Սիբիրախտը կենսաբանական զենք է, ականապատված դաշտ․ եթե չկարգավորեցիր, կանգնած ես պայթյունի առաջ․ Աշոտ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Գյուղատնտեսության խնդիրների, ջրի պակասի, սիբիրյան խոցի մասին Factor TV-ն զրուցել է գյուղատնտեսության նախարարի նախկին տեղակալ Աշոտ Հարությունյանի հետ

-Պարո՛ն Հարությունյան, սկսենք ջրից։ Ինչո՞ւ ջուրը չի հասնում գյուղացուն։

-Միանգամից ասեմ հետևյալը․ մեր հանրապետությունում կա բավականին մեծ քանակությամբ ջուր՝ և՛ տեղումների տեսքով, և՛ ընդհանրապես։ Ցավոք, այդ ջրի քանակությունը ճիշտ չի կառավարվում՝ ոչ միայն գյուղատնտեսության մասով, այլև ընդհանուր առմամբ։ Բայց, այնուամենայնիվ, պետք է ֆիքսեմ, որ առանց լուրջ խնդիրների, հանրապետությունում կա ջրային պաշարների այն քանակը, որը թեկուզև նվազագույն չափով, թեկուզ սակավաջուր, երաշտային տարի լինի, միևնույն է՝ ճիշտ, գրագետ կառավարման արդյունքում պետք է բավականացներ տվյալ տարվա ջրօգտագործման պահանջները։

-Շատ է խոսվում Գյուղատնտեսության նախարարության մասին։ Ի՞նչ է փոխվում, երբ չենք ունենում նախարարություն։

-Գիտեք՝ կարող է կառույցը փակվեր, միաձուլվեր, գնար մի ուրիշ տեղ, բայց լիներ արդյունավետ կառավարում, և արդյունավետ կառավարման արդյունքում չերևար նախարարության բացակայությունը։ Այնպես չէ, որ այն ժամանակ բոլորը գոհ էին այդ նախարարությունից և ամեն ինչ շիտակ գնում էր, ամեն ինչ նորմալ էր։ Ո՛չ։ Վա՞տ էր աշխատում համակարգը։ Պետք էր փորձել գտնել՝ որտեղ է խնդիրը, խնդիրը լուծեին։ Ինչ է՝ ատամի ցավի պատճառով գլուխ են կտրո՞ւմ։ Հիմա հե՞շտ է նորը կառուցելը։ Նորն էլ, Աստված չանի, եթե սխալ հիմք գցեցին, ևս 10 տարի կորած է։

-Խնդիրներ ունենք անասնապահության ոլորտում։ Սիբիրյան խոցի երկու օջախ արդեն ունենք հաստատված։ Ի՞նչն է պատճառը, որ հասել ենք այստեղ։

-Հետևողական աշխատանքի պակաս կա։ Եվ հիմնականում մարդկային գործոնի հետ է կապված։ Ի՞նչ առումով, որովհետև անասնաբուծության, անասնաբուժության ոլորտում կային պետության կողմից պատվիրակված միջոցառումներ։ Մի մասը կատարում էին պատվաստման աշխատանքներ, կանխման և որոշակի մոնիթորինգի, ախտորոշման։

Սիբիրախտը, հիվանդության զարգացման իմ պատկերացմամբ, կենսաբանական զենք է։ Այսինքն՝ մի բան, որ 100 տարի կարող է հողում մնալ կապսուլացված, նշանակում է՝ ականապատված դաշտ է։ Եթե դու համապատասխան հարցերը չկարգավորեցիր, ամեն րոպե կանգնած ես պայթյունի առաջ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան