Վարչապետի հետ քաղաքական մրցակիցներ ենք, բայց պետականությունը պետք է փրկել․Խզմալյանը՝ հանդիպման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել արտախորհրդարանական ուժերի հետ առաջին խորհրդակցական հանդիպում:

Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը Factor.am-ի հետ զրույցում նշեց. «Ստեղծվում է մի նոր ձևաչափ, որը կոչված է ոչ միայն խորհրդակցություններ կազմակերպելու համար: Վարչապետի հետ և միմյանց հետ մենք քաղաքական մրցակիցներ ենք, բայց մեզ միավորում է պատասխանատվության զգացումը և ցանկությունը՝ պետականությունը պետք է փրկել, պետությունը պետք է վերականգնվի:

Մենք ելնում ենք նրանից, որ պետք է լինենք անկեղծ… Մենք կարողանում ենք ոչ թե միայն վիճաբանել՝ միմյանց հրելով և մեր կարծիքը պնդելով, այլ կարողանում ենք բանավեճ կազմակերպել, լսում ենք միմյանց, և դա ամենաթանկն է:

Որպես Եվրոպական կուսակցության ներկայացուցիչ՝ ես պնդում եմ մեր ռազմավարական նպատակները՝ եվրաինտեգրում, աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն: Մենք հրապարակախոսային դաշտից տեղափոխվել ենք քաղաքական դաշտ: Եվ սա շատ մեծ ձեռքբերում է. ստեղծվեց նոր հարթակ, որտեղ վերականգնվեց ժողովրդավարական գործընթաց Հայաստանում:

Կարելի է համարել, որ երկխոսությունը սկսված է, և ամենակարևորն արդեն ասված է, առաջիկայում լինելու է սրա քննարկումը, մշակումը և խորացումը:

Եթե դիտարկենք, թե որ արտախորհրդարանական ուժերն են համաձայնել աշխատել գործադիրի հետ, կտեսնենք, որ մեծամասնությունը ժողովրդավարական թևն է: Գործող անձինք ռուսական սրի տակ չեն անցել և չեն պատրաստվում անցնել, առավել ևս երբ աշխարհաքաղաքական զարգացումները մեզ տանում են ուրիշ ուղղությամբ»:

Մանրամասները՝ տեսանյութում: