Ատելության խոսքի մասով հիշատակվում է ՔՊ-ն, բայց 2-րդ և 3-րդ նախագահները նույնպես նման խոսք են ասել. դատախազության ներկայացուցիչը՝ Վարդևանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
14.11.2026 | 16:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումներն ու խաղաղության գործընթացի առաջընթացը
14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
14.11.2026 | 15:36
Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է TRIPP-ն ու տեխնոլոգիական համագործակցությունը
14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրա՞ստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
Բոլորը

Սահմանադրական դատարանը շարունակում է 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ միավորված գործի դատաքննությունը:

«Մեր կողմից բարձրաձայնվող հարցը վերաբերում է ՔՊ առաջին համարը հանդիսացող, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Խնդրում եմ մինչ մերժելը կամ ատելության խոսքի հետ կապված հանգամանքին ընթացք չտալը հայտնել՝ արդյո՞ք ուսումնասիրել եք Նիկոլ Փաշինյանի անձին բնութագրող հանգամանքները»,- դիմելով Երևանի դատախազ Սևակ Հովհաննիսյանին, հետաքրքրվեց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը:

«Դրա անհրաժեշտությունը չենք ունեցել,- պատասխանեց դատախազը:- Երբ կենտրոնանում ենք ատելության խոսքի վրա, չգիտես ինչու միշտ շեշտադրվում է ՔՊ ղեկավարի կողմից այդպիսի խոսքի տարածումը, բայց 2-րդ և 3-րդ նախագահները նույնպես նման խոսք են արտաբերել, և երեքի մասով էլ տրվել են քրեաիրավական գնահատականներ: Ինչ վերաբերում է անձին, ապա բոլորիս համար էլ պարզ է, որ խոսքը վերաբերում է տվյալ անձի կարգավիճակին»:

Մանրամասները՝ տեսանյութում: