Դոնալդ Թրամփը դատական հայցեր է ներկայացնում սոցցանցերի դեմ

Լուրեր

11.11.2026 | 17:27
Անթալիայում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
11.11.2026 | 17:24
Երևան–Լոնդոն ուղիղ չվերթների կարևորությունը քննարկվել է ՄԹ դեսպանի և փոխվարչապետի հանդիպմանը
11.11.2026 | 17:19
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ֆրանսիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 17:17
Հայաստանը տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դարձնելու նպատակն ու TRIPP նախագիծը․ Պապոյանը՝ Ժնևում
11.11.2026 | 17:07
«Մարդկանց ժամանակը պետք է խնայել»․ Տիգրան Խաչատրյանը՝ համայնքային կառավարման մասին
11.11.2026 | 16:56
Պուտինը տեղեկացվում է Աբու Դաբիում բանակցությունների ընթացքի մասին․ եվրոպացիների հետ ռուսական կողմը չի շփվել
11.11.2026 | 16:48
Արցախի Կարմիր շուկայի մոտ ականի պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավոր
11.11.2026 | 16:39
ՀԱՊԿ-ը կարձագանքի կազմակերպության աշխատանքներին Հայաստանի չմասնակցելուն․ Պեսկով
11.11.2026 | 16:28
Աբու Դաբիի բանակցություններում Ռուսաստանը և Ուկրաինան պայմանավորվել են ռազմագերիների լայնածավալ փոխանակման շուրջ․ Մեդինսկի
11.11.2026 | 16:20
Արմեն Գրիգորյանը միաձայն ընտրվել է Ստեփանավանի համայնքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 16:16
Դե Բրույնեն թիմակիցների հետ կոնֆլիկտի պատճառով կարող է հեռանալ «Նապոլիից»
11.11.2026 | 16:08
Աշխարհում պարենի գները նվազել են, բայց շաքարավազը շարունակում է թանկանալ․ ՄԱԿ-ը զգուշացնում է պարենային նոր ռիսկերի մասին
11.11.2026 | 15:58
Իսպանիայում բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ է
11.11.2026 | 15:49
Փաշինյանն ու Չեռնոգորիայի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությունն ու տարածաշրջանային հաղորդուղիների զարգացումը
11.11.2026 | 15:38
Իրանի հարցով Թրամփի ու Նեթանյահուի միջև տեղի է ունեցել «իսկական դժոխային վեճ»․ Ynet
Բոլորը

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի դատական հայց է ներկայացրել ընդդեմ Twitter-ի, Facebook-ի եւ Google-ի: Գործերն ուղղված են նաեւ ընդդեմ այդ ընկերությունների գործադիր տնօրենների, որոնց Թրամփը մեղադրում է պահպանողական տեսակետները լռեցնելու անօրինական գործողությունների մեջ, հաղորդում է Ամերիկայի Ձայնը։

Մայամիի մարզային դատարան ներկայացված բողոքում ասված է, որ Կալիֆորնիայից գործող սոցիալական այս ցանցերը ոտնահարում են ԱՄՆ-ի սահամանադրությամբ ազատ արտահայտվելու իրավունքը:

«Մենք ամերիկյան ազատությունների հարցում գրանցելու ենք պատմական հաղթանակ»,- հայտարարել է Թրամփը Նյու Ջերսիում անցկացված մամլո ասուլիսի ժամանակ:

Այս առնչությամբ նշված ցանցերի պատասխանատուները դեռեւս հանդես չեն եկել որեւէ հայտարարությամբ:

Հիշեցնենք, որ Թրամփը սոցիալական այս ցանցերում իր հաշվեհամարներից զրկվեց, երբ այս ընկերությունները հայտարարեցին, որ նա ոտնահարում է բռնություններ հրահրելու դեմ իրենց ընկերությունների քաղաքականությունը:

Թրամփը բողոքում է, որ Հաղորդակցության պարկեշտության մասին օրենքի 230-րդ կետը ինտերնետային խոշոր ընկերություններին չափից ավելի մեծ իրավունքներ է տալիս եւ ազատում է նրանց իրենց գործողությունների համար պատասխանատվությունից:

Ֆլորիդայում դաշնային մի դատավոր էլ անցյալ շաբաթ արգելափակել էր նահանգային այն օրենքի կիրառումը, որը նախատեսում էր նահանգին տուգանել սոցիալական այն ցանցերին, որոնք արգելքներ են հարուցում քաղաքական թեկնածուների նկատմամբ: Դատավորի կայացրած որոշման մեջ ասված է, որ Ֆլորիդա նահանգի կառավարիչ Ռոն ԴեՍանթիսի կողմից ստորագրված օրենքի նախագիծը հակասահմանադրական է: