Տոկիոյում մեկնարկել է ՄՕԿ-ի 138-րդ նստաշրջանը. հրապարակվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուղերձը

Լուրեր

14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
14.11.2026 | 16:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումներն ու խաղաղության գործընթացի առաջընթացը
14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
14.11.2026 | 15:36
Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է TRIPP-ն ու տեխնոլոգիական համագործակցությունը
14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրա՞ստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Տոկիոյում աշխատանքներն է սկսել միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) 138-րդ նստաշրջանը: Բացելով նիստը Բախն ասել է, որ բազում տարակարծիքներ եղան օլիմպիական խաղերի կայացման վերաբերյալ: Այունամենայնիվ հաջողվեց համախմբվել Տոկիոյում. տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

ՄՕԿ-ի անդամները մեկ րոպե լռությամբ հարգել են կորոնավիրուսի համաճարակի հետևանքով կյանքից հեռացածների հիշատակը:

Ողջույնի խոսքով հանդես է եկել Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգան: Ելուլթներ են ունեցել նաև Տոկիոյի նահանգապետ Յուրիկո Կոիկեն, Ճապոնիայի ԱՕԿ –ի ղեկավար Յասուհիրո Յամաշիտան, Տոկիոյի խաղերի կազմկոմիտեի նախագահ Սեյկո Հաշիմոտոն:

Հրապարակվել է Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի ուղերձը:

«Օլիմպիական խաղերի չեղարկումն ամենահեշտ որոշումը կլիներ, սակայն ՄՕԿ-ն այդ տարբերակն անգամ չի էլ դիտարկել, մենք կստանայինք ապահովագրական վճար և կշարունակեինք նախապատրաստվել Փարիզում 2024թ. կայանալիք խաղերին, – ասել է Բախը: – ՄՕԿ-ն այդ եղանակով երբեք չի լքում իր մարզիկներին: Աննախադեպ քայլի գնացինք ու հետաձգեցինք խաղերը մեկ տարով: Անկեղծ ասած չգիտեինք, որ ամեն ինչ այսքան բարդ կլինի: Նախկինում նման մարտահրավերների հետ երբեք չենք բախվել: Այս ամենն իրականություն է դառնում մեր ճապոնացի գործընկերների շնորհիվ»:

ՄՕԿ-ի անդամները կգնահատեն ճապոնացիների կատարած աշխատանքը: Կընտրվի 2032 թվականի ամառային օլիմպիական խաղերի մայրաքաղաքը: Նստաշրջանի շրջանակներում կընտրվեն ՄՕԿ-ի ղեկավար պաշտոնները: