Լրագրողական բունտ․ Վրաստանում ընդդիմադիր լրատվականների լրագրողները ներխուժել են խորհրդարանի շենք․ ծեծկռտուք է գրանցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
Բոլորը

Վրաստանում հերթական, այս անգամ՝ ՏԻՄ ընտրություններից 3 ամիս առաջ իրավիճակը կտրուկ լարվել է։ Այսօր առավոտյան Թբիլիսիում իրավիճակը կրկին թեժացել է։

Ընդդիմադիր ԶԼՄ-ների ներկայացուցիչները տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ պահանջել են կառավարության հրաժարականը, ներխուժել են խորհրդարանի շենք՝ պահանջելով պատգամավորների հետ հանդիպում, գրում է Sputnik-ի վրացական ծառայությունը։

Դրանից առաջ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդես էր եկել հայտարարությամբ՝ նշելով, որ չի պատրաստվում հրաժարական տալ: Նա կառավարության հրաժարականը պահանջող գործողություններն անվանել էր «հակապետական, հակաեկեղեցական և ապազգային գործողություններ»՝ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին մեղադրելով հակապետական սադրանք ծրագրելու մեջ:

Մինչ այդ, այսօր երեկոյան ժամը 6-ին խորհրդարանի մոտ բողոքի ակցիա է նախապատրաստվում։

Վրաստանում նոր բողոքի ցույցերի առիթ են հանդիսացել Վրաստանի Առաջին ալիքի օպերատոր Լեքսո Լաշկարավայի մահը․ նա մահացել է հուլիսի 5-ին Թբիլիսիում «Արժանապատվության երթը» նկարահանելու ժամանակ դաժան ծեծից 6 օր անց։ Այդ ժամանակ, ընդհանուր առմամբ, 50 լրագրող է տուժել։ Ընդդիմադիր ԶԼՄ-ները պահանջում են իշխանությունների հրաժարականը, քանի որ վերջիններս չեն կարողացել պաշտպանել իրենց քաղաքացիներին անկարգությունների ժամանակ։

Իսկ այսօր ծեծկռտուքը գրանցվել է հենց խորհրդարանի նիստերի դահլիճում։ Անվտանգության աշխատակիցները փորձել են դահլիճից դուրս բերել մարդկանց։ Խորհրդրարանի խոսնակի տեղը զբաղեցրել են ընդդիմության ներկայացուցիչները, որոնք ամբիոնից կախել են Վրաստանի ու ԵՄ-ի դրոշները։ Ամբիոնից նրանք պահանջել են կառավարության հրաժարականը։

Խորհրդարանի լիագումար նիստն ընդհանտվել է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տաթև Ֆռանգյան