Բելառուսում խուզարկություններ են սկսվել իրավապաշտպան կազմակերպություններում․ կան ձերբակալվածներ

Լուրեր

13.11.2026 | 19:16
ԵՄ-ն Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան
13.11.2026 | 19:00
Ի՞նչ անենք, որ ՌԴ-ն չգազազի․ ինքը չպետք է ՀՀ-ի ներքին գործերին խառնվի, մենք ենք որոշում՝ ինչպես շփվել այլ երկրների հետ. Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 18:51
Զելենսկին հայտարարել է, որ Starlink-ի ռազմական տարբերակի արագության նոր սահմանափակման վերաբերյալ «մինչ օրս հստակ բացատրություններ չկան»
13.11.2026 | 18:40
ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է Ռազմական բժշկության միջազգային կոմիտեի 46-րդ համաժողովին
13.11.2026 | 18:30
ՌԴ-ում հասկանում են՝ չեն կարող Ուկրաինային հաղթել մարտի դաշտում․ փորձում են երկիրը ներսից ոչնչացնել․ Կատերինա Բոնդար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 18:20
«Բարսելոնայի» երկրպագուները հնարավորություն կունենան մահվանից հետո «մնալ» «Կամպ Նոու» մարզադաշտում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 18:09
Բաքուն հայտնել է, որ չի միացել Եվրոպական քաղաքական համայնքի երեք փաստաթղթերին
13.11.2026 | 17:59
Քաղավիացիայի կոմիտե նախատեսում է վերանայել կառուցվածքն ու ֆինանսավորման մոդելը․ Գևորգ Թորոսյանն ամփոփել է պաշտոնավարման առաջին ամիսը
13.11.2026 | 17:48
«Դա անխուսափելի էր». Արման Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի ու Դվալիշվիլիի բախման մասին
13.11.2026 | 17:39
«Կարճատև այցով վերադառնում եմ Երևան»․ Փաշինյան
13.11.2026 | 17:31
Կալլասը կոչ է արել Ուկրաինայի շուրջ բանակցություններում «Ռուսաստանի ծուղակները չընկնել»
13.11.2026 | 17:20
Սպիտակում ՔՊ-ի ցուցակը գլխավորող Քաջայր Նիկողոսյանի գրանցումը կարող է անվավեր ճանաչվել․ ԸԸՀ-ն դիմում է դատարան
13.11.2026 | 17:18
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհի 11 կմ հատվածում միջին նորոգում է իրականացվում
13.11.2026 | 17:07
Պենտագոնի ղեկավարը պարգևատրել է իրեն նկատողություն արած զինծառայողին
13.11.2026 | 16:58
Փաշինյանը ցավակցել է Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ
Բոլորը

Բելառուսի ուժային կառույցների ներկայացուցիչներն այսօր խուզարկություններ են իրականացրել իրավապաշտպան կազմակերպությունների աշխատակիցների մոտ: Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները:

Ըստ տեղեկությունների՝ խուզարկություններ են իրականացվել փաստաբան Վլադիմիր Լաբկովիչի և Բելառուսում չգրանցված «Գարուն» իրավապաշտպան կազմակերպության խորհրդի անդամ Վալենտին Ստեֆանովիչի մոտ, գրում է EADaily-ն:

Տեղեկություններ կան նաև, որ Մինսկում ձերբակալվել է լրագրող ու իրավապաշտպան Սերգեյ Սիսը։ Օրշում էլ ուժայինները ձերբակալել են orsha.eu լրատվական պորտալի խմբագիր Իգոր Կազմերչակին։

Խուզարկություններ են իրականացվում նաև Lawtrend իրավապաշտպան կազմակերպության տնօրեն Օլգա Սմոլյանկոյի մոտ։ Կապի դուրս չի գալիս նաև «Գարուն» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Ալես Բելյացկին։

Հիշեցնենք, որ Բելառուսի իշխանությունները խոստացել էին գտնել ու պատժել երկրում 2020 թվականի օգոստոսի 9-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո սկսված բողոքի ցույցերի կազմակերպիչներին։

Տաթև Ֆռանգյան