Վրաստանը, Ուկրաինան և Մոլդովան վերահաստատել են ԵՄ-ին անդամակցելու իրենց ձգտումը

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի ղեկավարները Բաթումիում կայացած խորհրդաժողովում համատեղ հուշագիր են ստորագրել, որով նրանք վերահաստատել են ԵՄ-ին անդամակցելու իրենց ձգտումը: Փաստաթղթի համաձայն՝ եվրոպական ընտանիքի մաս դառնալու հեռանկարը հանրապետություններին տալիս է հզոր խթան՝ ավելի խորը բարեփոխումներ իրականացնելու համար, գրում է Euronews-ը։

«Մեզ միավորում է անցյալին վերադառնալու ցանկության բացակայությունը: Մենք պատրաստ ենք և վճռական ենք պայքարել հանուն մեր եվրոպական ապագայի՝ մեր երկրներում բևեռացման սպառնալիքից և դրսից եկող սադրանքների ռիսկերից խուսափելու համար»,- ասել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:

Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը, որը նույնպես Բաթումիում է, նախանշել է հետագա համագործակցության հեռանկարները, սակայն չի անդրադարձել հանրապետությունների՝ ԵՄ անդամակցության հարցին:

«Եվրամիությունը կմնա ուժեղ և հուսալի գործընկեր ձեր տարածաշրջանի համար: Մենք հույս ենք դնում բարեփոխումները շարունակելու ձեր նվիրվածության վրա, և ոչ թե Բրյուսելի հավանությանն արժանանալու համար, այլ ի շահ ձեր ժողովուրդների և ձեր հասարակության»,- ասել է նա:

Ուկրաինան, Մոլդովան և Վրաստանը Արևելյան գործընկերության նախաձեռնության անդամներ են՝ ԵՄ-ի և հետխորհրդային երկրների միջև երկխոսություն զարգացնելու համար: Բաթումիում նրանց խոստացել են աննախադեպ ֆինանսական օգնություն Եվրոպայից՝ 2.3 միլիարդ եվրո:

Տաթև Ֆռանգյան