Նախատեսվում է սովորողների առանձին խմբեր ներառել ուսման վարձի փոխհատուցում ստացողների շարքում

Լուրեր

14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
Բոլորը

ՀՀ կառավարությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով նախատեսվում է մարտական գործողությունների մասնակից կամ երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող սովորողներին ներառել պետության կողմից ուսման վարձի փոխհատուցում ստացողների շարքում. հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Այդ նպատակով Կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանության է արժանացրել ««Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», ««Կրթության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ Կառավարու¬թյան օրենսդրական նախա¬ձեռնությունը և այն համարել անհետաձգելի՝ սահմանված կարգով ներկայացնելով Ազգային ժողով:

Հարցը զեկուցող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը նշել է, որ առաջարկվող լրացումները և փոփոխությունները բխում են կրթության բնագավառում պետական քաղաքականության միտումներից և ուղղված են պետության կողմից ուսանողների ֆինանսական աջակցության հասցեականությանը, ինչպես նաև նպատակայնության և ծավալների ընդլայնմանը: Նրա խոսքով՝ նախագծերի ընդունմամբ Սահմանադրության պահանջներին համապատասխան իրավական հիմք և լիազորող նորմեր կապահովվեն՝ հնարավորություն ընձեռելով Կառավարության որոշմամբ մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսհաստատություններում սահմանել սովորողների առանձին խմբեր, որոնք կարող են լրիվ կամ մասնակի օգտվել պետության կողմից տրամադրվող նպաստից։

Նախարարի պաշտոնակատարը տեղեկացրել է, որ գործող կարգերով պետության կողմից ուսման վարձի փոխհատուցումից օգտվում են ուսումնական տարվա արդյունքներով բարձր առաջադիմություն ունեցող, օրենքով նախատեսված սոցիալական խմբերին պատկանող, անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող ընտանիքների, ինչպես նաև սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ուսանողները։ Ըստ Վահրամ Դումանյանի՝ բացի օրենքով սահմանված շրջանակից՝ սովորողների այլ խմբերի ուսման վարձի փոխհատուցում հատկացնելու անհրաժեշտությունը պայմանավորված է երկրում հայտարարված արտակարգ և 44-օրյա ռազմական դրության արդյունքներով։

«Պետության կողմից ֆինանսական աջակցություն տրամադրելու համար օրենքում ավելացվել են սովորողների այլ առանձին խմբեր՝ մարտական գործողությունների մասնակից կամ երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող սովորողներ: Նախագծով առաջարկվող փոփոխությունների արդյունքում Կառավարությունը կսահմանի համապատասխան կարգեր, որոնցով կկարգավորվեն նաև մարտական գործողություններին մասնակցած, սահմանված կարգով առկա ուսուցմամբ բակալավրի կամ ինտեգրացված կրթական ծրագրով ընդունված երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողներին տրվող նպաստների չափերը, ինչպես նաև կամրագրվեն առաջադիմության շեմեր (բուհերում՝ ՄՈԳ), ըստ որոնց՝ կնախատեսվեն համապատասխան փոխհատուցման չափերը՝ նպատակ ունենալով խրախուսել և կարևորել նաև սովորողների առաջադիմությունը»,- նշել է նախարարի պաշտոնակատարը:

Վահրամ Դումանյանի խոսքով՝ ներկայում առաջադիմության շեմի քննարկվող տարբերակներից է ՄԿՈՒ համակարգում՝ 60, բակալավրիատում՝ 70, իսկ մագիստրատուրայում՝ 80 տոկոսը: Դրա տրամաբանությունը, ըստ նախարարի պաշտոնակատարի, այն է, որ կրթական ամեն հաջորդ աստիճանում պահանջները լինեն ավելի խիստ, բայց՝ նաև իրատեսական՝ ապահովելով միջին և միջինից բարձր առաջադիմություն, որով կխրախուսվի նաև սովորողների գիտելիքների զարգացումը։

Վահրամ Դումանյանը նաև տեղեկացրել է, որ վերջին տարիներին ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին համապատասխան միջոցներ են տրամադրվել, ինչի արդյունքում ուսման վարձի փոխհատուցում են ստացել վերոնշյալ խմբերը՝ երկու և ավելի երեխա ունեցող, ինչպես նաև ապրիլյան քառօրյային մասնակից սովորողները: Անհրաժեշտ ֆինանսական միջոցների հաշվարկներն արտացոլված են նաև պետական բյուջեի 2022-2024 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի հայտում:

«Հարկ է նշել, որ հաշվարկն արված է ենթադրվող առավելագույն գումարով, որը, սակայն, տարեցտարի նվազման միտում ունի, քանի որ շահառուների թիվը տարեցտարի նվազելու է։ Մյուս կողմից՝ աջակցություն կստանան միայն այն ուսանողները, որոնք կհաղթահարեն սահմանված առաջադիմության շեմը՝ բացառությամբ նախկինում շահառու հանդիսացած ուսանողների։ Ներկայացվող նախագծի ընդունման պարագայում նախատեսվում է, որ որոշակի առաջադիմության պարագայում ուսման վարձի մասնակի փոխհատուցումից այս տարի կօգտվեն շուրջ 4000 ուսանողներ՝ բուհական և ՄԿՈՒ համակարգից»,- նշել է Վահրամ Դումանյանը՝ հավելելով, որ 2022 թվականին օգտվողների թիվը կկազմի 6800, 2023-ին՝ 6000, իսկ 2024-ին՝ 4600։

Նախարարի պաշտոնակատարը հիշեցրել է, որ ՀՀ կառավարության որոշմամբ՝ իրականացվում է նաև առանձին միջոցառում՝ 44-օրյա պատերազմի մասնակից ուսանողների, նրանց զավակների և ամուսինների՝ մեկ կիսամյակ ուսման վարձի փոխհատուցման մասով, որում շուրջ 7074 շահառու է ներգրավված բուհերից և ՄԿՈՒ համակարգից, ինչի համար արդեն իսկ տրամադրվել է 1 մլրդ 464 մլն դրամ։

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասել է, որ այս որոշման կարևոր առանձնահատկություններից մեկն այն է, որ սոցիալական և կրթական քաղաքականությունների միջև պետք է լինի ճիշտ հավասարակշռում, քանի որ առնվազն նպատակահարմար չէ կրթության ոլորտում հենվել բացառապես սոցիալական բաղադրիչի վրա, որովհետև դրա սոցիալական հետևանքներն իրականում ավելի վատ են, քան լավ։

«Եթե մենք մարդուն օգնում ենք, որ նա մնա բուհական համակարգում և միաժամանակ այնպիսի մոտիվացիաներ ու համակարգ չենք ներդնում, որ ստանա նաև պատշաճ կրթություն, ապա դրանով մենք նրա սոցիալական վիճակի հարցը չենք լուծում, այլ ավելի ենք այն խորացնում, քանի որ այդ կատեգորիայի մարդիկ բարձրագույն կրթությամբ հաճախ չեն կարողանում աշխատանք գտնել։ Հետևաբար, մեր նպատակադրումը պետք է լինի ոչ թե նրանց դիպլոմով, այլև կրթությամբ ապահովելը։ Պետությունը պետք է օգնի այն մարդուն, ով ցանկանում է ստանալ կրթություն, այլ ոչ թե դիպլոմ։ Այդ առումով մենք պետք է բարձրացնենք նաև միջին մասնագիտական կրթության ոլորտի գրավչությունը, քանի որ վերջին 30 տարիների պատմությունը, ցավոք, ցույց է տալիս, որ չակերտավոր բարձրագույն կրթության հնարավորություններն այնքան են մեծացել, որ ՄԿՈՒ ոլորտը կանգնել է կոլապսի առջև։ Մարդը հաճախ մտածում է՝ ինչու ստանալ միջին մասնագիտական կրթություն, եթե կարելի է ստանալ բարձրագույն կրթության դիպլոմ։ Հետևաբար, պետք է ավելի խստացնել բարձրագույն կրթության չափորոշիչները, որպեսզի բուհերը լինեն ոչ թե ուսման վարձ հավաքող հիմնարկություններ, այլ պատշաճ, մրցունակ և որակյալ կրթություն ապահովող հաստատություններ, ինչը մեր ռազմավարական կարևոր ուղղություններից մեկն է»,- նշել է վարչապետի պաշտոնակատարը։

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն իր հերթին տեղեկացրել է, որ Եվրամիության կողմից տրամադրվելիք 2,6 մլրդ եվրոյի փաթեթի մեջ ներառել են նաև ՄԿՈՒ ոլորտի վրա շեշտադրում անելու ծրագրեր։ Նա հույս է հայտնել, որ դրա արդյունքում այդ ոլորտի մեծ քանակի մասնագետներ կհիմնեն իրենց փոքր և միջին բիզնեսը կամ կլրացնեն այդ բիզնեսում առկա թափուր աշխատատեղերը։ Վահան Քերոբյանը նաև տեղեկացրել է, որ ԿԳՄՍ և Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունների հետ ձեռնամուխ են եղել տնտեսության համապարփակ վերլուծության, որպեսզի կրթական համակարգը կատարի այն պատվերը, որն անհրաժեշտ է երկրի տնտեսությանը։