Նիկոլ Փաշինյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ Ռոբերտ Քոչարյանին «Մարտի 1-ի» սպանությունների գործով հարցաքննության կանչելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
06.03.2018 | 09:45«Գրությամբ դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազին՝ Ռոբերտ Քոչարյանին «Մարտի 1-ի» սպանությունների գործով հարցաքննության կանչելու համար»,- այս մասին Ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ ասաց ԱԺ «Ելք» խմբակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը:
«Պահանջում եմ, որ Գլխավոր դատախազը միջոցներ ձեռնարկի, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը հարցաքննվի»,- ասաց Փաշինյանը: