Վրաստանում վթարի հետևանքով մահացած վարորդի հարազատն ահազանգում է, «Սպայկա» ընկերությունը՝ հակադարձում

Լուրեր

06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
Բոլորը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հուլիսի 3-ին Վրաստանի տարածքում վթարի էր ենթարկվել Հայաստանից Ռուսաստան ծիրան տեղափոխող՝ «Սպայկա» բեռնափոխադրող ընկերության բեռնատարը։ Մեքենան դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի մասից, ընկել կամրջից և հրդեհվել։

Factor.am-ն ահազանգ է ստացել վթարի հետևանքով մահացած վարորդի հարազատներից մեկից՝ Հայկուհի Սարգսյանից։ Բանն այն է, որ «Սպայկա» ընկերության նախագծերի կառավարման բաժնի պետ Կարեն Բաղդասարյանը Factor.am-ին հայտնել էր, որ նախնական վարկածով՝ վարորդի մահվան պատճառը ինքնազգացողության վատացումն է՝ սրտի կաթված։ Այնինչ վարորդի քույրը պնդում է, որ իր եղբայրը՝ 48-ամյա Արտակ Սարգսյանը, առողջական խնդիրներ չուներ։ Հայկուհուն մտահոգում են հետևյալ հարցերը․ արդյոք Արտակը նախքան ճանապարհ ընկնելն անցե՞լ էր բժշկական հետազոտություն, արդյոք մեքենան սարքի՞ն է եղել, թե՝ ոչ։

Կարեն Բաղդասարյանը մեզ հայտնեց, որ վարորդները, սովորաբար, մինչև երթուղի դուրս գալը, անցնում են բուժզննում, սակայն ոչ ամեն անգամ: «Աշխատանքային օրենսգրքով ինչպես սահմանվում է աշխատակիցների բուժզննում անցնելը, վարորդներն անցնում են։ Եթե վարորդն ունի գանգատներ՝ դիմում է բժշկին կամ ընկության մասնագետներին և ուղղորդվում համապատասխան պոլիկլինիկա, անցնում որոշակի ստուգումներ։ Վարորդի աշխատանքն այնպիսին է, որ ինքն ամեն երթուղի դուրս գալուց առաջ պարտադրելի բուժզննման կարիք չունի, դա իր որոշումն է»,- պարզաբանեց Բաղդասարյանը։

Անդրադառնալով մեքենայի սարքին կամ անսարք լինելու հանգամանքին՝ Բաղդասարյանը նշեց, որ բոլոր մեքենաները` նախքան երթուղի դուրս գալը, անցնում են տեխզննում և միայն սարքին լինելուց հետո են շահագործվում։ «Այո՛, մեքենան սարքին էր, Արտակը, ինչպես մյուս փորձառու աշխատակիցները, մեքենայի հետ կապված ամեն ինչին շատ լավ տիրապետում էր, ու երբևէ որևէ խնդիր չի եղել, մեր նվիրված ու պրոֆեսիոնալ վարորդներից մեկն էր։ Ամեն դեպքում, մեր ունեցած կադրերով, թե քննիչների կողմից տեղանքն ինչպես է զննվել, այդտեղ վթարային իրավիճակ կամ մեքենայի սարքին կամ անսարք լինելու մասին վկայող որևէ հետք չկա։ Ճանապարհին որևէ արգելակման կամ կտրուկ շրջադարձի հետք ևս չկա, որը կարող էր կապված լինել մեքենայի անսարքության հետ»։

Վարորդի քույրը՝ Հայկուհին նշում է, որ իրենք շոկի մեջ են կատարվածից, չեն հասկանում, թե ինչպես է եղել։ Ըստ նրա տեղեկությունների, եղբայրը երթուղի դուրս գալուց առաջ գերհոգնած է եղել։ Բաղդասարյանը հակադարձում է՝ վարորդները գրաֆիկով են վարում, և, սովորաբար, հենց իրենք են ընտրում իրենց աշխատանքային պլանը։

«Եթե վարորդը գտնում է, որ պետք է հանգստանա և միայն դրանից հետո երթուղի դուրս գա՝ ինքը կարող է հանգստանալ։ Դա կարգավորվում է ոչ թե երթուղիով, այլ վարելու ժամաքանակով։ Վարորդներն իրենք են որոշում՝ ինչքան հաճախ երթուղի դուրս գան, որովհետև որքան հաճախ դուրս գան, այնքան աշխատավարձն ավելի բարձր կլինի»,- պարզաբանեց Բաղդասարյանը։

Քրոջ՝ Հայկուհու խոսքերով՝ «Սպայկա» ընկերությունից Արտակի հարազատներին ասել են՝ եկեք դիմում գրեք, որ բողոք չունեք, սակայն նախաքննությունը դեռ ընթանում է։ Հայկուհի Սարգսյանը պնդում է, որ «Սպայկա» ընկերությունը չի հետաքրքրվել Արտակ Սարգսյանի ընտանիքով, իրենց հետ կապի դուրս չի եկել։ Բաղդասարյանը կրկին հակադարձում է՝ ասելով, որ ընկերության ներկայացուցիչները Վրաստանում վարորդի եղբոր՝ Տիգրան Սարգսյանի հետ զբաղվում են բոլոր հարցերով։ Մենք փորձեցինք կապ հաստատել նաև վարորդի եղբոր՝ Տիգրան Սարգսյանի հետ, սակայն նրա հեռախոսահամարն անհասանելի էր։

 

Արփի Հակոբյան