Կորոնավիրուսի դեմ պատվաստվել են Եղիշե Չարենցի դուստրը և թոռնուհին
Հասարակություն
12.07.2021 | 16:05Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել են հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի դուստրը՝ Անահիտ Չարենցը և թոռնուհին՝ Գոհար Չարենցը:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:
«Պատվաստված ՀՀ քաղաքացիների թիվն ավելացավ: Այսօր կորոնավիրուսի դեմ պատվաստվեցին նաև Եղիշե Չարենցի դուստրը՝ Անահիտ Չարենցը և թոռնուհին՝ Գոհար Չարենցը:
Վստահե՛ք մասնագետներին և եղե՛ք առողջ»,- գրել է Դանիելյանը։