Կառավարությունը մինչև 2026թ․ տարեկան 7% տնտեսական աճ է խոստանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.08.2026 | 20:02
ԱԺ-ն հաստատեց Կառավարության ծրագրի փոփոխությունների վերաբերյալ օրենքների նախագծերի փաթեթը
27.08.2026 | 19:44
COP17-ի ընթացքում Երևանի քոլեջները երկու շաբաթ առկա դասեր չեն անցկացնի
27.08.2026 | 19:30
Արտահանման աճ որոշ ուղղություններով, խորացող բացասական հաշվեկշիռ․ ինչ է կատարվում Հայաստանի արտաքին առևտրում
27.08.2026 | 19:13
ԵՄ-ում առաջարկում են նոր տարբերակներ գտնել՝ Ռուսաստանի 200 մլրդ եվրոյի սառեցված ակտիվներն Ուկրաինային տրամադրելու համար
27.08.2026 | 18:58
«Ուժեղ Հայաստան»-ը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը
27.08.2026 | 18:46
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմն «Ունիվերսիտատեա Կրայովայի» դեմ խաղում
27.08.2026 | 18:38
Լիլիթ Մակունցն ու ՄԱԿ-ի մշտական համակարգողը քննարկել են տեղահանվածների ինտեգրումն ու COP17-ի կազմակերպումը
27.08.2026 | 18:25
ԿԸՀ-ն բաշխել է սեպտեմբերի 27-ի ՏԻՄ ընտրությունների հանձնաժողովների նախագահի և քարտուղարի պաշտոնները
27.08.2026 | 18:14
Ծանրամարտի պատանեկան ԵԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչը փոքր բրոնզե մեդալ նվաճեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 18:10
Ռոբերտ Քոչարյանը հիվանդանոցից ՔԿՀ է տեղափոխվել // Իրինա Յոլյանը չընտրվեց ԱԺ հանձնաժողովի նախագահ․ ԼՈՒՐԵՐ
27.08.2026 | 18:03
Հաագայում մահացել է ցեղասպանության համար դատապարտված բոսնիացի սերբ գեներալ Ռատկո Մլադիչը
27.08.2026 | 17:55
38 օր հացադուլի մեջ. «Ոտքերն «ատկազ» են արել, ճնշումն իջել՝ 70/50, արագ հասցրել են հիվանդանոց»
27.08.2026 | 17:54
Որ ձեզնից աջ թեքվեք, կնայեք ուղիղ կոռուպցիայի աչքերի մեջ․ Ալեքսանյանը՝ Մեսրոպ Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 17:46
Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատան հյուրատան մոտ ակցիա է անցկացվել․ Բաքուն դատապարտել է «սադրանքը»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 17:40
66:64. Վոլեյբոլի Իտալիայի և Գերմանիայի հավաքականները մեկ սեթի տևողության ռեկորդ են սահմանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստը, որը վարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նշենք, որ նիստը դռնփակ է անցկացվել։

Տարածված հաղորդագրության համաձայն՝ Կառավարությունը հաստատել է ՀՀ 2022-2024 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը և ՀՀ կառավարության պարտքի բեռի նվազեցման 2022-2026 թվականների ծրագիրը: Ծրագրի համաձայն՝ 2020թ. COVID-19 համավարակի հետևանքով աշխարհի բոլոր տնտեսությունները, այդ թվում՝ ՀՀ տնտեսությունը կրեցին մեծ վնասներ: Իսկ ՀՀ տնտեսությունը ենթարկվեց նաև երկրորդ՝ Արցախյան պատերազմի ցնցմանը: 2022-2026թթ. համար ՀՀ կառավարությունը թիրախավորում/նպատակադրում է ապահովել տարեկան միջինում 7 տոկոս տնտեսական աճ: Միջնաժամկետում միջինում 7 տոկոս տնտեսական աճի ապահովման համար անհրաժեշտ է շարունակաբար բարձրացնել տնտեսության ներուժը՝ ինչն իր հերթին կբարձրացնի տնտեսության ներուժային աճը և կհաստատվի նոր՝ առավել բարձր մակարդակում: Վերջինիս ապահովման համար անհրաժեշտ է իրականացնել արդյունավետ ներդրումային քաղաքականություն՝ ներդրումներն ուղղելով տնտեսության արտահանելի հատված, դեպի տեխնոլոգիաներ և ենթակառուցվածքներ, ապահովելով կապիտալի բարձր արտադրողականություն: Որդեգրված նմանատիպ ներդրումային քաղաքականության պայմաններում միջնաժամկետում 7 տոկոս տնտեսական աճի ապահովման համար անհաժեշտ է հիմնական միջոցներում ներդրումների տարեկան միջինում 12.5 տոկոս իրական աճ (տարեկան լրացուցիչ միջինում շուրջ 270 մլրդ դրամ), ինչը հիմնական միջոցների կշիռը ՀՆԱ-ում 2019թ. համեմատ 2026թ.-ին կբարձրացնի շուրջ 5.4 տոկոսային կետով:

Բարձր տնտեսական աճի ապահովման համար կարևոր նախադրյալ է աշխատուժի և կապիտալի արտադրողականության բարձրացումը, ինչը հնարավոր է իրականացնել նոր տեխնոլոգիական լուծումների կիրառմամբ, գործարար և ներդրումային միջավայրի բարելավմամբ, աշխատուժի որակի բարձրացման և կրթական միջոցառումների իրականացմամբ: Դրա համար անհրաժեշտ է միջինում 5.3 տոկոս ընդհանուր գործոնային արտադրողականության աճ: Նպատակին հասնելու կարևոր գործոններից է նաև արտահանումը. ներդրումների բարձր աճին կհաջորդեն կանխատեսվող հորիզոնում ապրանքների և ծառայությունների արտահանման ավելի բարձր աճերը: Այս զարգացումները կարտացոլեն տնտեսության արտահանելի հատվածի արտադրողական ճյուղերի էական բարելավման ազդեցությունը: Ընդ որում՝ կապահովվի նաև ՀՆԱ-ի նկատմամբ արտահանման մակարդակի բարձրացումը:

Հարկաբյուջետային քաղաքականությունը միտված կլինի կառավարության պարտքի բեռի նվազեցմանը և երկարաժամկետ տնտեսական աճի խթանմանը: Բարձր տնտեսական աճի պայմաններում նախատեսվում է սահուն կերպով նվազեցնել կառավարության պարտքի բեռը: Հարկաբյուջետային կանոններով սահմանված սահմանային շեմից՝ 60 տոկոսից պարտքի բեռի նվազեցումը հնարավորություն կտա ստեղծել «հարկաբյուջետային տարածք» հնարավոր շոկերին արձագանքելու նպատակով: Տնտեսական աճի տեմպերի արագացումը և հարկային քաղաքականության ու վարչարարության ջանքերի շնորհիվ հարկային եկամուտներ/ՀՆԱ ցուցանիշի էական բարելավումը հնարավորություն կընձեռի հավաքագրել լրացուցիչ հարկային եկամուտներ և հետևաբար ավելի մեծ ռեսուրսներ հատկացնել երկարաժամկետ տնտեսական աճը խթանող կապիտալ ծախսեր իրականացնելու համար: Այսպես, կանխատեսվող հորիզոնում կապահովվի կապիտալ ծախսերի շարունակական աճ, որոնց կշիռը ՀՆԱ-ում 2026թ. կհասնի շուրջ 6 տոկոսի:

ՀՀ կառավարությունը պարտքի բեռի նվազեցման ծրագրի իրականացման համար ծրագրում է 2022-2026թթ նվազեցնել պետական բյուջեի ծախսերի տեսակարար կշիռը ՀՆԱ-ում՝ գումարային առումով 1.1 տոկոսի չափով: Ծախսերի նվազեցումը նախատեսվում է իրականացնել հարկաբյուջետային կանոններին համահունչ ընթացիկ ծախսերի գծով նվազեցման միջոցով, որոնց կշիռը ՀՆԱ-ում կնվազի շուրջ 3.9 տոկոսային կետով մինչև 2026 թվականը: Միաժամանակ, նախատեսվում է ընթացիկ ծախսերի կշռի նվազեցմանը զուգահեռ մեծացնել տնտեսության երկարաժամկետ աճին նպաստող կապիտալ ծախսերի կշիռը՝ մինչև 2026 թվականը հասցնելով դրանք ՀՆԱ-ի 5.7 տոկոսին, ինչը հնարավորություն կտա տնտեսական աճի արագացման շնորհիվ նվազեցնել կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը:

Այսպիսով՝ կապահովվի ՀՀ տնտեսության կայուն առաջընթացը և մրցունակության բարձրացումը՝ բարելավելով տնտեսության կառուցվածքը ի օգուտ արտահանելի ճյուղերի: Ընդ որում՝ տնտեսության ներուժի բարձրացումը և աճի տեմպերի արագացումը կապահովվի ի հաշիվ ներդրումների բարձր աճի, արտահանման աճի արագացման, պետական բյուջեից ենթակառուցվածքներում կապիտալ ծախսերի ավելացման և կառուցվածքային բարեփոխումների արդյունքում ակնկալվող արտադրողականության աճի:

Նիկոլ Փաշինյանը բոլորի ուշադրությունը հրավիրել է մի քանի հանգամանքների վրա. «Նախ օրենքով մենք ունենք պարտավորություն այսօր ընդունել Միջնաժամկետ ծախսերի ծրագիր: Սա մեր այսօրվա վերջին ժամկետն է: Երկրորդ՝ մենք ունենք ընթացակարգեր, մյուս կողմից ունենք նոր իրողություններ: Ընթացակարգերն այն են, ինչ որ ասացի, նոր իրողությունն այն է, ինչի մասին ասել եմ ընտրություններին հաջորդած կառավարության հենց առաջին նիստին: Առաջիկայում պետք է ընդունենք Կառավարության գործունեության միջոցառումների ծրագիրը, և մեր ողջ հետագա գործունեության հիմնարար փաստաթուղթը լինելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը: Հետևաբար առաջիկայում Կառավարության ծրագիրը, 2022 թվականի բյուջեն, Կառավարության գործունեության միջոցառումների ծրագիրը ՝ ամբողջությամբ պետք է հենված լինեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի վրա: Կապ չունի, թե որ գերատեսչությունները կղեկավարեն կուսակցական պատկանելիություն ունեցող անձինք, որ հատվածը կղեկավարեն անկուսակցական անձինք՝ ամբողջ պետական մարմնի ռեսուրսը պիտի կենտրոնանա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի իրականացման վրա: Առաջիկա 5 տարում դա է մեր անելիքը, մենք այլ անելիք չունենք: Իհարկե, հընթացս չի բացառվում, որ կարող են նոր ծրագրեր ներառվեն»:

Ըստ վարչապետի պաշտոնակատարի՝ Միջնաժամկետ ծախսերի ծրագիրը ճկուն փաստաթուղթ է, որը պետք է այսօր ընդունել և սկսել աշխատել: «Արդեն վաղուց հանձարարականները տրված են Կառավարության ծրագրի նախագծի, Կառավարության գործունեության միջոցառումների ծրագրի վերաբերյալ: Եվ ի վերջո 2022 թվականի բյուջեն ամբողջովին պետք է կազմվի այդ տրամաբանության մեջ»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ արդեն այսօր անհրաժեշտ է մտածել նախընտրական ծրագրով միջոցառումներն իրականացնելու ուղղությամբ: «Մասնավորապես, մեր նախորդ քննարկմանը ես հանձնարարական եմ տվել՝ շարքը, որ մենք սկսել էինք դեռևս ընտրություններից առաջ՝ դպրոցների և մանկապարտեզների շինարարությունների ընթացքը, ապահովելու վերաբերյալ: Ես ակնկալում եմ, որ մինչև տարեվերջ մենք առնվազն մի քանի տասնյակ այդպիսի նախագծեր կառավարության նիստով հաստատելու ենք և դնելու ենք իրականացման հոսքագծի վրա»,-ասել է վարչապետի պաշտոնակատարը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ չունենք մի նախագիծ, որը չի իրականացվել ֆինանսավորման բացակայության պատճառով. «Այսինքն՝ մենք այդպիսի խնդիր չունենք և, հետևաբար, եկեք ավելի շատ կենտրոնանանք ծախսերի արդյունավետությունը բարձրացնելու վրա»: