Կուբայում զանգվածային հակակառավարական բողոքի ցույցերի առաջին զոհն է գրանցվել

Լուրեր

13.11.2026 | 19:45
Մահ՝ բուժզննումից մեկ ժամ անց․ ո՞վ է ստուգում ավտոբուսի վարորդների առողջական վիճակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 19:38
Արսեն Գևորգյանին 2 ամսով կալանավորած դատավորը բուն գործով ինքնաբացարկ է հայտնել
13.11.2026 | 19:28
Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով
13.11.2026 | 19:16
ԵՄ-ն Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան
13.11.2026 | 19:00
Ի՞նչ անենք, որ ՌԴ-ն չգազազի․ ինքը չպետք է ՀՀ-ի ներքին գործերին խառնվի, մենք ենք որոշում՝ ինչպես շփվել այլ երկրների հետ. Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 18:51
Զելենսկին հայտարարել է, որ Starlink-ի ռազմական տարբերակի արագության նոր սահմանափակման վերաբերյալ «մինչ օրս հստակ բացատրություններ չկան»
13.11.2026 | 18:40
ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է Ռազմական բժշկության միջազգային կոմիտեի 46-րդ համաժողովին
13.11.2026 | 18:30
ՌԴ-ում հասկանում են՝ չեն կարող Ուկրաինային հաղթել մարտի դաշտում․ փորձում են երկիրը ներսից ոչնչացնել․ Կատերինա Բոնդար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 18:20
«Բարսելոնայի» երկրպագուները հնարավորություն կունենան մահվանից հետո «մնալ» «Կամպ Նոու» մարզադաշտում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 18:09
Բաքուն հայտնել է, որ չի միացել Եվրոպական քաղաքական համայնքի երեք փաստաթղթերին
13.11.2026 | 17:59
Քաղավիացիայի կոմիտե նախատեսում է վերանայել կառուցվածքն ու ֆինանսավորման մոդելը․ Գևորգ Թորոսյանն ամփոփել է պաշտոնավարման առաջին ամիսը
13.11.2026 | 17:48
«Դա անխուսափելի էր». Արման Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի ու Դվալիշվիլիի բախման մասին
13.11.2026 | 17:39
«Կարճատև այցով վերադառնում եմ Երևան»․ Փաշինյան
13.11.2026 | 17:31
Կալլասը կոչ է արել Ուկրաինայի շուրջ բանակցություններում «Ռուսաստանի ծուղակները չընկնել»
13.11.2026 | 17:20
Սպիտակում ՔՊ-ի ցուցակը գլխավորող Քաջայր Նիկողոսյանի գրանցումը կարող է անվավեր ճանաչվել․ ԸԸՀ-ն դիմում է դատարան
Բոլորը

Կուբայի իշխանությունները հաստատել են անցյալ կիրակի երկրում սկսված բողոքի ցույցերի մասնակիցներից մեկի մահվան մասին տեղեկությունը։ Այս մասին գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ երկուշաբթի 36-ամյա տղամարդ է մահացել Հավանայի արվարձաններից մեկում: Պաշտոնյաները հայտնել են, որ նա եղել է այն խմբում, որը հարձակվել էր կառավարության շենքի վրա:

«Անկարգությունների մասնակիցներից մեկը՝ 36-ամյա Դիուբիս Լաուրենսիո Տեխեդան, զոհվել է։ Նա բնակվել է Արրոյո-Նարանահո քաղաքում, նախկինում եղել է դատապարտված գողության ու խուլիգանության համար»,- ասված է Կուբայի Granma պարբերականի հոդվածում։

Հիշեցնենք՝ Կուբայի մայրաքաղաք Հավանայում և մի շարք այլ քաղաքներում բազմահազարանոց բողոքի ցույցեր են ընթանում կոմունիստական կառավարության դեմ: Ցուցարարները պահանջում են ազատություն, ժողովրդավարություն և ավելի վճռական գործողություններ կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում:

Այնուամենայնիվ, բողոքի ցույցերի պատճառը միայն համաճարակը չէ: Ցուցարարները վրդովված են էլեկտրաէներգիայի և սննդի աճող դեֆիցիտից:

Տաթև Ֆռանգյան