Խորապես հիասթափված և վրդովված ենք․ Հայ դատի հանձնախմբի նամակը՝ Շուշի այցելած Նիդերլանդների դեսպանին

Լուրեր

14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
14.11.2026 | 16:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումներն ու խաղաղության գործընթացի առաջընթացը
14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
14.11.2026 | 15:36
Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է TRIPP-ն ու տեխնոլոգիական համագործակցությունը
Բոլորը

Նիդերլանդների ՀՅԴ Հայ Դատի հանձնախումբը բողոքի նամակ է ուղղել Ադրբեջանում Նիդերլանդների դեսպանին։ Նամակը հայերեն թարգմանությամբ հրապարակվել է ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի ֆեյսբուքյան էջում։

«Հարգարժան տիկին Էյզըմա,

Տեղեկություն ստացանք, որ դուք նույնպես մասնակցել եք դիվանագիտական հավաքին, Ադրբեջանի կողմից գրավված Շուշի՝ քաղաքում։ Նիդերլանդների հայկական համայնքը խորապես հիասթափված և վրդովված է ձեր մասնակցության կապակցությամբ։

Չափազանց տարօրինակ է, որ դուք նման քայլի եք դիմում այն ժամանակ, երբ մեր երկրի խորհրդարանը խստորեն դատապարտել է Ադրբեջանի քաղաքականությունը և հստակ ուղերձներ է հրապարակել այդ երկրում ցանկացած միջազգային բնույթի միջոցառմանը մասնակցելուց ձեռնպահ մնալու վերաբերյալ։ Դուք ընդունում եք Ալիևի նման տխրահռչակ բռնապետի հրավերը։

Մենք ցնցված ենք, որ դուք բարոյական բոլոր արժեքներին հակառակ, ամբողջական արհամարհանք եք դրսևորում հայ ժողովրդի, Նիդերլանդների հայկական համայնքի և Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների հանդեպ։ Միթե՞ դուք տեղյակ չէիք, որ Միացյալ Նահանգների, Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի և Գերմանիայի նման երկրների ներկայացուցիչները հրաժարվել էին մասնակցել այդ հավաքին։ Սրանք իմիջիայլոց այն երկրներն են, որոնք ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում միշտ հետապնդել են Արցախի հարցի խաղաղ հանգուցալուծման ճանապարհները։

Փաստորեն ձեր մասնակցությամբ դուք ապացուցում եք, որ այս երկրները ներկայացնող այս միջազգային կառույցի խաղաղասիրական քայլերին դուք դեմ եք։

Ամիսներ շարունակ Նիդերլանդների իշխանությունները տարբեր որոշումներով դատապարտել են Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթումը, ինչպես նաև Ալիևի վերաբերմունքը հայ ռազմագերիների հանդեպ։ Այս ընթացքում Ադրբեջանը շարունակում է հայ ռազմագերիների ապօրինի բանտարկությունները և նրանց անօրինական դատապարտումները։ Խորհրդարանը չորս տարբեր որոշումներ է ընդունել այս հարձակողապաշտության և բռնատիրական քաղաքականության հանդեպ։ Ձեր մասնակցությամբ դուք ամբողջությամբ արհամարհում եք ժողովրդավարությամբ ընտրված մեր խորհրդարանի որոշումները։

Նիդերլանդահայության անունից մենք բացատրություն ենք պահանջում ձեր վերոնշյալ քայլերի կապակցությամբ և սպասում ենք, որ շատ արագ կարձագանքեք»,-նշել են նամակում։