Փաշինյանը՝ բարդ որոշումների հրամայականի առաջ. ի՞նչ էր ակնարկում Պուտինը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 17:44
Պոլսի Հայոց պատրիարքն ընդունել է Զարեհ Սինանյանին
11.11.2026 | 17:41
Երևանում 36-ամյա բնակչի տնից հայտնաբերվել է ավելի քան 39 գրամ հերոին և հալյուցինոգեն սնկեր․ նա կալանավորվել է
11.11.2026 | 17:27
Անթալիայում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
11.11.2026 | 17:24
Երևան–Լոնդոն ուղիղ չվերթների կարևորությունը քննարկվել է ՄԹ դեսպանի և փոխվարչապետի հանդիպմանը
11.11.2026 | 17:19
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ֆրանսիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 17:17
Հայաստանը տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դարձնելու նպատակն ու TRIPP նախագիծը․ Պապոյանը՝ Ժնևում
11.11.2026 | 17:07
«Մարդկանց ժամանակը պետք է խնայել»․ Տիգրան Խաչատրյանը՝ համայնքային կառավարման մասին
11.11.2026 | 16:56
Պուտինը տեղեկացվում է Աբու Դաբիում բանակցությունների ընթացքի մասին․ եվրոպացիների հետ ռուսական կողմը չի շփվել
11.11.2026 | 16:48
Արցախի Կարմիր շուկայի մոտ ականի պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավոր
11.11.2026 | 16:39
ՀԱՊԿ-ը կարձագանքի կազմակերպության աշխատանքներին Հայաստանի չմասնակցելուն․ Պեսկով
11.11.2026 | 16:28
Աբու Դաբիի բանակցություններում Ռուսաստանը և Ուկրաինան պայմանավորվել են ռազմագերիների լայնածավալ փոխանակման շուրջ․ Մեդինսկի
11.11.2026 | 16:20
Արմեն Գրիգորյանը միաձայն ընտրվել է Ստեփանավանի համայնքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 16:16
Դե Բրույնեն թիմակիցների հետ կոնֆլիկտի պատճառով կարող է հեռանալ «Նապոլիից»
11.11.2026 | 16:08
Աշխարհում պարենի գները նվազել են, բայց շաքարավազը շարունակում է թանկանալ․ ՄԱԿ-ը զգուշացնում է պարենային նոր ռիսկերի մասին
11.11.2026 | 15:58
Իսպանիայում բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ է
Բոլորը

Նիկոլ Փաշինյանն առաջիկայում բարդ որոշումներ կայացնելու հրամայականի առաջ է կանգնելու: Երեկ Մոսկվայում կայացած Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո Երևանում նման վերլուծություններ են անում փորձագիտական շրջանակները:

Հիշեցնենք՝ ՌԴ նախագահը ուղիղ տեքստով Փաշինյանին ասաց, որ բարդ, շատ սուր և զգայուն հարցեր կան, որոնք պետք է լուծել: Պուտինը, միաժամանակ, ակնարկեց, որ Փաշինյանն ունի հայաստանցիների մեծամասնության վստահությունը, որը կօգնի նրան հասնել այդ հարցերի լուծմանը:

Երևանում փորձագիտական շրջանակները, հաշվի առնելով հետպատերազմական իրավիճակով ստեղծված խնդիրները, նշում են, որ Պուտինը նկատի է ունեցել ԼՂ հիմնախնդիրը, հայ-ադրբեջանական սահմանազատումը և գերիների վերադարձի հարցը:

Քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովի խոսքով՝ Պուտինի ակնարկից պարզ է դառնում, որ Հայաստանի անվտանգային խնդիրների լուծման հարցում ՌԴ-ի ներգրավվածությունը մեծանում է:

Իսկ ի՞նչ կարելի է հասկանալ «բարդ որոշումներ» ձևակերպման տակ։ Ռազմաքաղաքական փորձագետ Արմինե Մարգարյանը կարծում է՝ Պուտինի խոսքերից կարելի է ենթադրել, որ առաջիկայում ականատես ենք լինելու բավական ինտենսիվ գործընթացների, մասնավորապես՝ կարող է լինել գերիների վերադարձ, բայց՝ նոր զիջումների դիմաց: Ռազմաքաղաքական փորձագետը շեշտում է՝ հայկական կողմին բարդ որոշումներ են սպասվում նաև սահմանազատման և սահմանագծման գործընթացում: Այստեղ ևս զիջումները, ըստ նրա, անխուսափելի են:

Նիկոլ Փաշինյանը վերջերս 15 հայ գերիների վերադարձի համար, որի դիմաց, հիշեցնենք, հայկական կողմը Ադրբեջանին է փոխանցել ականապատված տարածքներից ևս երկուսի քարտեզները, շնորհակալություն էր հայտնել Պուտինին:

Ռազմաքաղաքական փորձագետից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ Հայաստանի վարչապետի պաշտոնակատարն ուղիղ տեքստով չի պահանջում, որ ՌԴ-ն միջամտի, որպեսզի ադրբեջանական կողմը կատարի նոյեմբերի 9-ի փաստաթղթի 8-րդ կետը, որով նախատեսվում է գերիների, պատանդների և այլ պահով անձանց վերադարձ:

Արտահերթ ընտրություններից հետո ուշագրավ է, որ Նիկոլ Փաշինյանն առաջին արտասահմանյան այցը կատարում է հենց Ռուսաստանի Դաշնություն: Ռուսական «Коммерсантъ»-ը, անդրադառնալով Փաշինյանի մոսկովյան այցին, «Նիկոլ Փաշինյանը Մոսկվայից լեգիտիմություն է տանում» վերնագրով հոդված է հրապարակել և շեշտել, որ Պուտինը շնորհավորանքը նշանակում է «Մոսկվայի կողմից հայաստանյան խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերջնական ճանաչում»:

Երևանում Փաշինյանի հետընտրական առաջին այցը Մոսկվա պատահական չեն համարում: Իշխող ՔՊԿ վարչության անդամ, վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար Արսեն Թորոսյանը, մեկնաբանելով Փաշինյան-Պուտին հանդիպումը, ասաց, որ ենթատեքստեր փնտրել պետք չէ: Հայաստանի և ՌԴ-ի ղեկավարները քննարկել են տարածաշրջանային անվտանգային հարցեր: Իսկ թե Փաշինյանն ու Պուտինը փակ դռների հետևում ի՞նչ են քննարկել և ի՞նչ զարգացումներ կունենան այդ քննարկումները, պաշտոնական աղբյուրները մանրամասներ չեն հրապարակում:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան