 | 21:00
ՀՀ-ն պիտի դնի 102-րդ բազայի դուրսբերման, երկաթուղին ՌԴ-ից վերադարձնելու հարցը․ պատժամիջոցները չի չեղարկի․ Անահիտ Ադամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ն զրուցել է 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի հետ

-Տիկի՛ն Հայրապետյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստում ասաց՝ հայ-ադրբեջանական սահմանագծին իրադրությունը չի կայունանում, և Ադրբեջանն անպատասխան է թողնում քաղաքական երկխոսության առաջարկները։ Ո՞րն է Բաքվի ռազմավարությունը, ի՞նչ նպատակ են սպասարկում հարձակումներով։

-Ադրբեջանի նպատակների և ռազմավարության մասին Իլհամ Ալիևը խոսել է իր վերջին ասուլիսներից մեկի ժամանակ, երբ ասաց, որ իրենք չեն պատրաստվում հետքայլ անել, այսինքն՝ իրենք չեն համարում, որ ներթափանցել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք։ Ավելին՝ Ադրբեջանը չի համարում, որ դա սահմանային վեճ է, ինչպես ձևակերպել էր Շառլ Միշելը՝ ԵՄ Խորհրդի նախագահն իր խոսքում, այլ իրենք համարում են, որ վերադարձել են իրենց պատմական հողերը և պատրաստվում են այդտեղ հաստատվել։ Ադրբեջանի նախագահը նշում է, որ իրենք դիսկուրս ներմուծել են «Զանգեզուրի միջանցք» ասվածը, որը սկսվել է ակտիվորեն քննարկվել և խոսում են դրա բացման անհրաժեշտության մասին։ Ես կարծում եմ՝ մեծ հաշվով Բաքվի նպատակը դա է, իհարկե՝ նպատակներից մեկն էլ արցախյան հիմնահարցն ամբողջությամբ փակելն է, որպեսզի որևէ մեկը չհամարձակվի խոսել կարգավիճակի մասին։ Բաքուն պնդում է, որ այդ հարցը փակված է, լուծել է ռազմական ճանապարհով, մինչդեռ մենք քաղաքական երկարաժամկետ լուծում չունենք։ Ընդհանուր առմամբ, այս քաղաքականությունը ստանում է Անկարայի ակնհայտ աջակցությունը։

-Հայաստանին խաղաղության համաձայնագիր կնքել առաջարկող Ադրբեջանը հարձակումներ է գործում հայկական սահմանների վրա։ Փոխհրաձգությունների արդյունքում կորուստներ են ունեցել երկու կողմերը։ Ինչպե՞ս հասկանալ «խաղաղասեր» Ալիևի ռազմական սադրանքները։ Ի՞նչ է ստացվում՝ «խաղաղություն՝ զենքի՞ գնով»։ Սա պարտադրանք չէ՞։

-Սա հստակ պարտադրանքի տարրեր ունի, ավելին ասեմ՝ ոչ միայն խաղաղություն չէ դա, այլ հայոց պետականության ավարտ է՝ այն, ինչ Բաքուն է պատկերացնում խաղաղության ներքո։ Իսկ եթե դու պոկում ես Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից ստրատեգիական հատվածներ, փորձում դա քո վերահսկողության տակ անցկացնել և ասել, թե խաղաղության ես գնում, ո՛չ, այդպես խաղաղության չեն գնում։ Եթե Բաքուն կամ նույն Իլհամ Ալիևն ուզեր խաղաղություն, տասնամյակներով խաղաղության փաթեթներ էին դրվում՝ փոխզիջումային, որտեղ և՛ այս կողմը, և՛ այն կողմը հետքայլ էին անում։ Հիմա ի՞նչ է ստացվում, ստացվում է՝ Բաքուն անընդհատ առաջքայլ պետք է անի, հայկական կողմը հետքա՞յլ, առանց այդ էլ մենք բավականին ծանր պարտություն ենք կրել և կորուստներով ենք դուրս եկել։ Հիմա ո՞րն է հաջորդ կարմիր գիծը, այսպես շարունակվել չի կարող։ Երբ ասում են՝ ի՞նչ է ուզում Բաքուն, Բաքուն ուզում է ամեն ինչ, ընդհուպ մինչև Երևանը, մենք պատրաստվում ենք հետ նահանջե՞լ մինչև Երևան։ Չի՛ կարող դա լինել։

-Ադրբեջանի սպառնալիքների լեզուն հասկանալի չէ Հայաստանին և ընդունելի չէ դա հայտարարում են ՀՀ պաշտոնյաները, նաև՝ Դուք։ Ի՞նչ ռեսուրսներ կան այդ պարտադրանքներին դիմակայելու։ Հայաստանն ունի՞ այդ կարողությունները, բարեկամներն ու դաշնակիցները, որոնց վրա կարող է հենվել և Բաքվին ցույց տալ, որ նա միայնակ է մնացել իր ծայրահեղական, միակողմանի և ընդունելի դիրքորոշումների հետ և պիտի հետքայլ անի։

-Մայիսի 12-ի պրովոկացիայից հետո մենք ունեցանք բավականին հստակ հայտարարություններ միջազգային հանրության տարբեր գործընկերների կողմից և որակումներ, որ ադրբեջանական զորքերի ներթափանցման հետ գործ ունենք։ Եղան խոսակցություններ, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը կարմիր գիծ է, այսինքն՝ ասել, որ նույն տրամաբանությունն է գործում, ինչ արցախյան հարցում, այդպես չէ։ Կան միջազգային ճանաչված սահմաններ, Հայաստանը միջազգային կառույցների անդամ է և կա գործիքակազմ։ Ինչ վերաբերում է ներքին տեսանկյունից դրա հնարավորություններին, ապա ես կարծում եմ, որ պետք է մենք դուրս գանք այն թվացյալ թմբիրից և հույսեր ունենալ, թե Բաքուն գնում է խաղաղության։ Ո՛չ, Բաքուն ի սկզբանե չի գնացել խաղաղության և չի գնալու խաղաղության, դա մենք պետք է հստակ ֆիքսենք մեր մտքում և՛ հանրային, և՛ պետական առումներով։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան