Ալիևը հայտարարել է, որ Մոսկվայի ու Բաքվի դիրքորոշումները համընկնում են «Զանգեզուրի միջանցքի» հարցում

Լուրեր

21.09.2026 | 13:15
ՀԱԿ-ի Հանրապետական խորհրդի նիստի արդյունքներով ասուլիս. ՈՒՂԻՂ
21.09.2026 | 13:13
Թրամփը Զելենսկիի հետ հեռախոսազրույցում կրկին խնդրել է չհարվածել Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին․ Axios
21.09.2026 | 13:09
Հնդկաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է ՀՀ Անկախության օրվա առթիվ
21.09.2026 | 13:03
Պուտինը շնորհավորել է Հայաստանի Անկախության օրվա առիթով
21.09.2026 | 12:58
Սահման ունե՞նք մենք պետական, պետք ա կարենանք պահենք՝ մինչև սահմանազատում լինի․ Սասուն Միքայելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.09.2026 | 12:49
Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ
21.09.2026 | 12:45
Նոր մանրամասներ՝ Խարբերդի մանկատան դեպքից․ դայակը «պոլի փայտով» հարվածել է հաշմանդամություն ունեցող երեխայի մեջքին, ողնաշարին, կողերին
21.09.2026 | 12:31
Մերցի կուսակցությունը պարտվել է տեղական ընտրություններում․ Բեռլինը կարող է ազգությամբ թուրք քաղաքապետ ունենալ
21.09.2026 | 12:22
Կադիրովը ռեկորդային՝ 99,85% արդյունքով հաղթել է Չեչնիայի ղեկավարի ընտրություններում
21.09.2026 | 12:10
Ռուբիոն շնորհավորել է ՀՀ Անկախության տոնը // Պուտինի կուսակցությունը հաղթում է Պետդումայի ընտրություններում․ ԼՈՒՐԵՐ
21.09.2026 | 12:04
Մեսին խփել է կարիերայի 930-րդ գոլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.09.2026 | 11:55
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 21-ի դրությամբ
21.09.2026 | 11:41
Լուկաշենկոն շնորհավորել է ՀՀ Անկախության օրվա կապակցությամբ
21.09.2026 | 11:26
ՆԳՆ-ն ներկայացրել է Հայաստանի նոր թվային անձնագիրը
21.09.2026 | 11:12
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների մրցակիցները 6-րդ տուրում
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Մոսկվայի ու Բաքվի դիրքորոշումները Լեռնային Ղարաբաղի հարցում համընկնում են՝ Ադրբեջանն ու ՌԴ-ն համարում են, որ հակամարտությունն ավարտված է։ Այս մասին Ալիևն ասել է ադրբեջանական AZTV հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ հուլիսի 20-ին Մոսկվա կատարած այցի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է տարածաշրջանում իրավիճակը։

«Մենք քննարկել ենք հետպատերազմական իրավիճակը տարածաշրջանում, ներառյալ «Զանգեզուրի միջանցքն» ու հետկոնֆլիկտային իրավիճակը։ Մենք մոտեցումների հարցում տարաձայնություններ չունենք։ Մենք՝ Ռուսաստանն ու Ադրբեջանը, գտնում ենք, որ պատերազմն ավարտվել է, հակամարտությունն ավարտվել է»,- ասել է Ալիևը։

Նրա խոսքով՝ պատերազմի ռիսկերը պետք է նվազագույնի հասցվեն ու վերացվեն։ «Այս հարցում մենք տարաձայնություններ չունենք, մենք նույն կարծիքն ունենք։ Ինչ վերաբերում է «Զանգեզուրի միջանցքին», ապա ես տեղեկացրի պարոն Պուտինին, որ Հայաստանը այդ հարցում անկեղծ չէ։ Պարոն Միշելի հետ մամուլի ասուլիսում ես ասացի, որ տարածաշրջանում բոլոր հաղորդակցման ուղիները պետք է միաժամանակ բացվեն ու ընտրողական մոտեցում չպետք է կիրառվի»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

Նա նաև հավելել է, որ, այսպես ասած, «Զանգեզուրի միջանցքը» պետք է բացվի, ինչպես նախատեսված է 2020թ-ի նոյեմբերի 10 հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Ալիևի հիշատակած հայտարարության մեջ, այսպես ասած, «Զանգեզուրի միջանցքի» մասին որևէ կետ իրականում չկա։ Հայտարարության մեջ հիշատակում կա միայն մեկ՝ Լաչինի միջանցքի մասին։ Բացի այդ, Իլհամ Ալիևը նաև հայտարարել է, որ Հայաստանը հունիսից դադարեցրել է փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը։

Խոսելով ՌԴ-ի հետ երկկողմ հարաբերությունների մասին՝ Ադրբեջանի ղեկավարը նշել է, որ Բաքուն ու Մոսկվան ռազմավարական գործընկերներ են և չունեն տարաձայնություններ երկարատև ռազմավարական համագործակցության հարցում։

«Մենք շատ ամուր ընկերական կապեր ունենք, և անձամբ ես պարոն Պուտինի հետ ունեմ շատ մտերիմ հարաբերություններ, մենք քաղաքական գործիչներ ենք, որոնք հավատում են միմյանց։ Դա շատ կարևոր է, և իմ վերջին այցի ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգի հարցեր»,- ասել է Իլհամ Ալիևը։

Էմմա Չոբանյան