Պեսկովը հույս է հայտնել, որ Բաքվի ու Անկարայի հարաբերությունների զարգացումը չի վնասի տարածաշրջանի կայունությանը

Լուրեր

14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
14.11.2026 | 16:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումներն ու խաղաղության գործընթացի առաջընթացը
14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
14.11.2026 | 15:36
Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է TRIPP-ն ու տեխնոլոգիական համագործակցությունը
14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրա՞ստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կրեմլում հուսով են, որ Ադրբեջանի ու Թուրքիայի հարաբերությունների զարգացումը չի լինի ի վնաս տարածաշրջանային կայունության։ Ռիա Նովոստիի հաղորդմամբ՝ այսպիսի կարծիք է հայտնել ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Ավելի վաղ Թուրքիայի Ազգային Մեծ ժողովի նախագահ Մուստաֆա Շենթոփը հայտարարել էր, որ Թուրքիան ու Ադրբեջանը բանակցություններ են վարում համատեղ թյուրքական բանակի ստեղծման շուրջ։

Նշենք, որ հետագայում այս լուրը հերքվեց թուրքական կողմից՝ պատճառաբանությամբ , որ սխալ է թարգմանվել Շենթոփի խոսքը։ «Իհարկե, Ադրբեջանն ու Թուրքիան զարգացնում են երկկողմ կապերը։ Սա նրանց ինքնիշխան գործն է։ Կարևոր է, որ դա չվնասի տարածաշրջանում կայունությանն ու կանխատեսելիությանը։ Այդ առումով մենք մշտական շփման մեջ ենք ինչպես թուրք, այնպես էլ ադրբեջանցի գործընկերների հետ»,- ասել է Պեսկովը։

Նա նշել է, Կրեմլին հայտնի չէ այդ կապակցությամբ որևէ հայտարարություն Թուրքիայի կամ Ադրբեջանի նախագահների կողմից։

Էմմա Չոբանյան