Ադրբեջանի ռազմական ագրեսիային հակազդելու ի՞նչ տարբերակներ կան․ հարցազրույց Սոսի Թաթիկյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.07.2026 | 00:19
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտը» 10 ֆուտբոլիստով պարտվեց «Կլուժին»
30.07.2026 | 23:29
Խուդաթյանն Իրանի ԱԳ նախարարի տեղակալի հետ քննարկել է էներգետիկ և տրանսպորտային համագործակցությունը
30.07.2026 | 23:14
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է հրամանատարական հավաքի մասնակիցներին
30.07.2026 | 23:07
«Աշխարհի առաջնությունը վաճառքի ենթակա չէ». ՈւԵՖԱ-ի պաշտոնական հայտարարությունը
30.07.2026 | 23:02
Wildberries-ը իրականացրել է տուժած վաճառողներին աջակցող վճարումների երկրորդ փուլը. հայտարարություն
30.07.2026 | 22:43
Հունաստանում անտառային հրդեհները շարունակում են տարածվել․ Կրետեում դրանք տարհանման և հրշեջների մահվան պատճառ են դարձել
30.07.2026 | 22:30
Երևանի և 5 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.07.2026 | 22:26
Միրզոյանն ու Իրանի ԱԳ փոխնախարարը քննարկել են էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում ծրագրերին առնչվող հարցեր
30.07.2026 | 22:16
Քննարկվել է վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարման ընթացքը
30.07.2026 | 22:03
Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն դուրս է գալիս քաղաքականությունից և փակում իր ընդդիմադիր կուսակցությունը
30.07.2026 | 21:52
Կոնֆերենցիաների լիգա. «Փյունիկը» դուրս մնաց պայքարից, «Նոան» շարժվում է առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 21:40
Սարերում քաղաքացին մառախուղի պատճառով մոլորվել է. փրկարարները հայտնաբերել են նրան
30.07.2026 | 21:27
Աջափնյակում ուժեղացված ծառայություն է իրականացվել․ հայտնաբերվել են հրազեն և թմրամիջոց. ՆԳՆ
30.07.2026 | 21:13
Wildberries-ի ներկայացուցիչները վստահեցնում են՝ տուժած վաճառողների փոխհատուցման մեխանիզմները շուտով պատրաստ կլինեն
30.07.2026 | 21:00
ՀՀ-ն պիտի դնի 102-րդ բազայի դուրսբերման, երկաթուղին ՌԴ-ից վերադարձնելու հարցը․ պատժամիջոցները չի չեղարկի․ Անահիտ Ադամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը միջազգային հարաբերությունների և անվտանգության հարցերի մասնագետ Սոսի Թաթիկյանի հետ

-Տիկի՛ն Թաթիկյան, ողջ Հայաստանն այսօր արթնացավ՝ պետական սահմանների ուղղությամբ ադրբեջանական ռազմական ագրեսիայի մասին լուրը լսելով։ Մարտերը շարունակվել են ամբողջ գիշեր և առավոտյան, կորուստներ ունեն և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը։ ՌԴ-ի միջնորդությամբ կրակը դադարեց ժամը 10։00-ի դրությամբ։ Ադրբեջանի սադրանքի ի՞նչ պատճառներ և նպատակներ եք տեսնում։

-Նպատակն ակնհայտ է՝ մեզ պարտադրել ընդունել այնպիսի պայմաններ, որոնք իսկապես կարմիր գծեր են։ Թեև մեր հանրությունն այն կարծիքին է, որ սա սկսվել է մայիսի 12-ին, ես գտնում եմ, որ սա սկսվել է դեկտեմբերի կեսերին, երբ ադրբեջանական զորքերը սկսեցին առաջանալ Սյունիքում։ Երկու մասի բաժանվեցին Շուռնուխ և Որոտան գյուղերը, այս սցենարն արդեն ակնհայտ դարձավ։ Եվ ինչպես հիշում եք՝ մեր հանրությունն ու իշխանությունները թերագնահատեցին այս վտանգը՝ հայտարարությունները մեր իշխանությունների հնարավորին չափ մեղմ էին, որովհետև կա՛մ չկար այն բանի գիտակցումը, թե ինչքան լուրջ է սպառնալիքը մեր տարածքային ամբողջականությանը և նաև՝ ինքնիշխանությանը, կա՛մ էլ կար այդ գիտակցումը, բայց մեր իշխանությունները, հավանաբար, փորձում էին դիվանագիտական ճանապարհով խուսափել էսկալացիայից։ Մայիսի 12-ից ակնհայտ դարձավ, որ հնարավոր չի խուսափել, քանի որ Ադրբեջանն իրոք անցավ կարմիր գծերը և հիմա հերթական սերիան է սկսել։

-Մենք կխոսենք Հայաստանի կարմիր գծից, իսկ Ադրբեջանի կարմիր գիծը ո՞րն է՝ լայնածավալ ռազմական գործողություններով Հայաստանի հարկադրել իր պայմաննե՞րը՝ սահմանազատման կամ միջանցք կոչվածի կամ Արցախից հրաժարվելու թեմաներով, թե՞ միայն մանր-մունր միջադեպեր է հրահրում։ Աշխարհաքաղաքական իրադրությունը թույլ տալի՞ս է Ադրբեջանին անցնել բոլոր կարմիր գծերը՝ խորանալով ՀՀ-ի տարածք։

Ես գտնում եմ, որ Ադրբեջանը լայնածավալ պատերազմի կարիք անգամ չունի։ Ադրբեջանը մետր առ մետր, կիլոմետր առ կիլոմետր հասնում է այն բանին, որ մեզ, ըստ էության, շրջափակում է։ Ես պատերազմից հետո մի քանի անգամ անցել եմ Սյունիքով և, իմ զգացողությամբ, մենք շրջափակված ենք։ Դեռ տարիներ առաջ Ադրբեջանի պաշտոնյաները, որոնք հիմա բավականին բարձր դիրքեր են զբաղեցնում, գնում էին արևմտյան կենտրոններ և պնդում, որ Ադրբեջանը նպատակ ունի մեզ կախվածության մեջ գցել երեք առումներով՝ ճանապարհների, ջրի, էներգետիկայի։

Հատկապես հաղթանակից հետո ՆԱՏՕ այցերի ժամանակ Ադրբեջանն սկսեց իրեն դիրքավորել որպես դոմինանտ խաղացող և, իբր, պատրաստ են մեզ էներգիա վաճառել կամ մատակարարել, տնտեսական համագործակցություն սկսել մեզ հետ։ Ի՞նչ է կատարվում իրականում։ Եվ սա կատարվել է ոչ թե հիմա, այլ 1920-ական թվականներից սկսած․ Հայաստանի և Ադրբեջանի՝ 20-ական թվականների խորհրդայնացումից հետո Ադրբեջանը սկսեց մաս-մաս Հայաստանից նորանոր կտորներ պոկել՝ մանիպուլյացիոն մեթոդներով, իսկ մեր այն ժամանակվա իշխանությունները հեշտությամբ զիջել են այդ տարածքները, միգուցե նաև բոլշևիկյան իշխանությունների ճնշում է եղել։

Ադրբեջանը վերցրել է այդ անկլավները, այնպես է արել, որ Սյունիքի ճանապարհները կտոր-կտոր մե՛կ անցնեն Հայաստանի, մե՛կ Ադրբեջանի միջով։ Դա ակնհայտ նպատակ է ունեցել, որ Ադրբեջանն իր հսկողության տակ վերցնի Հայաստանի ճանապարհները և ջրային ռեսուրսները։ Եթե մենք ձև չգտնենք պաշտպանվելու այս ճնշումներից, ջրային կախման մեջ ենք սկսելու գտնվել Ադրբեջանից, որովհետև կլիման կսկսի փոխվել, որովհետև նրանք անգամ գետերի հուներն են փորձում փոխել՝ ըստ որոշ տվյալների։ Երկրորդ՝ եթե նրանք կարողանան ճանապարհները վերահսկել, մեր երկրի տարբեր մասերը միմյանցից բաժանել, կապը կտրել և, մասնավորապես, Սյունիքում հաստատել վերահսկողություն։ Վտանգված է Իրանի և Վրաստանի հետ մեր հաղորդակցությունը։ Այսինքն՝ մենք կդառնանք Ադրբեջանի և Թուրքիայի օղակի մեջ շրջապատված։ Իրենք խոսում են ճանապարհների ապաշրջափակման մասին, սակայն իրենք փորձում են հակառակը անել՝ փորձում են մեզ շրջափակել։

-Հայաստանի իշխանությունը սահմանազատման հարցը դեռևս չի տանում ՄԱԿ-ի և միջազգային կառույցների տիրույթ։ Կա տպավորություն՝ ապավինում են ՌԴ-ի միջնորդական ջանքերին։ Երբ իշխանական շրջանակներին այս հարցը տալիս ենք, նրանք պատասխանում են, որ որոշակի կանխատեսելիություն է պետք՝ ունենալ երաշխիք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հաջողության ենք հասնելու։ Եվ իհարկե՝ ասացե՛ք, խնդրեմ, թե այս պրոցեսում ի՞նչ դերակատարություն է ստանձնել Ռուսաստանը։

-Գիտեք՝ Ռուսաստանի դերին ես չեմ անդրադառնա, քանի որ դա ծեծված թեմա է՝ Ռուսաստանը որոշակիորեն Արցախում ապահովում է անվտանգությունը, և մենք ակնկալում էինք, որ դա տեղի կունենա ոչ թե նոյեմբերի 9-ից հետո, այլ ավելի շուտ։ Բնականաբար, կա որոշակի հիասթափություն։ Հիմա նույնը կատարվում է Սյունիքում, կրկին մենք ակնկալիքներ ունեինք Ռուսաստանից։

Անդրադառնանք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին․ երբ դիմում ենք բժշկին կամ դատարան, հարյուր տոկոսով չեք կարող կանխատեսել դրա արդյունքը, բայց ավելի վատ, քան հիմա է, ես չեմ պատկերացնում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան