Հրապարակվել է կաշառակերության մեջ մեղադրվող Ստավրոպոլի ՃՈ պաշտոնյայի ոսկեզօծ պատերով առանձնատան տեսանյութը

Լուրեր

14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
14.11.2026 | 16:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումներն ու խաղաղության գործընթացի առաջընթացը
14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
14.11.2026 | 15:36
Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է TRIPP-ն ու տեխնոլոգիական համագործակցությունը
14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրա՞ստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
Բոլորը

ՌԴ Քննչական կոմիտեն տեսանյութ է հրապարակել Ստավրոպոլի երկրամասում ճանապարհային ոստիկանության վարչության ձերբակալված պետ Ալեքսեյ Սաֆոնովի առանձնատնից, գրում է «ՌԻԱ Նովոստին»։

Կադրերում երևում են ոսկեզօծ հարդարանքով մի քանի սենյակներ, խոշոր չափերի հասնող գումարներ, իսկ առանձնատան դիմաց կայանված է երկու թանկարժեք ավտոմեքենա։

Հետաքննության վարկածի համաձայն՝ ոստիկանության պետը ղեկավարել է հանցավոր խմբավորում, որի անդամները մի քանի տարի շարունակ փողի դիմաց Ստավրապոլի երկրամասում անցաթուղթ են տվել ցորենի ու իներտ նյութերի տեղափոխման համար, ինչը թույլ է տվել բեռներ տեղափոխել օրենքի խախտումներով։ Ընդհանուր առմամբ, հանցավոր խմբավորման անդամներն իրենց ծառայությունների դիմաց ստացել են ավելի քան 19 միլիոն ռուբլի։

Քրեական գործ է հարուցվել առանձնակի խոշոր չափերով կաշառք ստանալու հոդվածով: Սաֆոնովը և հանցավոր խմբի վեց անդամներ, այդ թվում՝ Ճանապարհային երթևեկության անվտանգության պետական տեսչության դեպարտամենտի նախկին ղեկավար Ալեքսանդր Արժանուխինը ու տեսուչ Վիտալի Մելչիկովը, բերման են ենթարկվել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տաթև Ֆռանգյան