Թուրքիան ծրագրում է սիրիացի վարձկաններին օգտագործել Աֆղանստանում․ Ahval

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Թուրքիան ծրագրում է սիրիացի վարձկանների հավաքագրել և տեղափոխել Աֆղանստան՝ Քաբուլի Համիդ Քարզայի անվան միջազգային օդանավակայանի անվտանգությունն ապահովելու համար։ Սա այն բանից հետո, երբ ՆԱՏՕ-ի ուժերը վերջնականապես դուրս գան երկրից։ Այս մասին գրել է Al-Monitor-ի հոդվածագիր Ֆեհիմ Թաշթեքինը, հաղորդում է «Ահվալ» գործակալությունը։

Ի տարբերություն Լիբիայի և Լեռնային Ղարաբաղի պատերազմների՝ Թուրքիան հիմա իմիջից ավելի է հասկանում և, հնարավոր է, պատրաստվում է սիրիացի վարձկանների հետ պաշտոնապես պայմանագրեր կնքել թուրքական մասնավոր անվտանգային ընկերությունների հետ, գրել է Թաշթեքինը՝ վկայակոչելով Սիրիայի Մարդու իրավունքների դիտարկման կենտրոնի զեկույցը։

«Թուրքիայի կառավարությունը, կարծես, քիչ բան է սովորել խնդիրներից, որոնց բախվել է»,- նշել է Թաշթեքինը։

Թուրքիան և ԱՄՆ-ն էլ այժմ քննարկում են Անկարայի առաջարկը՝ Քաբուլի միջազգային օդանավակայանի անվտանգության ապահովման վերաբերյալ, այն միջազգային հանրության կողմից դիտարկվում է որպես կարևոր կետ, որը ցանկանում է պահպանել դիվանագիտական ներկայությունն Աֆղանստանում ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերումից հետո։

Թուրքիան նաև միջազգային հանրության կողմից քննադատության է ենթարկվել սիրիացի վարձկաններին Ադրբեջան ուղարկելու համար՝ Լեռնային Ղարաբաղում Հայաստանի դեմ պատերազմում, ինչպես նաև Լիբիայում տեղակայելու համար Ազգային համաձայնության ուժերի հետ՝ գեներալ Հաֆթարի լիբիական ազգային բանակի դեմ պայքարում։ Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության անդամները հունիսի 24-ին հանդիպում են ունեցել Սիրիայում մի շարք խմբավորումների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու հավաքագրման հարցերը։ Ըստ Թաշթեքինի՝ այս մասին գրում են Սիրիայում քրդական լրատվամիջոցները։

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ խմբավորումներին ասվել է պատրաստ լինել սիրիացի վարձկանների տեղափոխմանը։ Որոշ լրատվական միջոցներ էլ հայտնում են, որ նրանց թիվը տատանվում է 2000-2600-ի միջև։

Զեկույցներից մեկի համաձայն էլ՝ սիրիական խմբավորումների ներկայացուցիչներն ամսական 3000 դոլար են խնդրել վարձկանների համար։

Էմմա Չոբանյան