Գերմանիան հաշվարկում է ավերիչ ջրհեղեղի հասցրած վնասները․ դրանք կարող են ռեկորդային լինել․ DW

Լուրեր

14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
14.11.2026 | 16:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումներն ու խաղաղության գործընթացի առաջընթացը
14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
14.11.2026 | 15:36
Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է TRIPP-ն ու տեխնոլոգիական համագործակցությունը
14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրա՞ստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
Բոլորը

Գերմանիայի Տրանսպորտի դաշնային նախարարության նախնական գնահատականներով՝ ավերիչ ջրհեղեղի պատճառած վնասը տրանսպորտային ոլորտին կարող է կազմել 2 միլիարդ եվրո: Միայն երկաթգծին հասցված վնասը կազմում է մոտ 1,3 միլիոն եվրո, հայտնում է Bild-ը՝ վկայակոչելով նախարարության ներքին գնահատականները:

Երկաթուղային գծի շատ հատվածներ ոչնչացվել են: Տարերային աղետից տուժած շատ շրջաններում ավերվել ու հեղեղվել է կայարանների մեծ մասը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ճանապարհներին ու ավտոմայրուղիներին մի քանի հարյուր միլիոն եվրոյի վնաս է հասցվել։ Ռայնլանդ-Պֆալցում և Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայում հեղեղված շրջաններում անհրաժեշտ է հնարավորինս շուտ վերականգնել կամուրջները, երկաթգիծը, ավտոմայրուղիներն ու բջջային կապի աշտարակները, գրում է պարբերականը։

Նախարարության տվյալներով՝ դաշնային կառավարության հաշվին ճգնաժամային շրջաններում հնարավոր է 300 ժամանակավոր կամուրջի շուտափույթ կառուցում: Ապահովագրողների գերմանական միության ղեկավար Յորգ Ասմուսենը մտավախություն ունի, որ ջրհեղեղի հասցրած վնասը ռեկորդային կլինի։

«Կարճաժամկետ հեռանկարում 2021 թվականը կարող է դառնալ 2013 թվականից ի վեր ամենաավերիչ տարիներից մեկը», – ասել է նա Rheinische Post-ին:

2013 թվականին ջրհեղեղների, փոթորիկների և ցիկլոնների պատճառով հասցված ապահովագրված վնասի չափը կազմել էր 9,3 միլիարդ եվրո:

Տաթև Ֆռանգյան