Աֆղանստանում հարձակվել են խաղաղ բնակիչների տների վրա․ կա 100-ից ավելի զոհ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Աֆղանստանի հարավում՝ Կանդագար նահանգի Սպին-Բոդակ քաղաքում անհայտ անձինք սպանել են 100-ից ավելի տեղաբնիկների։ Այս մասին նախօրեին հայտնել է Tolo News հեռուստաալիքը՝ հղում կատարելով Աֆղանաստանի Ներքին գործերի նախարարությանը։

«Դաժան ահաբեկիչները Փնջաբից իրենց ղեկավարների հրամանով հրաձակվել են Սպին-Բոդակում աֆղանցիների տների վրա, տները թալանել են, սպանել են հարյուրավոր անմեղ մարդկանց»,- պատմել է ՆԳՆ ներկայացուցիչ Միրվաիս Ստանեկզայը։

Աֆղանստանի կառավարությունը սպանության մեջ մեղադրել է «Թալիբան» ծայրահեղական շարժման ներկայացուցիչներին, որոնք վերահսկում են այդ շրջանը։ Իր հերթին թալիբների ներկայացուցիչ Զաբիուլլա Մուջահեդը հերքել է մեղադրանքները։

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Թալիբան» ծայրահեղական շարժումը հայտարարել էր, որ վերահսկում է Աֆղանստանի սահմանի 90%-ը։ Տեղեկացվում է, որ շարժումն ամբողջությամբ վերահսկում է Աֆղանստանի հետ Տաջիկստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի ու Իրանի սահմանները։

 

Տաթև Ֆռանգյան