Տաջիկստանը ՀԱՊԿ-ից օգնություն է խնդրել

Լուրեր

14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
14.11.2026 | 16:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումներն ու խաղաղության գործընթացի առաջընթացը
14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
14.11.2026 | 15:36
Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է TRIPP-ն ու տեխնոլոգիական համագործակցությունը
14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրա՞ստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
Բոլորը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) Տաջիկստանի Հանրապետության մշտական ​​և լիազոր ներկայացուցիչ Հասան Սուլթոնովը խնդրել է ՀԱՊԿ անդամներին՝ օգնել պաշտպանել Աֆղանստանի հետ հանրապետության սահմանը: Այս մասին նա ասել է չորեքշաբթի՝ հուլիսի 7-ին, ասոցիացիայի մշտական ​​խորհրդի նիստում, որն անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով, գրում է gazeta.ru-ն։

«Այս հանգամանքները պահանջում են, որ ՀԱՊԿ շրջանակներում համարժեք արձագանքենք՝ ներառյալ հարավային սահմանները պաշտպանելու կարողություններն ուժեղացնելու համար միջոցների ընդունումը»,- ասել է Սուլթոնովը:

Հիշեցնենք, որ հուլիսի 5-ի գիշերը «Թալիբան» շարժման զինյալների ճնշման ներքո Տաջիկստանի տարածք են նահանջել ավելի քան 1000 աֆղան զինվորականներ։

«Այս համատեքստում ակտուալ է մնում ՀԱՊԿ-ի 2013 թվականի սեպտեմբերի 23-ի որոշման ապահովումը՝ Տաջիկստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու տաջիկ-աֆղանական սահմանի ամրացման համար։ Դրա համար ցանկանում ենք կոչ անել կազմակերպության անդամ պետություններին՝ իրենց ներդրումն ունենալ նշված փաստաթղթի իրագործման գործում»,- ասել է Սուլթոնովը։

Նշենք, որ ավելի վաղ ՀԱՊԿ մամուլի խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը հայտարարել էր, որ կառույցը, դիմելու դեպքում, անհրաժեշտ օգնությունը կցուցաբերի Տաջիկստանին՝ Աֆղանստանի սահմանի հետ կապված։

«Տաջիկստանին ՀԱՊԿ-ի կողմից, իր դիմումի դեպքում, կցուցաբերվի ամբողջ անհրաժեշտ օգնությունը՝ նախատեսված Հավաքական անվտանգության պայմանագրով և ՀԱՊԿ կանոնադրությամբ։ Դա կարող է լինել քաղաքական, ռազմական ու ռազմաքաղաքական օգնություն»,- ասել էր նա։

Իսկ ահա ՀՀ-ի դիմումին ի պատասխան, հիշեցնենք, Երևանն այդպես էլ կառույցից ոչ մի օգնություն չստացավ, նույնիսկ ՀՀ-ի դիրքորոշումը սատարող հայտարարություն չեղավ։ Հայաստանի հարավում իրավիճակի սրումը՝ կապված Ադրբեջանի հետ նոր սահմանի հաստատման հետ, «սահմանային միջադեպ» է և չի համապատասխանում ՀԱՊԿ հավաքական պաշտպանության կանոնադրության դրույթներին․ այսպես էր բնութագրել ՀՀ սուվերեն տարածք ադրբեջանական զինված ուժերի ներխուժումը կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

«Պետք է հասկանալ, որ ՀԱՊԿ ներուժն օգտագործվում է միայն ագրեսիայի, [անդամ երկրներից մեկի վրա] հարձակման դեպքում: Այստեղ գործ ունենք, փաստորեն, սահմանային միջադեպի հետ: Փառք Աստծո, զոհեր չկան, այնտեղ կրակոցներ չկան: Սա սահմանային միջադեպ է, այն պետք է լուծվի, և մենք կողմ ենք այն խաղաղ ճանապարհով լուծելուն», – ասել էր նա։

Հիշեցնենք, որ Հայաստանը պաշտոնապես դիմել էր ՀԱՊԿ-ին Սյունիքի ու Գեղարքունիքի մարզեր Ադրբեջանի ԶՈւ-ի ներխուժման կապակցությամբ։

Էմմա Չոբանյան