Մերկելն ու Բայդենը պայմանավորվել են խաղաղությամբ ավարտել «Հյուսիսային հոսք-2» ռուսական գազատարի շուրջ իրենց հակամարտությունը․ BBC

Լուրեր

14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
14.11.2026 | 16:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումներն ու խաղաղության գործընթացի առաջընթացը
14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
14.11.2026 | 15:36
Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է TRIPP-ն ու տեխնոլոգիական համագործակցությունը
14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրա՞ստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Միացյալ Նահանգներն ու Գերմանիան որոշել են «զինադադար կնքել» «Հյուսիսային հոսք-2» ռուսական գազատարի հարցով իրենց հակամարտության շուրջ։ ԱՄՆ-ը պատժամիջոցներ չի կիրառի գազատարի սեփականատեր Nord Stream 2 AG-ի ու դրա ղեկավարության հանդեպ, Գերմանիան կօգնի զարգացնել Ուկրաինայի էներգետիկ համակարգը, իսկ երկու կողմերը միասին պարտավորվում են ինչ-որ բան ձեռնարկել Ռուսաստանի դեմ, եթե այն փորձի զրկել Ուկրաինային գազային տրանզիտից, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«ԳԴՀ-ն պարտավորվել է ազգային մակարդակով , ինչպես նաև ԵՄ մակարդակով քայլեր ձեռնարկել , այդ թվում նաև պատժամիջոցներ, եթե Ռուսաստանը էներգետիկան օգտագործի որպես զենք կամ ագրեսիվ գործողություններ իրականացնի ընդդեմ Ուկրաինայի»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը։

Ուկրաինան՝ մյուս արևելաեվրոպական պետությունների հետ միասին, որոնց տարածքով անցնում է ռուսական գազը, նախկինի նման կոչ է անում փակել «Հյուսիսային հոսք-2» նախագիծն ու ենթադրում է, որ այդ հարցի վերաբերյալ Սպիտակ տան իրական վերաբերմունքը կպարզվի Վաշինգտոն Վլադիմիր Զելենսկիի այցի ժամանակ։ Ինչպես հայտնի է դարձել, այցը կկայանա օգոստոսի 30-ին։

Լրատվականը գրում է, որ ԱՄՆ նոր նախագահ Ջո Բայդենի արտաքին քաղաքական նպատակներից մեկն է կարգավորել հարաբերությունները եվրոպական դաշնակիցների, այդ թվում ՝ Գերմանիայի հետ, որոնք վատթարացել էին իր նախորդի՝ Դոնալդ Թրամփի ղեկավարման օրոք, և Բալթիկ ծովի հատակով Ռուսաստանից Գերմանիա գրեթե ավարտված գազատարի կառուցումը այդ տարաձայնության պատճառներից մեկն էր: Միացյալ Նահանգները պատժամիջոցներ էր կիրառում ծրագրի մասնակիցների դեմ, իսկ Գերմանիայի կառավարությունը պնդում էր, որ խողովակաշարի կառուցումը պետք է ավարտին հասցվի:

Մի քանի ամիս շարունակ Ջո Բայդենի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներն ու Անգելա Մերկելի կառավարությունը բանակցություններ էին վարում, թե ինչպես վերջ դնեն տարաձայնություններին։ Այժմ Միացյալ Նահանգները Գերմանիայի հետ պայմանավորվածությունների համաձայն՝ խոստանում է չվերականգնել ընդդեմ Nord Stream 2 AG-ի և դրա ղեկավարության պատժամիջոցները, սակայն սրա հետ մեկտեղ իրեն իրավունք է վերապահում թիրախային պատժամիջոցներ կիրառել ընդդեմ նախագծի մասնակիցների։

 

Տաթև Ֆռանգյան