Վրաստանը կորոնավիրուսի ծանր՝ 4-րդ ալիքի շեմին է. համաճարակաբան

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Վրաստանում համաճարակաբանական իրավիճակը գնալով վատթարանում է, երկիրը սպասում է «կորոնավիրուսի ծանր՝ 4-րդ ալիքին», հայտարարել է Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն կառավարությանը կից գործող միջգերատեսչական խորհրդի նիստից հետո, գրում է EADaily-ն։

«Կորոնավիրուսը չի տարբերակում ո՛չ դիմություն, ո՛չ ընդդիմություն, այն բոլորին նույն կերպ է սպառնում և, ցավոք, չափից շատ կյանքեր է խլում։ Այդ ապատճառով մենք բոլորին կոչ ենք անում ավելի մեծ համերաշխություն և ուշադրություն ցուցաբերել՝ վարակի տարածումը միասին կանգնեցնելու և վիրուսին հաղթելու համար»,- ասել է Գամկրելիձեն։

Նրա խոսքով՝ հիվանդությունների վերահսկման կենտրոնը համակարգող խորհրդին 3 խորհրդատվություն է ներկայացրել, որոնք ենթադրում են պատվաստման գործընթացի արագացում, թեստավորման ծավալների մեծացում և սահմանափակումներին ու խորհուրդներին լիակատար հետևում։

Հավելենք, որ հուլիսի 13-ի դրությամբ՝ Վրաստանում վարակվածների ընդհանուր թիվը 379 673 է, որոնցից 360 558-ը ապաքինվել է։ Մահացել է 5 479 մարդ։ Այս փուլում Վրաստանում կա կորոնավիրուսային վարակի 13 610 ակտիվ դեպք։

Տաթև Ֆռանգյան