ԵՄ-ն քննադատել է Ռուսաստանին անկախ ԶԼՄ-ների ու ՀԿ-ների հետապնդման համար

Լուրեր

14.11.2026 | 16:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումներն ու խաղաղության գործընթացի առաջընթացը
14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
14.11.2026 | 15:36
Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է TRIPP-ն ու տեխնոլոգիական համագործակցությունը
14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրա՞ստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
Բոլորը

Ռուսաստանում  այլախոհների, ընդդիմադիրների, կառավարության քննադատների ու  անկախ ինստիտուտների նկատմամբ շարունակական հետապնդումներն ու վտարումը Ռուսաստանի հասարակական տարածքից ԵՄ անհանգստությունն է առաջացնում, հատկապես Ռուսաստանի Դաշնության Պետդումայի գալիք սեպտեմբերյան ընտրությունների ֆոնին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

ԵՄ կողմից հայտարարության համար պատճառ են դարձել Ռուսաստանում վերջին իրադարձությունները, մասնավորապես «Իրավունքի ու հասարակական քաղաքականության ինստիտուտի» , ինչպես նաև մի շարք լրագրողների «օտարերկրյա գործակալներ», իսկ Project Media, Inc. հասարակական կազմակերպությունը «անցանկալի կազմակերպություն» ճանաչելը։

«Եվրամիությունը բազմիցս դատապարտել է Ռուսաստանի օրենքները « օտարերկրյա գործակալների» և «անցանկալի կազմակերպությունների մասին», քանի որ դրանք հակասում են Ռուսաստանի միջազգային պարտավորություններին և ոտնահարում են մարդու իրավունքները, ներառյալ խոսքի ազատության և հավաքների ազատության իրավունքները:

Մենք կրկնում ենք մեր կոչը Ռուսաստանի իշխանություններին՝ չեղարկել վերը նշված որոշումները և վերջ տալ քաղաքացիական հասարակության և անկախ լրատվամիջոցների նկատմամբ անխնա ճնշմանը։ Եվրամիությունը համերաշխ է Ռուսաստանի քաղաքացիական հասարակության, մարդու իրավունքների պաշտպանների և անկախ լրագրողների հետ և կշարունակի աջակցել նրանց իրենց դժվարին գործում», – ասված է փաստաթղթում:

 

Տաթև Ֆռանգյան