Դպրոցի ու մանկապարտեզի փոխարեն՝ բազմահարկ շենք․ Ծարավ Աղբյուր թաղամասի բնակիչներն ահազանգում են, քաղաքապետարանը՝ հակադարձում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.04.2024 | 19:23
Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի
25.04.2024 | 19:13
Բացառել ԶԼՄ-ների ներկայացուցիչների օրինական գործունեության խոչընդոտումները․ լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը
25.04.2024 | 19:00
Ինչու է աղմկում Երևանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2024 | 18:47
Հաստատվել են բուհերի 2024/2025 ուստարվա ընդունելության տեղերը
25.04.2024 | 18:36
Ալեն Սիմոնյանը և Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը
25.04.2024 | 18:24
Անկարան բողոք է հայտնել է Չիլիի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունման կապակցությամբ
25.04.2024 | 18:20
Մոսկվան՝ ԵՏՄ նիստին Փաշինյանի մասնակցության, Amnesty International-ը՝ Բաքվի ռազմական հանցագործությունների մասին․ ԼՈՒՐԵՐ
25.04.2024 | 18:18
Ցանկացած միջադեպ պետք է պատշաճ քննության ենթարկվի․ Վարդանյանը՝ ոստիկանության գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2024 | 18:09
«Մոբայլ սենթրը» դարձել է Հայաստանի ամենախոշոր հարկատուն
25.04.2024 | 18:07
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ապրիլի 25-ի դրությամբ տեղադրվել է 20 սահմանային սյուն
25.04.2024 | 18:01
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին․ նա ձերբակալվել է
25.04.2024 | 17:54
Իմ հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել բերման ենթարկվածներին տեսակցելու․ ՄԻՊ
25.04.2024 | 17:49
ՌԴ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու մասին բանաձևը
25.04.2024 | 17:40
Հոգևորականն անիծում էր իշխանություններին Ծիծեռնակաբերդում․ Արթուր Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2024 | 17:31
Հնդկաստանն արձագանքել է ՀՀ-ի հետ ռազմական համագործակցության վերաբերյալ Բաքվի դժգոհություններին
Բոլորը

Երևանի Ծարավ Աղբյուր թաղամասի բնակիչներն ահազանգում են, որ ավելի քան մեկուկես տարի Է՝ փորձում են գտնել թաղամասի խնդիրների լուծումը, բայց անարդյունք։ Բանն այն է, որ թաղամասում չկա քաղաքաշինական նորմերով սահմանված հեռավորությամբ դպրոց ու մանկապարտեզ։ Բնակիչներն ասում են՝ խոստումներ վաղուց տրվել են, սակայն այդպես էլ չեն իրագործվել։

«2014 թվականից, երբ թաղամասը նոր էր ձևավորվում, Քաղաքապետարանից խոստումը տվել են, որ այստեղ լինելու է դպրոց ու մանկապարտեզ, հետագայում թաղամասը կառուցվեց, մոռացվեց դրա մասին, փոխարենը կառուցվեց բավականին թանկարժեք մասնավոր դպրոց։ Ընթացքում մենք սկսեցինք արդեն ուղիներ փնտրել, թե ոնց կարող ենք թաղամասում ստանալ հանրակրթական դպրոց ու մանկապարտեզ, որովհետև ՀՀ-ում նորմ գոյություն ունի ու ըստ այդ նորմի՝ պետք է 700 մետր շառավիղի վրա լինի դպրոց ու մանկապարտեզ, բայց մեզ մոտ 700 մետր չի, 7 կիլոմետր է»,- նշեց թաղամասի բնակիչ Արսեն Սուլթանյանը։

Factor.am-ը խնդրի առնչությամբ փորձեց պարզաբանում ստանալ նախ Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանից, ապա՝ լրատվության վարչության պետ Հովսեփ Կուբատյանից։ Վերջինս մեզ ասաց, որ դիմենք գրավոր հարցման միջոցով։ Սահմանված ժամկետներում պատասխանելով մեր հարցմանը՝ քաղաքապետարանից հայնտեցին հետևյալը․

««Ծարավ Աղբյուր» թաղամասում չկա դպրոց և մանկապարտեզ, քանի որ թաղամասը նախագծելիս դպրոց և մանկապարտեզ չի նախատեսվել, իսկ այդ ժամանակ նախագիծը հաստատող պաշտոնյաների կողմից նման պահանջ չի ներկայացվել»:

Բնակիչները, սակայն, այլ փաստարկներ են բերում․ ասում են՝  դպրոց ու մանկապարտեզ չեն կառուցվել, քանի որ քաղաքապետարանը պատճառաբանել է, թե այդ տարածքում համապատասխան հողատարածք չկա։ Բնակիչների խոսքերով՝ փորձել են քաղաքապետարանի հետ գործընկերային հարաբերություններ հաստատելով ցույց տալ խնդրի լուծման այլ ուղիներ։

«Մենք ցույց տվեցինք ազատ տարածք, իհարկե, մասնավոր, որտեղ ռեալ հնարավոր էր ստանալ դպրոց կամ, գոնե մանկապարտեզ, պատճառաբանվեց, որ տարածքը չափազանց փոքր է դպրոցի համար, բայց մանկապարտեզի համար նորմալ էր։ Մենք ուղին ցույց տվեցինք նաև, թե ոնց կարելի է մասնավոր տարածքը դարձնել հանրային, բայց քաղաքապետարանն այդ առումով քայլ չձեռնարկեց»,- ասաց բնակիչը։

Նրանք այժմ բախվել են մեկ այլ խնդրի․ թաղամասի հարևանությամբ մի քանի մետրի վրա կառուցվում է 12 հարկանի նոր բազմաբնակարան շենք։ Բնակիչները պնդում են՝ քանի որ շինարարությունը նոր է մեկնարկել, հնարավոր է դադարեցնել դա և կառուցվող շենքի փոխարեն դպրոց կառուցել։ Քաղաքապետարանից սակայն հակադարձում են՝ նշելով, որ այդ շենքը կառուցվում է մասնավոր տարածքում․

«Հողամասի սեփականատերը ցանկություն է հայտնել կառուցել բազմաբնակարան շենք և ոչ թե դպորց։ Քաղաքապետարանը գործող օրենքների համապատասխան կառուցապատողին շինթույլտվություն է տրամադրել»։

Բնակիչներն  իրենց հերթին նշում են, որ կառուցվող բարձրահարկ շենքի կառուցման թույլտվությունը տրվել է 2020 նոյեմբերի 5-ին, սակայն իրենք դրա մասին իմացել են ավելի ուշ՝ նույն թվականի դեկտեմբերի վերջին, այն էլ փաստաբանական հարցման միջոցով։

«Վարչական բողոք ներկայացվեց Երևանի քաղաքապետին, որով խնդրեցին անվավեր ճանաչել տվյալ շինարարության թույտվությունը․ օրենքով սահմանված ժամկետում Երևանի քաղաքապետարնը որևէ գործողություն վարչական բողոքի կապակցությամբ չի իրականացրել։ Պարզ ասած, շինարարության թույլտվությունը համարվում է անվավեր, իրավական համակարգում այդ փաստաթուղթը գոյություն չունի»,- ընդգծեց փաստաբան Վահե Հովսեփյանը։

Թաղամասում կա մասնավոր դպրոց, որը գործում է վարձավճարով։ Բնակիչներն ընդգծում են, որ հենց այդ տարածքում պետք է կառուցվեին հանրակրթական ուսումնական հաստատություններ, սակայն հետագայում «Գազպրոմ Արմենիա»-ն գնել է այդ հողատարածքը և կառուցել «Ուսումնա-սպորտային համալիր», որի վարձավճարը բավականին թանկ է։

ԿԳՄՍ նախարությունը հաստատել է, որ Ծարավ Աղբյուրի նորաստեղծ թաղամասում, որտեղ, ըստ բնակչների, շուրջ 3600 երեխա կա,  անհրաժեշտ է կառուցել հանրակրթական ուսումնական հաստատություններ։ Բնակիչներն ասում են, որ քաղաքապետրանը մերժել է ԿԳՄՍ նախարության դիմումը։ Քաղաքապետարանը Factor․am-ին է տրամադրել քաղաքապետարանի և ՀՀ ԿԳՄՍ-ի միջև տեղի ունեցած գրագրությունը, որից պարզ է դառնում՝ քաղաքապետարանը ըստ էության չի մերժել դիմումը։

«Հաշվի առնելով «Մեր դպրոցն ու մանկապարտեզը մեր բակում» նախաձեռնող խմբի ուսումնասիրության արդյունքները՝ նպատակահարմար ենք համարում տվյալ թաղամասում նախադպրոցական ուսումնական հաստատության և հիմնական դպրոցի հիմնումը՝ համակողմանիորեն դիտարկելով առկա հնարավորությունները։

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ կարևորելով թաղամասի երեխաների կրթության իրավունքի իրացումը, որպես խնդրի միջանկյալ տարբերակ՝ տեղի համատիրություններին առաջարկվել է դիտարկել  տրանսպորտի ապահովման հնարավորությունը՝ կազմակերպելու երեխաների տեղափոխությունը՝ համեմատաբար մոտ գտնվող կրթական հաստատություններ»,- նշվում է ԿԳՄՍ-ին ուղղված՝ Երևանի քաղաքապետարանի պատասխանի մեջ։

Ըստ քաղաքապետարանի հարցման պատասխանի՝ դպրոցների կառուցումը չի մտնում իրենց պաշտոնական լիազորությունների և գործառույթների մեջ։

Մինչ պետական գերատեսչությունները  փորձում են հիմնավորել, թե ինչ պատճառով է թաղամասը մնացել առանց մանկապարտեզի ու դպրոցի, նոր ուսումնական տարում ևս թաղամասի բնակիչները ստիպված են լինելու իրենց երեխաներին ուղարկել առնվազն մի քանի կիլոմետր հեռավորությամբ գտնվող հաստատություններ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան