Ինչի կհանգեցնի Փաշինյան-Ալիև հեռակա բանավեճը. սահմանին իրավիճակը լարված է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 12:59
Ռուսական «Նովայա գազետա»-ն հայտարարել է նոյեմբերի 9-ից գործունեությունը դադարեցնելու մասին
30.10.2026 | 12:51
ՀՀ-ում, այլ երկրների համեմատ, բենզինն ավելի քիչ է թանկացել. Շուշան Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:42
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը պարտվեցին
30.10.2026 | 12:40
Օնլայն տաքսիների ոլորտը սակագնի զսպման մեխանիզմ չունի. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:31
Ռուսական հարձակման հետևանքով Դնեպրը մնացել է առանց էլեկտրականության․ Կիևում զոհ կա
30.10.2026 | 12:22
Սևակ Միքայելյանն ընտրվեց ԿԲ խորհրդի անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:14
Բաբկեն Պիպոյանի ասուլիսը կաթնամթերքի շուկայում իրականացված ուսումնասիրության մասին . ՈՒՂԻՂ
30.10.2026 | 12:10
10 ձերբակալված կաշառքի գործով // Հաքերային հարձակում Binance-ի վրա, ենթադրաբար՝ Հյուսիսային Կորեայից․ ԼՈՒՐԵՐ
30.10.2026 | 12:10
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը խաղադաշտ է վերադարձել վնասվածքից հետո
30.10.2026 | 12:02
Թրամփը զանգահարել է Էրդողանին Անկարայում Թյուրքական պետությունների առաջնորդների ընթրիքի ժամանակ
30.10.2026 | 12:00
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփումը. ՈՒՂԻՂ
30.10.2026 | 11:54
Հայաստանն ու Իրանը քննարկել են արհեստական բանականության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնումը
30.10.2026 | 11:48
Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը․ Կոբախիձե
30.10.2026 | 11:35
Հյուսիսային Կորեայի հաքերներն են կանգնած Binance կրիպտոբորսայից կրիպտոարժույթի գողության հետևում․ Reuters
30.10.2026 | 11:27
Աբիսողոմոնյանն ու ԵԱՀԿ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածության խթանման հնարավորությունները
Բոլորը

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստի սկզբում անդրադարձել է Ադրբեջանի նախագահի՝ նախօրեին հնչեցրած հայտարարություններին և շեշտել, որ Իլհամ Ալիևի խոսքերում առկա է սպառնալիք Հայաստանի տարածքային ամբողջականությանը, ինչը խոչընդոտում է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը:

Երեկ Ալիևը հերթական անգամ հայտարարել է, որ Երևանը, Զանգեզուրը և Սևանը իրենց պատմական տարածքներն են: Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանը դեմ է սահմանազատման և սահմանագծման աշխատանքներին, իսկ «Զանգեզուրի միջանցքի» մասին Ալիևի հայտարարությունների նպատակը եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը խաթարելը և տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը թույլ չտալն է։

Բաքուն, մինչդեռ, պնդում է, որ Հայաստանն է խոչընդոտում խաղաղության համաձայնագրի ստորագրմանը: Ալիևը երեկ հայտարարել է՝ Երևանից ոչ պաշտոնական տեղեկություններ են հասնում, որ Հայաստանը խաղաղ համաձայնագրի ստորագրմանը պատրաստ չէ:

Փաշինյանն այսօր խոսելով Ալիևի այս մեղադրանքների մասին՝ շեշտեց, որ Հայաստանը բազմիցս հրապարակավ ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ապրիլին արված հայտարարությունը, որում նշված է ղարաբաղյան հակամարտության վերջնական, համապարփակ և կայուն կարգավորման տարբերակը:

Քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանի խոսքով՝ Հայաստանի իշխանությունները ցանկանում են խաղաղության համաձայնագիր ստորագրել, իսկ Ադրբեջանը, դրան դեմ լինելով, ճնշումներ է գործադրում, մասնավորապես՝ սահմանային լարվածություններ ստեղծելով: Քաղաքական մեկնաբանը կարծում է՝ Հայաստանի իշխանությունները պետք է լուրջ հետևություններ անեն Ալիևի սպառնալիքներից:

Հիշեցնենք՝ վերջինս նշել է, որ Ադրբեջանն ամեն պահի պետք է պատրաստ լինի պատերազմի: Անդրադառնալով միմյանց տարածքային ամբողջականության ճանաչմամբ սահմանազատման գործընթացին՝ Ադրբեջանի նախագահն ասել է․ «Եթե Հայաստանը դա չի ուզում անել, իր որոշումն է, սակայն պետք է լավ իմանա, որ հետո կարող է ուշ լինել»։

Փաշինյանը Կառավարության նիստին խոսելով արցախյան խնդրի կարգավորման մասին՝ շեշտել է, որ հայկական կողմը նախանձախնդիր է լինելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման հարցում:

Ալիևը, սակայն, հայտարարել է, թե ղարաբաղյան հակամարտությունն այլևս անցյալում է՝ նշելով, որ Ադրբեջանը հակամարտությունը կարգավորել է միակողմանիորեն։ Իր խոսքում այս պետության ղեկավարը նաև շեշտել է, որ խոսակցություններ են սկսել շրջանառվել, թե ղարաբաղյան հարցը լուծված չէ։ Ըստ Ալիևի՝ նման պնդումները սխալ են և ռիսկային: Ալիևը, ըստ էության, ակնարկում է ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք պետություններից ԱՄՆ-ի և Ֆրանսիայի պաշտոնական դիրքորոշումներն առ այն, որ արցախյան խնդիրը պետք է վերջանական լուծում ստանա բանակցային սեղանի շուրջ, իսկ Ռուսաստանն էլ պատերազմից հետո պաշտոնապես հայտարարել է, որ արցախյան խնդիրը պետք է կարգավորել, բայց ոչ այս շրջանում:

Հուլիսի 14-ին Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հեռախոսազրույցի ընթացքում անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության թեմային՝ ամերիկյան կողմը «հույժ կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության վերականգնումը՝ ընդգծելով խաղաղ գործընթացի հստակ օրակարգի մշակման անհրաժեշտությունը, որը հնարավորություն կտա գտնել հակամարտության կայուն և երկարաժամկետ լուծում»:

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն Ալիևի՝ նախօրեին արած արգեսիվ հայտարարությունները պայմանավորում է այն հանգամանքով, որ նրան չի հաջողվում համանախագահների միջոցով ՀՀ-ին թելադրել «Զանգեզուրի միջանցքի» օրակարգը։ Բադալյանի խոսքով՝ համանախագահները չեն սատարում Բաքվին և չեն միանում Երևանին միջանցքի օրակարգը պարտադրելուն: Հակոբ Բադալյանը կարծում է, որ Ալիևը «Զանգեզուրի միջանցքի» թեզը շրջանառում է՝ նաև ստվերելու համար Արցախյան կարգավիճակի խնդիրը:

Ի դեպ, «Զանգեզուրի միջանցքի» մասին Ալիևի հայտարարությանը նախորդել էր Երևանում Նիկոլ Փաշինյանի և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հանդիպումը, որի ընթացքում Փաշինյանը կարևորել է Արցախի կարգավիճակի հարցը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան